ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի մայիսի 18-ին
«ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի հոկտեմբերի 12-ի ՀՕ-13 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին և 12-րդ հոդվածներում, 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «անհատական» բառը փոխարինել «անձնական» բառով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «գ» կետում «(անհատական) տեղեկատվության» բառերը փոխարինել «(անձնական) տվյալների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում «անհատական տեղեկություններին» բառերը փոխարինել «անձնական տվյալներին» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. հունիսի 13 ՀՕ-55-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|