«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 60604348
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 դեկտեմբերի 2004 թ. |
N 12-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2003 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» թիվ 161-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
Որոշմամբ հաստատված հավելվածի 1-ի.
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`
«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն որպես հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել»:
2. 4-րդ կետի «միջոցով» բառից առաջ լրացնել «, գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով:
3. 12-րդ կետի.
ա) «ժ» ենթակետի «հաստատում և» բառերը հանել,
բ) «ժը» ենթակետի «մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը» բառերը հանել,
գ) «ժը1» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ) «ժթ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ,
«ժթ) հաղթող ճանաչված մրցակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն»,
ե) «ի» ենթակետի «մնացած փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով:
4. 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ`
«20. Հանձնաժողովը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթն Աշխատակազմին հանձնելուց հետո` դադարեցնում է իր գործունեությունը»:
Որոշմամբ հաստատված հավելված 2-ի.
1. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ, նոր պարբերությամբ`
«Սույն կետով նախատեսված հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
ա) յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.
բ) քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել»:
2. 4-րդ կետը «միջոցով» բառից առաջ լրացնել «, գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով:
3. 12-րդ կետի.
ա) «ժբ» ենթակետի «հաստատում և» բառերը հանել,
բ) «ժթ1» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ) «ի» ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
դ) «իա» ենթակետի «մնացած փաստաթղթերը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթը» բառերով:
4. 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, հետևյալ բովանդակությամբ.
«20. Հանձնաժողովը, կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթն Աշխատակազմին հանձնելուց հետո` դադարեցնում է իր գործունեությունը»:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |