«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մարտի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 11609116
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
6 մարտի 2009 թ. |
N 98-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 497-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» և «իգ» ենթակետերի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «2009 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 497-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը.
հրամանի հավելվածը 9-րդ կետից հետո լրացնել «9.1» կետով.
9.1 |
Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն |
2 նամականիշ |
II եռամսյակ |
70 |
50 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի` Հայաստանը շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ. SCHACH OLYMPIADE DRESDEN 2008» և «ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ» նամականիշերի նմուշները` համաձայն N 1 և N 2 հավելվածների:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |
Հաստատված է Հավելված 1 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. մարտի 6-ի թիվ 98-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |
Հաստատված է Հավելված 2 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2009 թ. մարտի 6-ի թիվ 98-Ն հրամանի |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Մարության |