ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հոկտեմբերի 2024 թվականի N 1563-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1240-Ն որոշման հավելվածում`
1) 1-ին կետը «բակալավր,» բառից հետո լրացնել «անընդհատ և ինտեգրացված,» բառերով.
2) 3-րդ կետը «բակալավրի,» բառից հետո լրացնել «անընդհատ և ինտեգրացվածի,» բառերով.
3) 19-րդ կետում «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.
4) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Ընդունող բուհը, սույն կարգի պահանջների համապատասխանության դեպքում, նախարարություն է ներկայացնում ուսանողի ակադեմիական տեղեկանքը և դրա իսկության վերաբերյալ համապատասխան օտարերկրյա բուհից գրավոր հարցման դրական հաստատումը, ինչպես նաև ուսանողի նախորդ կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը՝ հաստատված Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ».
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 28.1-ին կետով.
«28.1. Օտարերկրյա բուհերից Հայաստանի Հանրապետության բուհեր տեղափոխությունն իրականացվում է նախարարության կողմից՝ նախարարությունում փաստաթղթերի մուտքագրման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում՝
1) ընդունող բուհի կողմից նախարարություն ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից և նախարարության կողմից վարվող միասնական տեղեկատվական բանկում հաշվառելուց հետո.
2) նախարարության կողմից բուհին ներկայացված գրության հիման վրա` Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
03.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հոկտեմբերի 2024 թվական: