ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
11 հոկտեմբերի 2007 թ. |
N 07-247-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 11.10.2007թ. կայացած նիստի).
Հրամայում եմ՝
1. «Զարգացման ուղիներ» ՍՊ ընկերության կողմից իրականացված անշարժ գույքի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների խախտումով:
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Զարգացման ուղիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0545 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը:
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն)՝ «Էդ-Նել» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0522 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել:
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական և կադաստրային քարտեզագրման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա/ «Մ.Ա.Կ. Ֆիրմա» ՍՊ ընկերությանը տալ «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ/ «Էքսպրես Վելյու» ՓԲ ընկերությանը տալ «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա:
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա:
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (11.10.2007թ. հր. N 07-247-Լ)
Հ/Հ | ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանա-կան անձ (անվանունը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | Գրանց-ման համարը | Գործունեության տեսակը | Գործու-նեության իրակա-նացման վայրը | Գործողու-թյան ժամկետը |
Տեղեկություններ գրանցա- մատյանում լիցենզիայի վերաձևակերպ- ման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղե-կություն-ներ |
1. | «Զարգացման ուղիներ» ՍՊԸ | Երևան, Գ. Նժդեհի 4, բն. 2 | ԱԳN0545 | 23.03.05 թ. | 02225753 | 545 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է խախտումների պատճառով | |
2. | «Էդ-Նել» ՍՊԸ | Երևան, Կոմիտասի 45, բն. 31 | ԱԳN0522 | 02.11.04 թ. | 00086832 | 522 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
3. | «Մ.Ա.Կ. Ֆիրմա» ՍՊԸ | Երևան, Սաֆարյան 5/8 | ԱԳN0712 | 11.10.07 թ. | 02525291 | 708 | ԱԳ Գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցեն-զիայի տրամա-դրում | |
4. | «Էքսպրես Վելյու» ՓԲԸ |
Սյունիքի մարզ, գ. Խնձորեսկ |
ԱԳN0713 | 11.10.07 թ. | 09210854 | 709 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցեն-զիայի տրամա-դրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|