Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-406-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.01.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.12.27-2022.01.09 Պաշտոնական հրապարակման օրը 27.12.2021
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2021
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.12.2021
Дата вступления в силу
06.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2021 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ պարբերությունով.

«Սույն օրենքը սահմանում է նաև համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կայացրած վարչական ակտի (այսուհետ սույն օրենքում՝ քանդման մասին վարչական ակտ) կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) քանդման մասին վարչական ակտը:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը «ուղարկելու մասին դիմումը» բառերից հետո լրացնել «, քանդման մասին վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը» բառերով:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 31.3. Քանդման մասին ակտի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վերադարձնելը

1. Քանդման մասին վարչական ակտի կատարման համար փաստաթղթերն օրենքի խախտմամբ ներկայացվելու դեպքում հարկադիր կատարողը վերադարձնում է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:»:

 

Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «գրությունը» բառից հետո լրացնել «, քանդման մասին վարչական ակտի կատարման վերաբերյալ գրությունը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետը «գրության» բառից հետո լրացնել «, քանդման մասին վարչական ակտի կատարման վերաբերյալ գրության» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16) քանդման մասին վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ վարչական ակտի կատարման վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են օրենքի խախտմամբ:»:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2021 թ. դեկտեմբերի 24

Երևան
ՀՕ-406-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 դեկտեմբերի 2021 թվական: