Գլխավոր տեղեկություն
Номер
N 1423-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (01.01.2011-13.10.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2010.08.02/18(370) Հոդ.211
Принят
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե
Дата принятия
14.06.2010
Подписан
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Дата подписания
14.06.2010
Дата вступления в силу
01.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.10.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հուլիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 12410272

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 14 հունիսի 2010 թ.

 N 1423-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և N 1 հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել`

1) ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևի լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2002 թվականի փետրվարի 7-ի «Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 02/194 հրամանը,

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2008 թվականի մարտի 24-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու մասին դիմումի ձևը հաստատելու մասին» N 04-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է 2011 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների

կոմիտեի նախագահ

Գ. Խաչատրյան

 

 

 Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2010 թվականի հունիսի 14-ի
N 1423-Ն հրամանի

 

Ձև


 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ

 

հաշվետու ժամանակաշրջանի

 

ճշգրտման ժամանակաշրջանի

 

(համապատասխան վանդակում լրացնել «V»)

1. Փաստաթղթի հերթական համարը

___________________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը 3. ԱԱՀ վճարողի հաշվառման համարը
               
                     
4. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը  
5. Գտնվելու վայրը  
6. Հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանը

Տարի

 

 

 

 

Ամիս

 

 

Եռամսյակ

 

 

7. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը  

(դրամ)

ԱԱՀ-ի կրեդիտ

[Ա].
Շրջանառությունը

[Բ].
ԱԱՀ կրեդիտ

8. ԱԱՀ-ից ազատված (հարկման օբյեկտ չհամարվող) գործարքներ

 

X

9. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ

 

X

10. Հաստատագրված վճարով հարկվող գործունեությունից

 

X

11. ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքներ

   

12. ԱԱՀ-ի 16.67% հաշվարկային դրույքաչափով հաշվարկվող

   

13. ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորություն

X

 

14. Ընդամենը ԱԱՀ-ի կրեդիտ

[Ա]= ([8.Ա] + [9.Ա] + [10.Ա] +[11.Ա] + [12.Ա] - [12.Բ])[Բ]= ([11.Բ] + [12.Բ] + [13.Բ])

   
     

ԱԱՀ-ի դեբետ

[Ա]. Արժեք

[Բ]. ԱԱՀ դեբետ

15. ՀՀ տարածք ներմուծված ապրանքների

   

16. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների

   

16.1. Ձեռք բերված ապրանքների մասով դեբետի հետաձգում (գումարը)

X

 

16.2 Հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում` (նշվում է ճշգրտման հիմքը, պատճառը)

[Ա].
Ավելացում

[Բ].
Պակասեցում

   
     
     

17. Ընդամենը ԱԱՀ-ի դեբետ ([15.Բ]+[16.Բ]-[16.1.Բ]+16.2.Ա]-[16.2.Բ])

Եթե գործողության արդյունքը`

- հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»

- դրական է` լրացվում է [Ա] վանդակը,

- բացասական է` լրացվում է [Բ] վանդակը

[Ա]. դրական

[Բ].
բացասական

   
     

18. Հաշվետու ժամանակաշրջանում ներմուծված` ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգված ապրանքների (օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված)

[Ա].
Շրջանառությունը

[Բ].
Հաշվարկված
ԱԱՀ գումարը

   
     

19. Տվյալ ժամանակաշրջանի համար հաշվարկված ԱԱՀ

 - եթե լրացված է [17.Ա] վանդակը` ապա ([14.Բ] - [17.Ա]),

 - եթե լրացված է [17.Բ] վանդակը` ապա ([14. Բ] + [17.Բ ]):

Եթե նշված գործողության արդյունքը դրական է` լրացվում է [Ա] վանդակը, եթե բացասական` լրացվում է [Բ] վանդակը, եթե հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0» )

[Ա]. Ենթակա է
բյուջե վճարման
(կրեդիտ)

[Բ]. Ենթակա է
հաշվանցման
(դեբետ)

   

Դ Ի Մ ՈՒ Մ

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ

20. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը`

 _______________ 20 թ.

21. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

               

Ամիս

      

Եռամսյակ

   

22. Խնդրում եմ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ԱԱՀ-ի գումարի հաշվին հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկերի և պարտադիր այլ վճարների մասով ստորև նշված պարտավորությունների մարումը իրականացնել`
նշել` «ուսումնասիրությամբ» կամ «առանց ուսումնասիրության» )

 

23. Հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20%-ը, դրամ

 

24. ԱԱՀ-ի դեբետային մնացորդը՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ, դրամ

 

25. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ներկայացվող ԱԱՀ-ի գումարը, դրամ

 

26. Նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ԱԱՀ-ի գումարը, որի հաշվանցման և (կամ) վերադարձի կասեցման հիմքերը վերացվել են, դրամ

 

27. Նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ԱԱՀ-ի գումարը, որն առաջացել է այդ ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտման արդյունքում (պակասեցումը`
« - », ավելացումը` « + » նշանով), դրամ

 

28. Ընդամենը հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացվող գումարը ([25]+[26]+[27]), դրամ

 
 

29. Խնդրում եմ հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ԱԱՀ-ի գումարի հաշվին մարել հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկերի և պարտադիր այլ վճարների մասով ստորև նշված պարտավորությունները (լրացվում է անհրաժեշտության դեպքում)`

հարկային կամ պարտադիր այլ վճարների մասով պարտավորության անվանումը

մարման ենթակա գումարը, դրամ

   
   
   
   
   
   
 Ընդամենը  
 

30. Խնդրում եմ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկերի և պարտադիր այլ վճարների մասով պարտավորությունները մարելուց հետո առաջացած մնացորդային գումարը`

1) ուղղել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք հետևյալ հարկային կամ պարտադիր այլ վճարների մասով պարտավորությունների մարմանը

գումարը, դրամ

   
   
   
   

2) վերադարձնել հետևյալ բանկային հաշվին`

բանկի անվանումը

բանկային հաշվի համարը

գումարը, դրամ

     

 

Հարկ վճարող (ղեկավար) _____________________  _____________________

                                  (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

   
Հաշվապահ ______________________  _____________________

             (ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 
 Կ. Տ.  

 

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2010 թվականի հունիսի 14-ի
N 1423-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՎՈՂ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն հրամանի N 1 հավելվածով հաստատված` ավելացված արժեքի հարկի հաշվարկի և ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի ձևը (այսուհետ` Ձև) ներկայացում է լրացնելով հաշվարկի և դիմումի մասերը, միայն հաշվարկի մասը կամ միայն դիմումի մասը:

2. Ձևի ԱԱՀ-ի հաշվարկի մասը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 33-րդ հոդվածին համապատասխան: Ձևի միայն դիմումի մասը լրացնելն ու ներկայացնելը ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացում չէ: Հաշվարկը լրացվում է դրամներով:

3. Ձևի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:

4. Ձևի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

5. Ձևի 3-րդ կետում լրացվում է ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում: Մինչև նշված կարգի սահմանումը Ձևի 3-րդ կետը չի լրացվում:

6. Ձևի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

7. Ձևի 5-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:

8. Հաշվարկի ներկայացման դեպքում լրացվում են նաև Ձևի 8-19-րդ կետերը: Հաշվարկի համապատասխան կետի «Ա» կամ «Բ» վանդակներում արժեքային մեծության բացակայության (օրինակ` գործարք կամ ձեռքբերում իրականացված չլինելու) դեպքում լրացվում է «0» (զրո): Հաշվարկի «X» նշումով վանդակները չեն լրացվում:

9. Հաշվետու ժամանակաշրջանի կամ ճշգրտման ժամանակաշրջանի համար հաշվարկ ներկայացնելիս համապատասխան վանդակում լրացվում է «V»:

10. Ձևի 6-րդ կետում լրացվում է այն հաշվետու (ճշգրտման) ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ԱԱՀ-ի հաշվարկը: Եթե տվյալ հարկ վճարողի համար հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը, ապա լրացվում են միայն տարվա և ամսվա համար նախատեսված վանդակները: Եռամսյակային կտրվածքով ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացնող անձինք ամսվա համար նախատեսված վանդակները չեն լրացնում:

11. Ձևի 7-րդ կետում լրացվում է հաշվարկի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Էլեկտրոնային եղանակով հաշվարկի ներկայացման դեպքում հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում այն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու ամսաթիվը: Փոստով հաշվարկը ներկայացնելու դեպքում, անկախ հաշվարկում նշված ամսաթվից, հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման oրվա oրացուցային կնիքի արտատիպը:

12. Ձևի 8-րդ կետում լրացվում է հետևյալ գործարքների մասով իրացման շրջանառության ընդհանուր մեծությունը, այդ թվում`

1) Օրենքի 7-րդ հոդվածով սահմանված հարկման օբյեկտ չհամարվող (բացառությամբ նույն հոդվածի 3-րդ կետում նշված) գործարքների,

2) Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն հարկից ազատված գործարքների,

3) այն գործարքների մասով շրջանառությունը, որոնց վրա չի տարածվում Օրենքի գործողությունը,

4) ԱԱՀ-ով չհարկվող շրջանառելի (բազմակի օգտագործման) տարայի իրացման շրջանառությունը:

13. Ձևի 9-րդ կետում լրացվում է Օրենքի 16-րդ հոդվածով սահմանված գործարքների (գործառնությունների) շրջանառությունը:

14. Ձևի 10-րդ կետում լրացվում է հաստատագրված վճարներով հարկվող գործունեությունից հասույթը (շրջանառությունը):

15. Ձևի 11-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ԱԱՀ-ի 20% դրույքաչափով հարկվող գործարքների շրջանառությունը (արժեքը)՝ առանց ԱԱՀ-ի, իսկ [Բ] վանդակում՝ այդ շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (ներառյալ հետաձգված պարտավորության գումարները): Օրենքի 24.1-րդ հոդվածում նշված գործարքների մասով նշվում է այն գործարքների շրջանառությունը և ԱԱՀ-ի գումարը, որի դիմաց կատարվել է վճարում:

16. Ձևի 12-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է այն գործարքների ընդհանուր արժեքը (լրիվ արժեքով հատուցման ընդհանուր գումարը), որոնց արժեքը հայտարարվում է լրիվ արժեքով հատուցման գումարով (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը): Ձևի 12-րդ կետի [Բ] վանդակում՝ լրացվում է ԱԱՀ-ի գումարը` հաշվարկված լրիվ արժեքով հատուցման գումարի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափով: Օրենքի 24.1-րդ հոդվածում նշված գործարքների մասով նշվում է այն գործարքների շրջանառությունը և ԱԱՀ-ի գումարը, որի դիմաց կատարվել է վճարում:

 17. Ձևի 13-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի գծով այլ հարկային պարտավորության ընդհանուր գումարը, այդ թվում`

1) Ձևի 11-րդ և 12-րդ կետերում նշված գործարքների հետ չկապված պարտավորությունների գումարները (մասնավորապես՝ Օրենքի 8-րդ հոդվածի 4 կետով սահմանված կարգով առաջացած պարտավորության գումարը),

2) Օրենքի 19-րդ հոդվածի պահանջները խախտելու արդյունքում դուրս գրված հարկային հաշիվներում և ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից հարկային հաշիվներ դուրս գրելու դեպքում` հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

18. Ձևի 14-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է [8.Ա], [9.Ա], [10.Ա], [11.Ա] և [12.Ա] վանդակներում նշված թվերի հանրագումարի և [12.Բ] վանդակում նշված թվի տարբերությունը, իսկ [Բ] վանդակում լրացվում է [11.Բ], [12.Բ], [13.Բ] վանդակներում նշված թվերի հանրագումարը:

19. Ձևի 15-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալը (այդ թվում` ներմուծված այն ապրանքների, որոնց համար ներմուծման պահին ԱԱՀ չի գանձվում)՝ մաքսային արժեքով, իսկ [Բ] վանդակում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների կողմից ներմուծման պահին գանձված ԱԱՀ-ի գումարը:

20. Ձևի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, անկախ այն հանգամանքից՝ դրանց դիմաց մատակարարներին վճարում կատարվել է, թե ոչ, իսկ [Բ] վանդակում՝ ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների համար մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված հարկի ընդհանուր գումարը:

21. Ձևի 16.1-րդ կետում լրացվում է ստացված ծառայությունների և ձեռք բերված ապրանքների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում, Օրենքի 24.1-րդ և 24.2-րդ հոդվածների դեպքում` նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարի այն մեծությունը (մասը), որի մասով հաշվանցում կատարելու իրավունքի ձեռքբերման պահը, համաձայն Օրենքի 23-րդ, 24.1-րդ և 24.2-րդ հոդվածների, հետաձգվում է մինչև նշված հոդվածներում նշված ձեռքբերումների դիմաց վճարման պահը:

22. Ձևի 16.2-րդ կետում լրացվում են, Օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների արդյունքում, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ վերահաշվարկ կատարելու հիմքերի (հոդվածների): Սույն հաշվարկի առումով որպես այդպիսիք ընդունվում են, մասնավորապես`

1) ԱԱՀ-ով չհարկվող (հարկման օբյեկտ չհամարվող), ԱԱՀ-ից ազատված, ինչպես նաև օրենքի գործողության ոլորտում չընդգրկվող գործարքներին ուղղակիորեն վերաբերող ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարները, որոնք ենթակա չեն հաշվանցման և պետք է միացվեն ձեռքբերման արժեքին կամ արտադրության ու շրջանառության ծախսերին,

2) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով հաշվանցման իրավունքը Օրենքի 23-րդ, 24.1-րդ և 24.2-րդ հոդվածների համաձայն հետաձգվել էր նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում,

3) Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն հաշվանցման պակասեցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը,

4) Օրենքի 27-րդ հոդվածի համաձայն կատարվող հաշվարկների արդյունքում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումը:

23. Ձևի 17-րդ կետում լրացվում է դեբետագրման արդյունքը, ընդ որում, եթե`

1) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) հավասար է 0-ի, ապա Ձևի 17-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»,

2) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) մեծ է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ կետի [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»,

3) ([15Բ] + [16Բ] - [16.1.Բ] + 16.2.Ա] - [16.2.Բ]) փոքր է 0-ից, ապա այդ հաշվարկի 0-ից տարբերվող թվի բացարձակ մեծությունը լրացվում է 17-րդ կետի [Բ] վանդակում, իսկ [Ա] վանդակում լրացվում է «0»:

24. Ձևի 18-րդ կետում` [Ա] վանդակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ներմուծված այն ապրանքների մաքսային արժեքը, որոնց ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարի վճարման ժամկետը Օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն որոշակի ժամկետով հետաձգվել է, իսկ [Բ] վանդակում վճարումը հետաձգված ԱԱՀ-ի գումարը: Ձևի 18-րդ կետը հաշվարկին չի մասնակցում:

25. Ձևի 19-րդ կետում լրացվում է տվյալ ժամանակաշրջանում պետական բյուջեի վճարման կամ հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ԱԱՀ-ի գումարը: Ընդ որում,

1) եթե լրացված է Ձևի 17-րդ կետի [Ա] վանդակը` ապա ([14.Բ] - [17.Ա]) հաշվարկի 0-ից տարբերվող արդյունքը լրացվում է`

ա. [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է, և [Բ] վանդակում լրացվում է «0»,

բ. [Բ] վանդակում` բացարձակ արժեքով, եթե այդ արդյունքը բացասական թիվ է և [Ա] վանդակում լրացվում է «0»,

2) եթե լրացված է Ձևի 17-րդ կետի [Բ] վանդակը` ապա ([14. Բ] + [17.Բ ]) արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0»:

3) եթե ([14.Բ] - [17.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի` Ձևի 19-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:

26. Ձևի ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումի մասը (այսուհետ` դիմում) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Օրենքի բաղկացուցիչ մասը կազմող N1 հավելվածով հաստատված կարգի 4-րդ կետին համապատասխան: Եթե հարկ վճարողը չի իրականացրել ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ, ապա դիմումի մասը չի լրացվում:

27. Դիմումը լրացվում և ներկայացվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարները այլ հարկային պարտավորությունների հաշվին հաշվանցելու և (կամ) վերադարձնելու նպատակով, այդ թվում` առևտրային կազմակերպությունների լուծարման և անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում, եթե անձը իրականացրել է ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ: Դիմումը լրացվում է մեկ հաշվետու ժամանակաշրջանի համար: Դիմումը լրացվում է դրամներով:

28. Ձևի միայն դիմումի մասը (Ձևի 20-30-րդ կետերը) լրացվելու դեպքում պարտադիր լրացվում են նաև Ձևի 1-2-րդ, 4-5-րդ կետերը, իսկ Ձևի 3-րդ կետում` ԱԱՀ վճարողի հաշվառման համարը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում:

29. Ձևի 20-րդ կետում լրացվում է դիմումի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացման դեպքում դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում այն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու ամսաթիվը: Փոստով դիմում ներկայացնելու դեպքում, անկախ դիմումում նշված ամսաթվից, դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման oրվա oրացուցային կնիքի արտատիպը:

30. Ձևի 21-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի ընթացքում իրականացված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով պետք է կատարվի հարկ վճարողի պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ:

31. Ձևի 22-րդ կետում ԱԱՀ վճարողի կողմից լրացվում է «ուսումնասիրությամբ» բառը, եթե հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ԱԱՀ-ի գումարի հաշվին հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկերի և պարտադիր այլ վճարների մասով դիմումում նշված պարտավորությունների մարումը հարկային մարմնին առաջարկում է իրականացնել ուսումնասիրությամբ կամ լրացվում է «առանց ուսումնասիրության» բառերը, եթե հաշվանցումը և (կամ) վերադարձը օրենքով կարող է իրականացվել առանց ուսումնասիրության:

32. Ձևի 23-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20%-ը:

33. Ձևի 24-րդ կետում լրացվում է ԱԱՀ-ի դեբետային մնացորդը՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ:

34. Ձևի 25-րդ կետում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ներկայացվող ԱԱՀ-ի գումարը:

35. Ձևի 26-րդ կետում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գումարը, որի հաշվանցման և (կամ) վերադարձի կասեցման հիմքերը վերացվել են:

36. Ձևի 27-րդ կետում լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գումարը, որն առաջացել է այդ ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկների ճշգրտման արդյունքում (պակասեցումը` «-», ավելացումը` «+» նշանով):

37. Ձևի 28-րդ կետում լրացվում է հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացվող ընդհանուր գումար` ([25]+[26]+[27]):

38. Ձևի 29-րդ կետում լրացվում են այն հարկատեսակները և պարտադիր այլ վճարները, դրանց մասով պարտավորության մեծությունները, որոնք պետք է մարվեն հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ԱԱՀ-ի գումարների հաշվին:

39. Ձևի 30-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկերի և պարտադիր այլ վճարների մասով պարտավորությունները մարելուց հետո առաջացած մնացորդային գումարի այն մասը (գումարը), որը պետք է ուղղվի հարկ վճարողի հետագա հաշվետու ժամանակաշրջաններում հարկային պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում) և (կամ) պետք է վերադարձվի հարկ վճարողի կողմից նշված բանկային հաշվին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.08.2011, N 2034-Ն 13.10.2011, N 1423-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան