«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11714075
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հունվարի 2014 թ. |
N 03-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 99-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 224-Ն որոշման հավելված N 1-ի 11.3-րդ, 11.4-րդ, 11.5-րդ կետերը.
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթի և այդ պաշտոնում նշանակված անձանց ատեստավորման անցկացման ընթացակարգերը և մրցութային ու ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգերը հաստատելու մասին» N 99-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները`
1) հրամանի N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.3-րդ, 8.4-րդ և 8.5-րդ կետերով.
«8.3. Նախարարը պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչև վեց ամիս ժամկետով:
8.4. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:
8.5. Մինչև սույն կարգին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը` տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:»:
Նախարար |
Ս. Թադևոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|