ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբերի 2021 թ. ք. Երևան |
N 1317-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածներով, «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 2048-Ն որոշումը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
«ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ Ա․ Մանուկյան /Շ/ 10 / 1Ա Մալաթիա-Սեբաստիա Երևան Հայաստան, գործունեության իրականացման վայրը՝ Րաֆֆու փողոց 111 Երևան Հայաստան) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել մարտական զենքի արտադրության լիցենզիա՝ երեք տարի ժամկետով:
Վ. ԽԱՉԱՏուՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2021 թվական: