ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մայիսի 2004 թվականի N 548-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոն» ՓԲԸ, «Պրոֆ. Կ. Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր» ՊՓԲԸ-ի լիցենզիաները «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն» ՓԲԸ» անունով վերաձԵՎակերպման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի հոդված 32-ի 1-ին մասը և լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ ԱՆ «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոն» ՓԲԸ-ին 2003 թվականի սեպտեմբերի 18-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության տեսակի թիվ Կ-XX-000263, «Պրոֆ. Կ. Բազիկյանի անվան հակաուռուցքային դիսպանսեր» ՊՓԲԸ-ին 2003 թվականի մարտի 31-ին տրված թիվ Կ-XX-000071 լիցենզիաները վերաձևակերպել «Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն անունով:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. ապահովել լիցենզիաներում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկությունների ներառումը համապատասխան գրանցամատյաններում.
2.2. համապատասխան փոփոխություններ կատարել լիցենզիաների մեջ.
2.3. եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
