ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի հուլիսի 3-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 փետրվարի 2007 թվականի, ՀՕ-123-Ն) 2-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել «, և չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության կամ վարչապետի նորմատիվ իրավական ակտին հակասող կամ գործող այդ ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու կամ այդպիսի նոր ակտեր ընդունելու կամ այդ պայմանագիրը վավերացնելու կամ հաստատելու դրույթներ» բառերով։
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ միջպետական պայմանագրի առնչությամբ.»։
Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 2-րդ մասի 4-րդ կետը լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերով։
Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) որը միջպետական է և վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական օգնություն, նվիրատվություն կամ դրամաշնորհ տրամադրելուն կամ նախատեսում է իրականացնել տեխնիկատնտեսական, ֆինանսական կամ այլ համագործակցություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի»։
Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «պայմանագիրը վավերացնելու մասին Ազգային ժողովի կողմից որոշում ընդունելու վերաբերյալ» բառերը փոխարինել «պայմանագիրն ուժի մեջ մտնելու վերաբերյալ» բառերով.
2) 3-րդ մասի առաջին պարբերությունից հանել «կամ այլ իրավական ակտում», «կամ այլ իրավական ակտ» բառերը.
3) 4-րդ մասի «կառավարության որոշման կամ գերատեսչական նորմատիվ ակտում», «կառավարության որոշում կամ գերատեսչական նորմատիվ իրավական ակտ» բառերը համապատասխանաբար փոխարինել «կառավարության կամ վարչապետի որոշման մեջ», «կառավարության կամ վարչապետի որոշում» բառերով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
|
Ռ. Քոչարյան |
|