ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.
«4.1. Պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը սույն օրենքի 79-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս սույն հոդվածի 4-րդ կետի`
1) 3-րդ ենթակետով նախատեսված եզրակացություն է համարվում կառավարության բյուջետային ուղերձը.
2) 4-րդ ենթակետով նախատեսված ամփոփաթերթ չի ներկայացվում, իսկ հանրային քննարկումների ընթացքում ստացված` կառավարության ընդունած դիտողությունները և առաջարկությունները ներառվում են սույն օրենքի 84-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացվող ամփոփաթերթում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. հունիսի 14 Երևան ՀՕ-93-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|