ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մայիսի 2017 թվականի N 465-Ա
ՎԻԿՏՈՐ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԱՐՍԵԼ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վիկտոր Սասունի Հովսեփյանին (ծնվ.՝ 1991 թվականի հուլիսի 21-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Աբովյան 9) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում՝ մինչև 2018 թվականի ամառային զորակոչը:
2. Մարսել Սասունի Հովսեփյանին (ծնվ.՝ 1990 թվականի հունիսի 9-ին, բնակության վայրը՝ քաղ. Երևան, Աբովյան 9) ազատել պարտադիր զինվորական ծառայությունից։
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 6 Երևան |