ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 նոյեմբեր 2024 թ. |
N 6637-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ-002619 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ կետերը, ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-192-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 21-ին ներկայացված հայտը, ինչպես նաև հայտի և կից փաստաթղթերի համապատասխանության տեղում ուսումնասիրության արդյունքները`
Հրամայում եմ`
1. Բավարարել «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվելու վերաբերյալ հայտը` Երևան, Արաբկիր Բաղրամյան պողոտա 3-րդ նրբանցք 4/2 հասցեում:
2. «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջիններիս ներկայացրած հայտը համարել մերժված:
3. Ուժը կորցրած ճանաչել «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 25-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ-002619 լիցենզիան:
4. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`
1) ապահովել բժշկական օգնության և սպասարկման իրականացմամբ զբաղվելու տրամադրված լիցենզիայի և ուժը կորցրած ճանաչված լիցենզիայի վերաբերյալ տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե,
3) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին:
5. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի և Առողջապահության նախարարի 2023 թվականի փետրվարի 03-ի թիվ 535-Լ հրամանով հաստատված ծանուցման թերթիկների առաքումը լիցենզավորված անձին:
6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ՍԼԱՎՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն իրազեկելուն հաջորդող օրվանից:
7. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |