ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ կետում`
1) առաջին, իններորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ պարբերությունների «իններորդ» բառերը փոխարինել «յոթերորդ» բառերով.
2) երրորդ պարբերությունը «հարկերի» բառից հետո լրացնել «և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների» բառերով.
3) վեցերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
4) ութերորդ պարբերությունը և տասներորդ պարբերության 4-րդ կետը «ապրանքների շրջանառության և ծառայությունների մատուցման ծավալների,» բառերից հետո լրացնել «պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի,» բառերով.
5) տասներեքերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն հոդվածով նախատեսված ուսումնասիրությունների ընթացքում լրացուցիչ հարկերի և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորություններ չեն առաջանում, բացառությամբ`
1) կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների արդյունքում հարկային մարմնի հայտնաբերած խախտումները տնտեսավարող սուբյեկտի կողմից ընդունվելու և ճշգրտված հաշվետվություններ ներկայացվելու դեպքերի.
2) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի մեծության արձանագրման նպատակով իրականացվող ուսումնասիրության դեպքի.
3) սույն օրենքի N 4 հավելվածով սահմանված կարգով իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի արձանագրման դեպքերի:»:
Հոդված 2. Օրենքի 2.1-ին հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը «դեկտեմբերի 1-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ հարկային մարմնի, որը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատում է մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ կետի առաջին պարբերությունը «ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը» բառերից հետո լրացնել «(հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (համարները)» բառերով.
2) 3-րդ կետի «տրվում է» բառերը փոխարինել «պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է» բառերով:
Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «երկարաձգող կամ կասեցնող» բառերից հետո լրացնել «կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու» բառերով.
2) 3-րդ մասը 2-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Յուրաքանչյուր տարվա ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և (կամ) փոփոխություններ կատարելիս սույն մասով սահմանված ստուգումների հաճախականությունը կիրառվում է` ելնելով ծրագրի հաստատման և (կամ) փոփոխությունների կատարման տարվա արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության աստիճաններից:».
3) 3.1-ին մասում`
ա) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) տնտեսավարող սուբյեկտը տվյալ կամ դրան նախորդող տարվա ընթացքում չի ներկայացրել առնվազն երկու հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` օրենքով սահմանված հաշվետվություններ.»,
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ կետով`
«5.2) իրականացվում են բյուջեի հետ փոխհարաբերությունների կամ բնապահպանական կամ բնօգտագործման վճարների օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներ այն ընդերքօգտագործող տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք ընդգրկված են սույն կետում նշված ստուգումներ իրականացնող մարմիններից որևէ մեկի ստուգումների տարեկան ծրագրում.»:
Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության առաջին նախադասությունը «նույն տնտեսավարող սուբյեկտի» բառերից հետո լրացնել «(վերակազմակերպման դեպքերում իրավահաջորդի (իրավահաջորդների))» բառերով:
Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին մասի առաջին պարբերության վերջին նախադասությունը «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով)» բառերով.
2) 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետը «ստուգվող տնտեսավարող սուբյեկտի անվանումը» բառերից հետո լրացնել «(հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների դեպքում` ստուգվող տնտեսավարող սուբյեկտի (վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը (համարները)» բառերով:
Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի առաջին պարբերության «թ» կետի «հիմնական ֆոնդերի, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և հաշվարկների» բառերը փոխարինել «ակտիվների և պարտավորությունների» բառերով:
Հոդված 8. Օրենքի 10-րդ հոդվածը`
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով`
«ե) բացակայության ընթացքում իրենց` սույն օրենքով նախատեսված պարտականությունները կատարելու նպատակով նշանակել (լիազորել) իրենց փոխարինող պաշտոնատար անձանց, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը ներառված է հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրա կողմից նշանակված (լիազորված) փոխարինող պաշտոնատար անձի բացակայությունը հիմք չի հանդիսանում հարկային մարմնի կողմից սույն օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետով նախատեսված ստուգումներ և սույն օրենքի N 4 հավելվածով նախատեսված ուսումնասիրություն չանցկացնելու համար:»:
Հոդված 9. Օրենքի N 1 հավելվածի 1.5-րդ կետում`
1) առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ուսումնասիրության հանձնարարագրում նշված ժամկետի ավարտին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից կազմվում է ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրություն` 2 օրինակից:».
2) երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստորագրված արձանագրության օրինակները դրանց կազմման օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իր կողմից ստորագրված արձանագրության մեկ օրինակը հանձնում է ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին (անձանց), իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում, և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:»:
Հոդված 10. Օրենքի N 2 հավելվածում`
1) 1.5-րդ կետը «գնումից հետո» բառերից հետո լրացնել «, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ժամկետի վերջին օրը,» բառերով, իսկ «պաշտոնատար անձին» բառերից հետո` «, բացառությամբ հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքի, երբ հանձնարարագիրը տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում հսկիչ գնումից հետո» բառերով.
2) 1.6-րդ կետը «գնման արդյունքում» բառերից հետո լրացնել «հանձնարարագրի ներկայացման օրը» բառերով, իսկ վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Արձանագրության երկու օրինակներն արձանագրության կազմման օրը ներկայացվում են տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն արձանագրության մեկ օրինակի վրա կատարում է գրառում և ստորագրում արձանագրությունը ստանալու մասին, այն հանձնում է հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում` արձանագրությանը կից հարկային մարմնի պաշտոնատար անձին ներկայացնելով իր գրավոր առարկությունները կամ արձանագրությունը ստանալուց հետո իր գրավոր առարկությունները պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է հարկային մարմին: Արձանագրության օրինակը ստանալուց կամ այն ստորագրելուց հրաժարվելու դեպքում ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց կողմից այդ մասին համապատասխան նշում է կատարվում արձանագրությունում, և այն տնտեսավարող սուբյեկտին ուղարկվում է փոստով:»:
Հոդված 11. Օրենքի N 4 հավելվածում`
1) վերնագիրը և 1-ին կետը «ծառայությունների մատուցման ծավալների,» բառերից հետո լրացնել «պատրաստի արտադրանքի, ապրանքների պակասորդի,» բառերով.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`
«3) հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթի` առանց անուղղակի հարկերի) կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ պատրաստի արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, սակայն յուրաքանչյուր հաշվետու տարվա ընթացքում մեկ անգամից ոչ ավելի:».
3) 5-րդ կետում`
ա) առաջին նախադասությունը «30» թվից հետո լրացնել «, իսկ ընդերքօգտագործողների մոտ` 60» բառերով,
բ) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Մեկ չափագրման տևողությունը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը:».
4) 8-րդ կետը «անառարկելի» բառից հետո լրացնել «, բացառությամբ հաշվետու տարվա որևէ ամսում ապրանքների, արտադրանքի, ծառայությունների և ակտիվների իրացումից հասույթի (զուտ հասույթի` առանց անուղղակի հարկերի) կամ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի 100 միլիոն դրամի շեմը գերազանցած հարկ վճարողի մոտ արտադրանքի, ապրանքների փաստացի պակասորդի հայտնաբերման դեպքերի» բառերով:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. դեկտեմբերի 28 Երևան ՀՕ-242-Ն |