ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 14-րդ կետում`
1) 14.2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«14.2 յուրաքանչյուր վայրում մինչև 100 մեքենայացված շահումներով խաղերի սարքավորումների շահագործող շահումով խաղի կազմակերպման համար, այդ թվում`
14.2.1 |
Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան |
բազային տուրքի 150000-ապատիկի չափով | |
14.2.2 |
Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15-ից մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան |
բազային տուրքի 90000-ապատիկի չափով | |
14.2.4 |
Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան |
բազային տուրքի 50000-ապատիկի չափով». |
2) 14.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
3) «14.3 յուրաքանչյուր վայրում մինչև 40 խաղասեղան շահագործող խաղատան կազմակերպման համար, այդ թվում`
14.3.1 |
Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով մինչև 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան |
բազային տուրքի 1200000-ապատիկի չափով | |
14.3.2 |
Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 15-ից մինչև 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան |
բազային տուրքի 700000-ապատիկի չափով | |
14.3.3 |
Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով 80 (ներառյալ) կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող տարածքներում` տարեկան |
բազային տուրքի 400000-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Յուրաքանչյուր վայրում շահումով խաղերի կազմակերպիչների կողմից 100 և ավելի շահումով մեքենայացված խաղերի սարքավորումներ շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության վրա գտնվելու` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ կետի 14.2-րդ ենթակետի 14.2.1-14.2.3-րդ ենթակետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը: Յուրաքանչյուր վայրում խաղատների կողմից 40 և ավելի խաղասեղան շահագործելու դեպքում նրանց կողմից վճարվող տարեկան պետական տուրքը սահմանվում է ըստ Երևան քաղաքի վարչական սահմաններից ուղիղ գծով հեռավորության վրա գտնվելու` համապատասխանաբար` սույն հոդվածի 14-րդ կետի 14.3-րդ ենթակետի 14.3.1-14.3.3-րդ ենթակետերով սահմանված տարեկան պետական տուրքերի 1.3-ապատիկը:»:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`
«Օրենքի 19-րդ հոդվածի 14-րդ կետի 14.2-րդ ենթակետի 14.2.1-14.2.3-րդ ենթակետերով, ինչպես նաև 14-րդ կետի 14.3-րդ ենթակետի 14.3.1-14.3.3-րդ ենթակետերով սահմանված պետական տուրքի տարեկան գումարի մեկ քառորդ մասը պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակի սկզբին նախորդող ամսվա 25-ը ներառյալ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. մայիսի 18 Երևան ՀՕ-55-Ն |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
06.12.2012, ՀՕ-232-Ն | 28.12.2012, ՀՕ-55-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|