Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-249-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (29.12.2012-18.05.2017)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.12.28/66(940) Հոդ.1412
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
19.12.2012
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
28.12.2012
Дата вступления в силу
29.12.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1.1-ին մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Խմբակցությունը համարվում է ոչ ընդդիմադիր, եթե խմբակցություն ստեղծած առանձին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքը կազմած կուսակցություններից որևէ մեկի առաջադրած անձն ընդգրկված է Կառավարության կազմում, կամ խմբակցության ղեկավարը կամ քարտուղարը Ազգային ժողովի նիստում հանդես է գալիս Կառավարության կազմում առավել մեծ թվով անդամներ ունեցող կուսակցության հետ քաղաքական կոալիցիա կազմելու և ընդդիմադիր չլինելու մասին հայտարարությամբ:»:

 

Հոդված 2. Օրենքի 24.1-ին հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

 

 «Խորհրդարանական այլ խմբակցությունները, որոնք չեն համարվում ընդդիմադիր կամ ոչ ընդդիմադիր, էթիկայի հանձնաժողովում ներկայացնում են մեկական ներկայացուցիչ:»:

 

Հոդված 3. Օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին.».

2) «է» կետը «եթե» բառից հետո լրացնել «հանձնաժողովը սույն օրենքի 24.3-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում չի ավարտում հարցի քննությունը, կամ» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-249-Ն