ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
9 հոկտեմբերի 2019 թ. ք. Երևան |
N 12-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 1064-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «2019 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» N 1064-Ն հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «4.13» կետով.
« |
|
»։ |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` միջազգային. Համաշխարհային փոստային միության 145-ամյակը թեմային նվիրված «ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԶԱՐԳԱՑՈՒՄ. DELIVERING DEVELOPMENT. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 145-ԱՄՅԱԿԸ. 145TH ANNIVERSARY OF THE UNIVERSAL POSTAL UNION» 1 նամականիշով բացիկի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` միջազգային. Համաշխարհային փոստային միության 145-ամյակը թեմային նվիրված «ԱՌԱՔՈՒՄ ԵՆՔ ԶԱՐԳԱՑՈՒՄ. DELIVERING DEVELOPMENT. ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 145-ԱՄՅԱԿԸ. 145TH ANNIVERSARY OF THE UNIVERSAL POSTAL UNION» 1 նամականիշով բացիկը, սահմանելով անվանագինը` 240 դրամ, տպաքանակը` 500 հատ:
Նախարար |
Հ. Արշակյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2019 թ. հոկտեմբերի 9-ի թիվ 12-Ն հրամանի |