Գլխավոր տեղեկություն
Номер
N 1017-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (26.07.2008-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2001.04.23/9(72) Հատուկ բաժին
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
25.07.2008
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
25.07.2008
Дата вступления в силу
26.07.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 հուլիսի 2008 թ.
ք. Երևան

 N 1017-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԵՆ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, անհատ ձեռնարկատեր Արմեն Բալասանյանի 15.07.2008 թ. N 4090-Բ դիմումը.

 

Հրամայում եմ` 

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2005 թվականի մայիսի 25-ին անհատ ձեռնարկատեր Արմեն Բալասանյանին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000136 լիցենզիան։

2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) անհատ ձեռնարկատեր Արմեն Բալասանյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին։

 

Նախարար 

Հ. Քուշկյան