ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
Հանրապետության նախագահի
առարկություններով և առաջարկություններով
23 հունիսի 1997 թ.
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ I
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ
Հոդված 1.
Հոդված 2.
Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած պատվիրատուի կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում պատրաստվող (արտադրվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (արտադրանքի) համար հարկ վճարող է հանդիսանում այդ ապրանքները պատրաստողը (արտադրողը):
Գ Լ ՈՒ Խ II
ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 3.
Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի):
Ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար հարկվող օբյեկտ է հանդիսանում այդ ապրանքները ներմուծողի (հայտարարատուի) կողմից հայտարարագրված մաքսային արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի):
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներով աշխատանքի բնեղեն վարձատրության, դրանց փոխանակության, անհատույց (մասնակի հատուցմամբ) տրամադրման դեպքերում հարկվող շրջանառությունը հաշվարկվում է` ելնելով տվյալ հարկ վճարողի գործունեությամբ ձևավորված բացթողման գներից (դրանց բացակայության դեպքում` սովորաբար կիրառվող գներից):
Հոդված 4.
ա) Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների իրացումը.
բ) դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
գ) քաղաքացիների կողմից ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները` օրենքով սահմանված կարգով բնաիրային կամ գումարային չափը չգերազանցելու դեպքում.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող ապրանքները.
ե) օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով ներմուծվող ապրանքները.
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային հսկողության ներքո Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ժամանակավորապես ներմուծվող ապրանքները.
է) Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից ժամանակավորապես արտահանված ներմուծվող ապրանքները:
Գ Լ ՈՒ Խ III
ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Հոդված 5.
Արտադրանքի ծածկագիրը |
Ապրանքախմբի անվանումը |
Դրույքաչափը (%) |
1 |
2 |
3 |
1604 30 100 | ձկան խավիար |
200 |
2203 | գարեջուր |
50 |
2204 2205, 2206 | խաղողի և այլ գինիներ, գինենյութ |
50 |
2207, 2208 | սպիրտ և սպիրտային խմիչքներ |
125 |
2402 | սիգարներ, սիգարելաներ և սիգարետներ` ծխախոտով կամ դրա փոխարինողներով |
100 |
2710 00 270 | բենզին |
35 |
2710 00 290 | ||
2710 00 320 | ||
2710 00 340 | ||
2710 00 360 | ||
27 10 00 690 | դիզելային վառելիք |
10 |
4203 | հագուստ և հագուստի պարագաներ բնական կաշվից |
25 |
43 01, 43 02, 43 03 | բնական մորթի, դրանից պատրաստած իրեր |
25 |
4303 10 300 | այդ թվում` ոչխարի մորթուց կարված բանվորական և զինվորական կիսավերարկուներ |
0 |
6911, 7013 31 | բյուրեղապակյա և ճենապակյա արտադրանք |
25 |
7113, 7114, 7115, 7116, 7117 |
ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա) |
15 |
8703 | մարդատար ավտոմեքենաներ |
15 |
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի հաստատագրված վճարներ:
(5-րդ հոդվածը փոփ. 24.09.97 ՀՕ-140)
Գ Լ ՈՒ Խ IV
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 6.
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.
բ) ակցիզային հարկով հարկման ենթակա` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մաքսային արժեքից և սահմանված դրույքաչափերից: Ընդ որում, 2203 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար ակցիզային հարկի գումարը չպետք է պակաս լինի 0,35 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2204, 2205 և 2206 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր լիտրի համար` 0,5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2207 ծածկագրին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկված յուրաքանչյուր լիտրի համար` 1.2 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2208 ծածկագրին դասվող ապրանքների 100 տոկոսանոց սպիրտի յուրաքանչյուր լիտրի համար` 3.75 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, 2710 00 270, 2710 00 290, 2710 00 320, 2710 00 340 և 2710 00 360 ծածկագրերին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար` 60 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից, իսկ 2710 00 690 ծածկագրին դասվող ապրանքների յուրաքանչյուր տոննայի համար` 15 ԱՄՆ-ի դոլարին համարժեք գումարից:
(6-րդ հոդվածը փոփ. 24.09.97 ՀՕ-140)
Հոդված 7.
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող` ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ: Այդ դեպքում ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը դիտվում է որպես ակցիզային հարկի կանխավճար:
Հոդված 8.
Արտադրող-իրացնող չհանդիսացող իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցների կողմից արտահանվող ապրանքների դիմաց Հայաստանի Հանրապետությունում վճարված, ինչպես նաև արտադրող-իրացնողների կողմից սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները վերադարձվում են նրանց կամ հաշվանցվում նրանց այլ հարկային պարտավորությունների հաշվին` հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 9.
Գ Լ ՈՒ Խ V
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 10.
Հոդված 11.
Հոդված 12.
|
Լ. Տեր-Պետրոսյան |
|