Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-173-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (27.12.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.17/69(1082) Հոդ.1167
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.11.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
12.12.2014
Дата вступления в силу
27.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի նոյեմբերի 20-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) 123.5-րդ հոդվածում՝

 

1) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Հայաստանի Հանրապետության տարածքում առանց սահմանված տեղում փակցված ներդիրի թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ մասերով.

«14. Առանց ներդիրի, կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ներդիրով Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

15. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ներդիրն այլ անձի հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 137.2-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի ութերորդ պարբերության «քսանապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններով.

«Առանց տարբերանշանների (տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանի կամ տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվության), գնացուցակի մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`

 առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Մինչև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար հաջորդ հերթական պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չհանձնելը և սակաչափիչի (տաքսամետրի) վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի տված տեղեկանքի (եզրակացության) պատճենը լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման համար լիազոր մարմին չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Առանց ներդիրի մեջ համապատասխան նշում կատարված սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածում՝

 

1) 1-ին մասի «ութերորդ և իններորդ մասերով» բառերը փոխարինել «ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի «8-րդ և 9-րդ մասերով» բառերը փոխարինել «ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածում «123.5 հոդվածի ութերորդ և իններորդ մասերով» բառերը փոխարինել «123.5 հոդվածի ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով» բառերով:

 

Հոդված 5. Մինչև օրենսդրությամբ սահմանված կարգով դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշները հանձնելը և ներդիրում համապատասխան նշում կատարելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված՝ առանց ներդիրի Հայաստանի Հանրապետության տարածքում թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պատասխանատվությունն առաջանում է առանց դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշների թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքում:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 12

Երևան

ՀՕ-173-Ն