Գլխավոր տեղեկություն
Номер
N 107-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է 18.04.2024
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
16.04.2024
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
16.04.2024
Дата вступления в силу
19.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

16 ապրիլի 2024 թ.

N 107-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ, 16-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի հ. 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարանի կառուցման նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել անհամաձայնություն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արգելվում են տնտեսական կամ այլ գործունեության իրականացումը, ինչպես նաև նման գործունեություն իրականացնող օբյեկտների նախագծումն ու կառուցումը, եթե դրանք կարող են հանգեցնել մարդու առողջության վատթարացման, բույսերի և կենդանիների գենետիկ ֆոնդի ոչնչացման, մարդու և շրջակա բնական միջավայրի համար անդառնալի հետևանքների:

2) Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ 2024 մարտի 25-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում օրենքով սահմանված կարգով տեղի է ունեցել առաջին հանրային լսումը: Համայնքի կողմից ապահովվել է համայնքի ներկայացուցչի մասնակցությունը: Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղի 3/3 հասցեում բետոնի գործարան կառուցելու նախատեսվող գործունեության վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը ներկայացրել է բացասական կարծիք, նշելով որ՝ «Նշված վայրում արդեն իսկ գործում են երկու խոշոր շինարարական կազմակերպություններ՝ բետոնի գործարաններով, որոնք ունեն մեկ ճանապարհ դեպի Թբիլիսյան խճուղի: Ծանր մեքենաների երթևեկությունից քանդված է ամբողջ ճանապարհը և, քանի որ այն ռելիեֆային է, հնարավոր չէ առանց գլոբալ հիմնանորոգման խնդրին տալ վերջնական լուծում: Արտանետված և մեքենաների կողմից բարձրացված փոշուց չորացել են հարակից ծառերը և ընդհանրապես վերացել կանաչ գոտիները: Ընկերությունը, որը տվյալ վայրում ուզում է կառուցել նոր բետոնի գործարան, օգտվելու է նույն ճանապարհից, հետևաբար դրա կառուցմամբ էլ ավելի կվատթարանա ինչպես ճանապարհի, այնպես էլ բնապահպանական խնդիրները: Տվյալ պարագայում գտնում ենք, որ ոչ միայն չպետք է կառուցվի նոր բետոնի գործարան, այլև պետք է առաջնահերթ ուսումնասիրման և քննարկման առարկա դարձնել արդեն իսկ գործող շինարարական կազմակերպությունների կողմից առաջացրած բնապահպանական լուրջ խնդիրները»:

2. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունն օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2024 թ. ապրիլի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան