Գլխավոր տեղեկություն
Номер
N 461-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (21.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.27-2020.08.09 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2020
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
30.07.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
30.07.2020
Дата вступления в силу
01.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

30 հուլիսի 2020 թվականի N 461-Ն

   

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 20.05.24 N 341-Ն)

   

Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը՝

(նախաբանը լրաց. 20.05.24 N 341-Ն)

1. Սահմանել`

1) հարկադիր կատարման ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.

2) քրեակատարողական ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները՝ համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 20.05.24 N 341-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քրեակատարողական և հարկադիր կատարման ծառայությունների պաշտոններ զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

         

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հուլիսի 30

Երևան

    

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 30-ի N 461-Ն

որոշման

    

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

     

1. Սույն հավելվածով սահմանվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնների համար ներկայացվող մասնագիտական պահանջները։

2. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնների կարող են նշանակվել անձինք, որոնք սույն կարգի 3-րդ կետով նշված մասնագիտություններով կամ դրանց համապատասխանեցված մասնագիտություններով ձեռք են բերել բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ նույն մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։

3. Մասնագիտություններ՝

1) «Իրավագիտություն».

2) «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Ագրոէկոնոմիկա», «Եվրոպագիտություն».

3) «Հաշվապահական հաշվառում և հարկում», «Ֆինանսներ», «Կառավարում», «Շուկայագիտություն (մարքեթինգ)», «Ագրոբիզնես».

4) «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 30-ի N 461-Ն

որոշման

   

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

    

NN
ը/կ

Ծառայության բնույթը

Մասնագիտությունը

1.

Անվտանգության ապահովում

ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

2.

Պահպանության ապահովում

ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

3.

Հատուկ նշանակություն

ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

4.

Ուղեկցումներ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

5.

Ներքին անվտանգություն

Իրավագիտություն

6.

Շտաբ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

7.

Օպերատիվ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

8.

Հերթապահություն

ՀՀ օրենսդրությամբ սահմանված որևէ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

    

 

Հավելված N 3

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հուլիսի 30-ի N 461-Ն որոշման

 

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով սահմանվում են պրոբացիայի ծառայության պաշտոնների համար ներկայացվող մասնագիտական պահանջները։

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնների կարող են նշանակվել անձինք, որոնք սույն հավելվածի 3-րդ կետում նշված մասնագիտություններով կամ դրանց համապատասխանեցված մասնագիտություններով ձեռք են բերել բակալավրի և (կամ) մագիստրոսի որակավորման աստիճան կամ նույն մասնագիտություններով դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան են ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որոնց ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով։

3. Մասնագիտություններ՝

1) «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն».

2) «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր».

3) «Իրավագիտություն».

4) «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն».

5) «Սոցիալական աշխատանք».

6) «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»:

(հավելվածը լրաց. 20.05.24 N 341-Ն)

 

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.05.2024, N 341-Ն 21.05.2024, N 461-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան