ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի հունվարի 24-ին
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի՝
ա. «3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքը» բառերը փոխարինել «համայնքը, անկախ բնակչության քանակից,» բառերով,
բ. 8-րդ կետը «ձևաթղթերը» բառից հետո լրացնել «և տրամադրված թույլտվությունների քանակի և տեսակի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը» բառերով,
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-18-րդ կետերով.
«15) համայնքում առկա համայնքային կառույցների (կրթական, մշակութային և այլն) վերաբերյալ ընդհանուր տեղեկատվությունը (բյուջե, գործունեության տեսակ, հասցե, կոնտակտային տվյալներ) և (կամ) դրանց համացանցային պաշտոնական կայքի հասցեն (առկայության դեպքում).
16) համայնքապետարանի և դրա ենթակայությամբ գործող կառույցների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները.
17) համայնքում պետական և համայնքային միջոցներով իրականացվող շինարարությունների հետ կապված տեղեկատվությունը.
18) համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկատվությունը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մշակած նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում են համայնքի համացանցային պաշտոնական կայքում, որը պետք է ապահովված լինի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի հետ փոխգործելիությամբ:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է ավագանու նիստի օրակարգի նախագիծը՝ նշելով նիստի անցկացման վայրը և ժամանակը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում՝ համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերում:»:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում 9-րդ մասի «10000» թիվը փոխարինել «3000» թվով:
Հոդված 4. |
Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետնուղղ. ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետովուղղ., ինչպես նաև 3-րդ հոդվածով նախատեսված դրույթները 2022 թվականի հունվարի 1-ից սկսում են տարածվել բոլոր համայնքների վրա՝ անկախ դրանց բնակչության թվից:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. փետրվարի 10 Երևան ՀՕ-78-Ն |