Գլխավոր տեղեկություն
Номер
N 07-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (03.05.2008-11.04.2011)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2008.04.23/13(287) Հոդ.132
Принят
Քաղաքաշինության նախարար
Дата принятия
14.01.2008
Подписан
Քաղաքաշինության նախարար
Дата подписания
14.01.2008
Дата вступления в силу
03.05.2008

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 ապրիլի 2008 թ.

Պետական գրանցման թիվ 11708114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

14 հունվարի 2008 թ.
ք. Երևան

N 07-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10.1 հոդվածի ու ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 156-Ն որոշման համաձայն և ի կատարումն ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1484-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի.

 

Հրամայում եմ`

 

Հաստատել շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգը` համաձայն հավելվածի:

 

Նախարար  

Վ. Վարդանյան

 

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ քաղաքաշինության նախարարի

2008 թ. հունվարի 14-ի N 07-Ն հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ, ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարման կարգ» նորմատիվատեխնիկական փաստաթղթի (այսուհետ Կարգի) կիրառումը տարածվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Շինարարության ոլորտում գնագոյացման նորմերի և նորմատիվների կիրառումն ապահովելու մասին» թիվ 1484-Ն որոշմամբ նախատեսված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և/կամ մասնակիցների (այդ թվում՝ կառուցապատողների, քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների, շինարարություն իրականացնողների, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն իրականացնողների) վրա:

2. Սույն Կարգը սահմանում է ՀՀ տարածքում իրականացվող նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների հիմնանորոգման (վերակառուցման, վերականգնման, ուժեղացման), ընդլայնման, արդիականացման (հետագայում՝ Շինարարության) ընթացքում աշխատանքների կազմակերպման հիմնադրույթները և կարգավորում է շինարարության մասնակիցների փոխհարաբերությունները:

3. Շինարարության կազմակերպման և աշխատանքների նախագծերի բացակայության դեպքում շինարարության իրականացումն արգելվում է (բացառությամբ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի):

 

2. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Պատվիրատուն` նախապատրաստական փուլում՝

1) ապահովում է «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի համաձայն աշխատանքների և ծառայությունների գնման ընթացքը,

2) ստանում է թույլտվություն շինմոնտաժային աշխատանքների կատարման համար,

5. Շինարարության ընթացքում`

1) իրականացնում է տեխնիկական հսկողություն շինարարության ամբողջ ընթացքում,

2) մասնակցում է ծածկված* (կամ թաքնված) աշխատանքների վկայազննման և կարևոր կոնստրուկցիաների միջանկյալ ընդունման հանձնաժողովների աշխատանքներին,

3) մասնակցում է ավարտական օբյեկտի հանձնման-ընդունման աշխատանքներին:

6. Շինմոնտաժային աշխատանքներն իրականացնող Կապալառուն՝

1) մշակում է աշխատանքների կատարման նախագիծը՝

Ընդհանուր շինարարական, մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների առանձին տեսակների կատարման նախագծերը մշակում են այդ աշխատանքները կատարող կազմակերպությունները: Աշխատանքների կատարման նախագծերը, գլխավոր կապալառուի կամ ենթակապալառուի պատվերով, կարող է մշակել նաև նախագծային կազմակերպությունը՝ նախագիծը համաձայնեցնելով գլխավոր կապալառուի ու ենթակապալառուի հետ:

Գլխավոր կապալառու կազմակերպության ղեկավարը հաստատում է աշխատանքների կատարման նախագիծը, իսկ մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների կատարման նախագիծը հաստատում է համապատասխան ենթակապալառու կազմակերպության ղեկավարը՝ համաձայնեցնելով այն գլխավոր կապալառու կազմակերպության ղեկավարի հետ:

Գոյություն ունեցող շենքերի ու շինությունների ընդլայնման, վերակառուցման և արդիականացման աշխատանքների կատարման նախագծերը համաձայնեցվում են նաև պատվիրատու կազմակերպության հետ,

2) կոորդինացնում է բոլոր տեղամասերի համաձայնեցված աշխատանքները,

3) ըստ օրացուցային պլանի և աշխատանքների ժամկետագրի, ապահովում է հիմնական միջոցների համալիր մատակարարումը շենքերի, շինությունների, նրանց առանձին մասերի շինարարության համար,

4) իրականացնում է շինարարական, մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքներ՝ պահպանելով դրանց տեխնոլոգիական հաջորդականությունը և տեխնիկապես հիմնավորված համատեղումը,

5) եթե օբյեկտի շինարարությունն իրականացվում է բնակավայրերի կազմավորված տեղամասերում, ապա աշխատանքների կատարման պայմանները՝ վտանգավոր գոտիների, ստորգետնյա շինությունների և հաղորդակցուղիների սահմանների ու առանցքների առանձնացմամբ (ինչպես նաև գործող կազմակերպությունների հարևանությամբ իրականացվող աշխատանքների դեպքում) տրանսպորտի ու հետիոտնի երթևեկության ուրվագծերը համապատասխանեցվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 758 և 759 հոդվածներին,

6) վարում է աշխատանքների ընդհանուր մատյան, իսկ աշխատանքների առանձին տեսակների համար սահմանում է հատուկ մատյանների ցանկ՝ համաձայնեցնելով այն ենթակապալառուի ու Պատվիրատուի հետ,

7) մասնակցում է ծածկված աշխատանքների վկայազննման, կարևոր կոնստրուկցիաների միջանկյալ ընդունման, սարքավորումների, համակարգերի, ցանցերի նմուշափորձարկման ու փորձարկման աշխատանքներին և ստորագրում է համապատասխան ակտեր,

8) իրականացնելով շինարարական արտադրանքի ստեղծման բոլոր փուլերում արդյունավետ վերահսկողություն` ապահովելով շենքերի ու շինությունների պահանջվող որակն ու հուսալիությունը,

9) ստուգում է աշխատանքային գծագրերի լրակազմը, փաստացի կատարված աշխատանքների համապատասխանությունը այդ գծագրերին կամ նախագծային կազմակերպության հետ համաձայնեցված նախագծի փոփոխությունները:

 

3. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

7. Շինարարության համար նախատեսված ժամկետում որոշվում են հիմնական և օժանդակ շենքերի ու շինությունների, տեխնոլոգիական հանգույցների և աշխատանքների փուլերի, գործարկման, կամ քաղաքաշինական համալիրների շինարարության ժամկետները ու հերթականությունը, կապիտալ ներդրումների ու շինմոնտաժային աշխատանքների ծավալների բաշխումը` ըստ շենքերի ու շինությունների և շինարարության տևողության (հավելված Ա, աղյուսակ Ա1):

8. Նախապատրաստական և հիմնական ժամանակաշրջանի շինարարության գլխավոր հատակագծերում որոշվում են մշտական շենքերի ու շինությունների, ժամանակավոր, այդ թվում՝ շարժական (գույքի) շենքերի ու շինությունների տեղակայման վայրերը, սարքավորանքի (այդ թվում՝ ծանրաքաշ և խոշորաեզրաչափ), կոնստրուկցիաների, նյութերի և շինվածքների փոխադրման համար մշտական և ժամանակավոր երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհները, մեծ հզորության ամբարձիչների տեղափոխման համար ուղիները, ինժեներական ցանցերը, ժամանակավոր ինժեներական հաղորդակցուղիների (ցանցերի) միացման տեղերը գործող ցանցերին՝ շինհրապարակը էլեկտրաէներգիայով, ջրով ապահովելու աղբյուրների նշումով, պահեստային հարթակները, մոնտաժային աշխատանքների համար նախատեսված հիմնական ամբարձիչները, շինարարական մեքենաները, մեքենայացված կայանքները, գոյություն ունեցող և քանդման ենթակա կառույցները, շենքերի ու շինությունների նշահարման առանցքների նիշերի ամրապնդման համար տեղերը:

Իրադրային հատակագծում ընդգրկվում են նյութատեխնիկական բազաներն ու հանքավայրերը, բնակավայրերը, արտաքին ուղիները (նրանց երկարության ու թողանցման ունակության նշումով), մայրուղային գծերի հետ հատման կայանները, կապի և էլեկտրահաղորդման գծերը, շինարարական նյութերի, կոնստրուկցիաների, մանրամասերի (դետալների) և սարքավորումների մատակարարման տրանսպորտային ուրվագծերը, կառուցվող օբյեկտի և նրան հարող շենքերի ու շինությունների, անտառահատման և շինարարության կարիքների համար ժամանակավոր հատկացված տարածքների սահմանները:

9. Նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված հիմնական շինարարական, մոնտաժային ու հատուկ շինարարական աշխատանքների ծավալների ամփոփագրում աշխատանքներն առանձնացվում են ըստ հիմնական շենքերի և շինությունների, գործարկվող կամ քաղաքաշինական համալիրների ու շինարարության ժամանակաշրջանի (հավելված Ա, աղյուսակ Ա2):

10. Շինարարական կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի ու սարքավորումների պահանջարկի ամփոփագիրը` ըստ շինարարության օրացուցային ժամկետագրի բաշխման, կազմված շինարարական օբյեկտի համար ամբողջությամբ և հիմնական շենքերի ու շինությունների համար՝ ելնելով աշխատանքների ծավալներից և շինարարական նյութերի ծախսի գործող նորմերից (հավելված Ա, աղյուսակ Ա3):

11. Ամբողջ շինարարության համար հիմնական շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների պահանջմունքների ժամկետագիրը կազմվում է աշխատանքների ֆիզիկական ծավալների, բեռնափոխադրման ծավալների և շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների արտադրանքի նորմերի հիման վրա:

12. Շինարարության կազմակերպման նախագծի մշակման համար ելակետային տվյալներն են.

1) շինարարության տեխնիկատնտեսական հիմնավորումը կամ օբյեկտի շինարարության տնտեսական նպատակահարմարության հիմնավորման հաշվարկները և նրա նախագծման առաջադրանքը,

2) ինժեներական հետազննության նյութերը (օբյեկտի վերակառուցման դեպքում՝ նախանախագծային տեխնիկական զննման նյութերը) և անբարենպաստ բնական երևույթներով ու երկրաբանական գործընթացներով տարածքների գործելակարգային դիտարկումների տվյալները,

3) նյութերի ու կոնստրուկցիաների, շինմոնտաժային աշխատանքների մեքենայացման միջոցների օգտագործման լուծումները, որոնք հանձնարարում (առաջարկում) են գլխավոր կապալային և ենթակապալային կազմակերպությունները,

4) տեղեկություններ մատակարարող կազմակերպություններից՝ շինարարական կոնստրուկցիաների, պատրաստի շինվածքների, նյութերի ու սարքավորանքների մատակարարման և փոխադրման պայմանների մասին,

5) հատուկ պահանջներ բարդ ու եզակի օբյեկտների շինարարության վերաբերյալ,

6) տեղեկություններ վերակառուցվող օբյեկտների շինմոնտաժային աշխատանքների կատարման պայմանների մասին,

7) շենքերի ու շինությունների ծավալահատակագծային ու կոնստրուկտիվ լուծումները և շինարարության ենթակա օբյեկտի (նրա հերթի) հիմնական արտադրության սկզբունքային տեխնոլոգիական ուրվագիծը` այն բաժանելով գործարկման համալիրների և հանգույցների,

8) տեղեկություններ շինարարական կադրերով ապահովելու պայմանների մասին,

9) տեղեկություններ շինարարությունը տրանսպորտով ապահովելու և աշխատողներին աշխատանքի վայր տեղափոխելու պայմանների մասին,

10) տեղեկություններ ընդհանուր շինարարական և մասնագիտացված կազմակերպությունների հզորությունների, դրանց տեղաբաշխման ու վերաբազավորման պայմանների մասին,

11) շինարարական արդյունաբերության (ինդուստրիայի) արտադրական բազաների առկայության և նրանց օգտագործման հնարավորությունների մասին,

12) տեղեկություններ շինարարներին սննդով, բնակելի և կուլտուր-կենցաղային սենքերով ապահովելու պայմանների մասին,

13) միջոցառումներ շինարարության տարածքն անբարենպաստ բնական երևույթներից և երկրաբանական գործընթացներից պաշտպանելու վերաբերյալ,

14) տեղեկություններ օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերով նախատեսված շինարարության պայմանների մասին:

 

4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՆԱԽԱԳԾԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Օբյեկտի համար աշխատանքների կատարման օրացուցային պլանում կամ ցանցային համալիր ժամկետագրում սահմանվում են աշխատանքների կատարման հաջորդականությունն ու ժամկետները` նրանց համատեղման առավելագույն հնարավորությամբ:

14. Գլխավոր հատակագծում ցույց են տրվում շինարարական հրապարակի սահմաններն ու նրա ցանկապատման տեսակները, գործող ու ժամանակավոր ստորգետնյա, գետներեսի և օդային ցանցերը ու հաղորդակցական ուղիները, մշտական ու ժամանակավոր ճանապարհները, տրանսպորտային միջոցների ու մեխանիզմների շարժման ուրվագծերը, շինարարական ու բեռնամբարձ մեքենաների տեղակայման տեղերը, դրանց տեղափոխման ուղիներն ու գործողության գոտիները, մշտական, կառուցվող և ժամանակավոր շենքերի ու շինությունների տեղաբաշխումը, երկրաբաշխական (գեոդեզիական) նշահարման հիմքի նշանների դասավորության տեղերը, վտանգավոր գոտիները, աշխատողներին աշխատանքային հարկաբաժին (հարկ) բարձրացնելու ուղիներն ու միջոցները, ինչպես նաև շենքերի ու շինությունների անցամասերը, էներգաապահովման և շինարարական հրապարակի լուսավորման աղբյուրների ու միջոցների տեղաբաշխումը, հողանցման հաղորդաշղթայի դասավորությունը, շինարարական աղբի հեռացման համար սարքվածքների դասավորության տեղերը, նյութերի ու կոնստրուկցիաների պահեստավորման սենքերը, կոնստրուկցիաների խոշորացված հավաքման հարթակները, շինարարների սանիտարակենցաղային սպասարկման համար սենքերի դասավորությունը, խմելու ջրի սարքվածքներն ու հանգստյան տեղերը, ինչպես նաև վտանգ պարունակող աշխատանքների կատարման (պայմաններ) գոտիները:

Նստվածքի ենթարկված գրունտների դեպքում, ջրաբաշխման կետերը, թաց գործընթացներով մեքենայացված կայանքներն ու ժամանակավոր շինությունները շինարարական հրապարակում տեղաբաշխվում են ըստ տեղանքի ռելիեֆի՝ շենքերի ու շինությունների ցածր կողմից, իսկ դրանց շրջապատող հարթակները համահարթեցվում են ջրի արագ հեռացման համար:

15. Տեխնոլոգիական քարտերում (ուրվագծերում) նշվում են առանձին աշխատանքների կատարման համար որակի հսկողության ուրվագծերը, աշխատանքների կատարման եղանակների նկարագրությունը, աշխատածախսերի և նյութերի, մեքենաների, հանդերձանքի, հարմարանքների և աշխատողների պաշտպանական միջոցները և կազմակերպությունների, շենքերի ու շինությունների վերակառուցման դեպքում` դրանց սպասարկման հաջորդականությունը:

16. Երկրաբաշխական աշխատանքների կատարման լուծումները ներառում են համապատասխան չափումների կատարման համար նիշերի տեղաբաշխման ուրվագծեր, ինչպես նաև շինմոնտաժային աշխատանքների կատարման, գեոդեզիական հսկողության տեխնիկական միջոցների (այդ թվում՝ ճշտության) մասին ցուցումներ:

17. Տեխնիկական անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ լուծումներն իրականացվում են` ըստ ՍՆիՊ III - 4 նորմերի.

18. Շինարարական հրապարակի ու աշխատանքային տեղերի ջրամատակարարման, ջերմամատակարարման և էներգամատակարարման ու լուսավորության (այդ թվում՝ վթարային) ժամանակավոր ցանցերի անցկացման վերաբերյալ լուծումները ներառում են սնուցման աղբյուրների տեղերի որոշումը, ցանցերի անցկացումը և, անհրաժեշտության դեպքում, աշխատանքային գծագրերի մշակումը:

19. Աշխատանքների կատարման օրացուցային պլանը կազմվում է հավելված Բ-ի աղյուսակ Բ1-ի, օբյեկտում շինարարական կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի և սարքավորումների ստացման ժամկետագիրը կազմվում է հավելված Բ, աղյուսակ Բ2 -ի, օբյեկտում աշխատող բանվորական կադրերի շարժման ժամկետագիրը կազմվում է հավելված Բ-ի, աղյուսակ Բ3-ի, օբյեկտում հիմնական շինարարական մեքենաների շարժման ժամկետագիրը կազմվում է հավելված Բ -ի, աղյուսակ Բ4-ի համաձայն:

20. Աշխատանքների կատարման նախագծի մշակման համար ելակետային տվյալներն են.

1) առաջադրանքը, որը որպես աշխատանքների կատարման նախագծի հիմք Պատվիրատուն տալիս է շինարարական կազմակերպությանը, հիմնավորելով մշակման անհրաժեշտությունը ամբողջ շենքի (շինության), նրա առանձին մասի կամ աշխատանքի տեսակի համար` մշակման ժամկետի նշումով,

2) շինարարության կազմակերպման նախագիծը,

3) անհրաժեշտ աշխատանքային փաստաթղթերը,

4) կոնստրուկցիաների, պատրաստի շինվածքների, նյութերի ու սարքավորումների մատակարարման, շինարարական մեքենաների ու տրանսպորտային միջոցների օգտագործման, հիմնական մասնագիտություններով շինարարական կադրերով ապահովման, արտադրատեխնոլոգիական համալրման և շինարարական բեռների փոխադրման, անհրաժեշտության դեպքում նաև հերթափոխային եղանակով շինարարության կազմակերպման աշխատանքների կատարման պայմանները,

5) գործող կազմակերպությունների, շենքերի ու շինությունների վերակառուցման դեպքում՝ տեխնիկական հետազննման նյութերն ու արդյունքները, ինչպես նաև գործող արտադրության պայմաններում շինարարական, մոնտաժային և հատուկ շինարարական աշխատանքների կատարման պահանջները:

 

Հավելված Ա

 

Հիմնական փաստաթղթերի ձԵՎերը շինարարության կազմակերպման նախագծի կազմում

 

Շինարարության օրացուցային ժամկետագիրը` ըստ օբյեկտի (աշխատանքի տեսակի)

Աղյուսակ Ա1

Տողի N

Առանձին շենքերի, շինությունների և աշխատանքների տեսակների անվանումները

Նախահաշվային արժեքը
հազ. դրամ

Ներդրումների և շինմոնտաժային աշխատանքների բաշխումն ըստ շինարարության ժամկետների
(եռամսյակ, տարի)
հազ. դրամ

Ընդամենը

Այդ թվում՝ շինմոնտաժային աշխատանքների ծավալը

Ա

Բ

1

2

3-14

1

       

2

       

3

       

1. «Բ» սյունակում անվանացուցակը տրվում է ըստ շինարարության տեսակի և առանձնահատկությունների:

2. Շինմոնտաժային աշխատանքների ծավալների բաշխումը տրվում է կոտորակի տեսքով (համարիչում՝ կապիտալ ներդրումների ծավալը, հայտարարում՝ շինմոնտաժային աշխատանքների ծավալը), բնակելի-քաղաքացիական օբյեկտների համար տրվում է ըստ ամիսների:

 

Նախագծի գլխավոր ինժեներ _____________________________________________

(ստորագրություն)

     

  Համաձայնեցված է՝   

 

Պատվիրատու _______________________________________________________

(ստորագրություն)

 

Հավելված Ա

 

Շինարարական մոնտաժային ԵՎ հատուկ շինարարական աշխատանքների ամփոփագիրը

Աղյուսակ Ա2

Տողի N

Առանձին շենքերի, շինությունների և աշխատանքների տեսակների անվանումները

Շինմոնտաժային աշխատանքների ծավալները

Ընդամենը

Այդ թվում` ըստ առանձին շենքերի, շինությունների, գործարկվող կամ քաղաքաշինական համալիրների

Ըստ կատարվող աշխատանքների
ժամկետների

Ա

Բ

1

2

3-14

1

       

2

       

3

       

Աշխատանքների ցանկը սահմանվում է՝ ելնելով շինարարության տեսակից և առանձնահատկություններից:

 

Նախագծի գլխավոր ինժեներ _____________________________________________

(ստորագրություն)

     

  Համաձայնեցված է՝   

 

Պատվիրատու _______________________________________________________

(ստորագրություն)

 

 

 

Հավելված Ա

 

Շինարարական կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի ԵՎ սարքավորումների պահանջարկի ամփոփագիր

Աղյուսակ Ա3

Տողի N

Անվանումը

Չափման միավորը

Ընդամենը

Այդ թվում՝ ըստ հիմնական օբյեկտների

Այդ թվում՝ ըստ շինարարության օրացուցային ժամանակաշրջանների

Ա

Բ

Գ

1

2

3

           
           
           

1. Կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի և սարքավորումների անվանացանկը (սյունակ Բ) որոշվում է՝ ելնելով շինարարության տեսակից և առանձնահատկություններից:

2. Նյութերի պահանջարկը տրվում է կոտորակի տեսքով, համարիչում` ընդհանուր պահանջարկը, հայտարարում` պահանջարկը, բացառությամբ այն նյութերի, որոնք նախատեսված են շինարարական արդյունաբերության կազմակերպություններում կոնստրուկցիաների և շինվածքների պատրաստման համար:

3. Պաշարների պահանջարկի բաշխումը (սյունակ 2) պետք է նախատեսի առանձնացված գործարկվող համալիրների ապահովումը պաշարներով, ինչպես նաև հետագայում շինարարության համար անհրաժեշտ արտադրապաշարը:

 

Նախագծի գլխավոր ինժեներ _____________________________________________

(ստորագրություն)

     

  Համաձայնեցված է՝   

 

Պատվիրատու _______________________________________________________

(ստորագրություն)

 

Հավելված Բ

Հիմնական փաստաթղթերի ձԵՎերը աշխատանքների կատարման նախագծերի կազմում

 

Աշխատանքների կատարման օրացուցային պլան` ըստ օբյեկտի (աշխատանքների տեսակի)

 

Աղյուսակ Բ1

 

Աշխա-տանք-
ների անվա-
նումը

Աշխատանքի ծավալը

Աշխատա-ծախսը՝ մարդ/օր

Պահանջվող մեքենաները

Աշխատանքի տևողութ-
յունը՝ օր

Հերթա- փոխերի քանակը

Բանվոր- ների քանակը հերթա-փոխում

Բրիգադի կազմը

Աշխա-տանքների ժամկե-տագիր
(օր, ամիս)

Չափման միավորը

Քանակը

Անվանումը

Մեքենա- հերթա-
փոխի քանակը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

                     
                     
                     

 

Պատասխանատու կատարող _________________________________

                                                                       (ստորագրություն)

 

Օբյեկտում շինարարական կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի ԵՎ սարքավորումների ստացման ժամկետագիրը

                Աղյուսակ Բ2

Շինարարական կոնստրուկցիաների, շինվածքների, նյութերի և սարքավորումների անվանումը

Չափման միավորը

Քանակը

Ստացման ժամկետագիրը` ըստ օրերի, շաբաթների, ամիսների

1

2

3

4

       
       

Պատասխանատու կատարող _________________________________

                                                                       (ստորագրություն)

               
Հավելված Բ

 

Օբյեկտի բանվորական կադրերի շարժման ժամկետագիրը

 

Աղյուսակ Բ3

 

Բանվորների մասնագիտությունների անվանումները (առանձին)` գլխավոր կապալառուի և ենթակապալառուի համար

Բանվորների քանակը

Բանվորների միջին օրական քանակը` ըստ ամիսների, շաբաթների, օրերի

1

2

3

և այլն

1

2

3

           
           
           

 

Պատասխանատու կատարող _________________________________

                                                                       (ստորագրություն)

 

Օբյեկտների հիմնական շինարարական մեքենաների շարժման ժամկետագիրը

 

Աղյուսակ Բ4

Անվանումը

Չափման միավորը

Մեքենաների քանակը

Մեքենաների միջին օրական քանակը` ըստ օրերի, շաբաթների, ամիսների

1

2

3

և այլն

1

2

3

4

             
             

 

 

 

 

Պատասխանատու կատարող _________________________________

                                                                       (ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.03.2011, N 17-Ն 11.04.2011, N 07-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան