Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-243-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2008-01.01.2014)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1217
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
24.10.2007
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
19.11.2007
Дата вступления в силу
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 հոկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-206-Ն) 13-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6) երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձանց վերամասնագիտացումը.»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ապահովագրական» բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2. Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության, իսկ երկարամյա ծառայության և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք` վերամասնագիտացման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 39.

Բնակչության զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ֆինանսավորումը

 

Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից` Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. նոյեմբերի 19
Երևան
ՀՕ-243-Ն