Գլխավոր տեղեկություն
Номер
N 981-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (12.10.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.10.02/24(233) Հոդ.322
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
28.08.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
28.08.2006
Дата вступления в силу
12.10.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006291

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

28 օգոստոսի 2006 թ.
ք. Երևան

N 981-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 1325-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի «ժգ» կետի և ՀՀ կառավարության 1999 թվականի հուլիսի 31-ի «Դեղագործական գործունեության բնագավառում և դեղերի ոչնչացման գործում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները վերապահելու մասին» N 487 որոշման

.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

ՀՀ առողջապահության նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը հաստատելու մասին» թիվ 1325-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «ա/առաջնային ցանկ» բաժնից հանել.

ա) 5.6 ենթակետի «Դիէթիլտոլուամիդ» տողը:

2. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «բ/լրացուցիչ ցանկ» բաժնից հանել.

ա) 4-րդ ենթակետի «Կլոնազեպամ» տողը

բ) 5.2 ենթակետի «Նալիդիքսաթթու» տողը

գ) 5.3 ենթակետի «Թիոացետազոն+Իզոնիազիդ» տողը

դ) 9.4 ենթակետի «Ուլտրամանուշակագույն A և B ճառագայթների դեմ ակտիվ նյութեր պարունակող տեղային արևապաշտպան միջոցներ» տողը:

3. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «բ/լրացուցիչ ցանկ» բաժնի 14.2 ենթակետը ճանաչել ուժը կորցրած:

4. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «ա/առաջնային ցանկ» բաժնում կատարել հետևյալ լրացումները.

ա) 5.2.1 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

Ցեֆիքսին

Cefixime
դեղահատեր, 400 մգ

 

բ) 5.3 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

Կլոտրիմազոլ

Clotrimazole
1 %, 10 % հեշտոցային քսուք,

100 մգ, 500 մգ հեշտոցային դեղահատեր

 

գ) 8.2 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

Նադրոպարին կալցիում
Nadroparin calcium
ներարկման լուծույթ, 0,3 մլ, 0,6 մլ

դ) 10.1 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

 
Տրիմետազիդին

Trimetazidine
դեղահատեր թաղանթապատ, կարգավորվող

ձերբազատմամբ,  35 մգ

 

ե) 10.4 ենթակետում լրացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

Տրիմետազիդին

Trimetazidine
դեղահատեր թաղանթապատ, կարգավորվող

ձերբազատմամբ,  35 մգ

5. Հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի «բ/լրացուցիչ ցանկ» բաժնում կատարել հետևյալ լրացումները.

ա) 7.4 ենթակետի «1.5 մլն ՄՄ» բառից հետո լրացնել  «, 7.5  մլն ՄՄ» բառը

բ) ցանկը լրացնել նոր 19-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

19. Արգանդակծկիչներ
Միզոպրոստոլ

Misoprostol

25 մկգ ներհեշտոցային դեղահատեր,

200 մկգ դեղահատեր


Միֆեպրիստոն+Միզոպրոստոլ

Mifepristone+Misoprostol

200 մկգ+200 մկգ դեղահատեր

Նախարար՝

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան