ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2479-Ա |
«08» հուլիսի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ, ՄԵԼԻՔՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.48 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՆԱԿԱՇՅԱՆԻ ԵՎ ՄԿՐՏԻՉ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՆԱԿԱՇՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հարություն Հովհաննեսի Նակաշյանի (ծնված 06.06.1963թ.), Մկրտիչ Հովհաննեսի Նակաշյանի (ծնված 02.01.1961թ.) դիմումը։ Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Մելիքյան փողոց հ.48 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 393.73քմ, որից 297.0քմ մակերեսով հողամասը Հարություն Հովհաննեսի Նակաշյանին, Մկրտիչ Հովհաննեսի Նակաշյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 04.05.2021թ. հ.2031 և հ.2029 վկայագրեր):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված 14.02.2023թ. հ.ԱՏ-14022023-01-1040, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 22.09.2023թ. հ.Հ-12393 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.06.2024թ. հ.20-Ել-2396-24 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Մելիքյան փողոց հ.48 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Մելիքյան փողոց հ.48 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հարություն Հովհաննեսի Նակաշյանի, Մկրտիչ Հովհաննեսի Նակաշյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 297.0քմ մակերեսով հողամասին կից 96.73քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 96.73քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:
3. ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Մելիքյան փողոց հ.48 հասցեում գտնվող 393.73քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
Տ. Ավինյան |