Գլխավոր տեղեկություն
Номер
N 3033-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.08.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2007.01.24/6(530) 09.08.2024
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
07.08.2024
Подписан
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Дата подписания
07.08.2024
Дата вступления в силу
10.08.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3033-Ա

«07» օգոստոսի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հաշվի առնելով «ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» բաց բաժնետիրական ընկերության տնօրեն Թորսթեն Մյոննիխի կողմից լիազորված անձ Ռազմիկ Նավասարդյանի դիմումը և ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1617-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով և Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 42-Ն որոշման հավելվածի 17-րդ կետով.

1. «ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» բաց բաժնետիրական ընկերությանը` 2024 թվականի (ընթացիկ տարվա) համար թույլատրել «ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ» բաց բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանման մեջ և «ԳՐԱՆԴ ՀՈԹԵԼ ԵՐԵՎԱՆ» «GRAND HOTEL YEREVAN» ապրանքային նշանում օգտագործել Երևանի անվանումը։

2. Ընդունել ի գիտություն, որ Երևանի անվանումը ֆիրմային անվանման մեջ և ապրանքային նշանում օգտագործելու թույլտվության համար ընթացիկ տարվա տեղական տուրքերը վճարված են:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ