Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 65
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.05.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.05.01-2023.05.14 Պաշտոնական հրապարակման օրը 04.05.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
15.04.2022
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
15.04.2022
Дата вступления в силу
18.05.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2022 թվականի

թիվ 65

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետի իրագործման նպատակով և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 40-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և ընդունելու կարգի մասին» թիվ 161 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ եթե կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի (ցանկերում կատարվող փոփոխությունների) նախագծերի հանրային քննարկման ընթացակարգերն սկսվել կամ ավարտվել են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը, ապա այդ ցանկերի (ցանկերում կատարվող փոփոխությունների) մշակումը և հաստատումն իրականացվում են նշված ընթացակարգերն սկսվելու պահի դրությամբ գործող խմբագրությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 161 որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և ընդունելու կարգին համապատասխան։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ նախապատրաստել արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների վալիդացման ընդհանուր մոտեցումների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հանձնարարականի նախագիծը։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Բ. Սուլթանով

Ա. Կոժոշև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի ապրիլի 15-ի

թիվ 65 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 161 որոշման մեջ կատարվող

 

1. 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և ընդունելու կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 161 որոշմամբ (Եվրասիական

տնտեսական հանձնաժողովի խորհրդի

2022 թվականի ապրիլի 15-ի

թիվ 65 որոշման խմբագրությամբ)

 

ԿԱՐԳ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերն ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և ընդունելու

 

1. Սույն կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետին համապատասխան և սահմանում է կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, տեխնիկական կանոնակարգ) պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերն ու տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) մշակելու և ընդունելու կանոնները:

2. Միջազգային և տարածաշրջանային ստանդարտները ներառվում են ստանդարտների ցանկերում՝ որպես միջպետական կամ ազգային (պետական) ստանդարտներ դրանք ընդունվելուց հետո։

3. Ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումն իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգի նախագիծը մշակողի (այսուհետ՝ մշակող) կողմից՝ Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ստանդարտացման հարցերով լիազորված մարմինների և տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման համար ձևավորվող աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) հետ համատեղ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղարկման կարգին համապատասխան (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգ)՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրության համար փաստաթղթերի փաթեթի նախապատրաստման շրջանակներում։

Սույն կարգի կիրառման նպատակներով «մշակող» ասելով հասկացվում է անդամ պետության՝ տեխնիկական կանոնակարգերի նախագծերի մշակման համար պատասխանատու պետական իշխանության մարմին:

4. Ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումն իրականացվում է թիվ 1 հավելվածով սահմանված ձևերի համաձայն՝ դրանցում ստանդարտներ ներառելու միջոցով՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգի նախագծի համապատասխան կառուցվածքային տարրերի համար հետևյալ առաջնահերթությունները՝

ա) միջազգային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան միջազգային ստանդարտներին նույնական միջպետական ստանդարտներ,

բ) միջազգային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան միջազգային ստանդարտների առնչությամբ ձևափոխված միջպետական ստանդարտներ,

գ) միջազգային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան միջազգային ստանդարտներին ոչ համարժեք միջպետական ստանդարտներ,

դ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտներին նույնական միջպետական ստանդարտներ,

ե) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտների առնչությամբ ձևափոխված միջպետական ստանդարտներ,

զ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտներին ոչ համարժեք միջպետական ստանդարտներ,

է) միջազգային և (կամ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա չմշակված միջպետական ստանդարտներ,

ը) միջազգային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան միջազգային ստանդարտներին նույնական՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

թ) միջազգային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան միջազգային ստանդարտների առնչությամբ ձևափոխված՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

ժ) միջազգային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան միջազգային ստանդարտներին ոչ համարժեք՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

ժա) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտներին նույնական՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

ժբ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտների առնչությամբ ձևափոխված՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

ժգ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա մշակված և համապատասխան տարածաշրջանային ստանդարտներին ոչ համարժեք՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ,

ժդ) միջազգային և (կամ) տարածաշրջանային ստանդարտների հիման վրա չմշակված՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ:

5. Ստանդարտների ցանկերի նախագծերում ստանդարտների ներառման առաջնահերթությունը որոշելիս բացառություն են կազմում այն դեպքերը, երբ սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ավելի բարձր առաջնահերթություն ունեցող ստանդարտները չեն համապատասխանում տեխնիկական կանոնակարգի ընդունման նպատակներին (այդ թվում՝ կլիմայական կամ աշխարհագրական գործոնների, տեխնոլոգիական և այլ առանձնահատկությունների պատճառով):

6. Սույն կարգի 4-րդ կետի «ա» - «է» ենթակետերով նախատեսված միջպետական ստանդարտները ներառվում են ստանդարտների ցանկերի նախագծերում՝ բոլոր անդամ պետությունների կողմից դրանց միանալու պայմանով:

Սույն կարգի 4-րդ կետում նշված՝ տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների բացակայության դեպքում՝ մինչև նշված միջպետական ստանդարտների մշակումը, ստանդարտների ցանկի համապատասխան նախագծում ներառվում են անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները (հաշվի առնելով սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջների պահպանումը)՝ դրանց կիրառման կոնկրետ ժամկետի նշմամբ:

Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այնպիսի մեթոդներ պարունակող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները, որոնք այլընտրանքային են ստանդարտների ցանկերի նախագծերում ներառվող՝ միջպետական ստանդարտներում, անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներում պարունակվող մեթոդներին, ստանդարտների ցանկերի նախագծերի մեջ կարող են ներառվել նախքան դրանց հիման վրա միջպետական ստանդարտների մշակումը (հաշվի առնելով սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջների պահպանումը)՝ դրանց կիրառման կոնկրետ ժամկետի նշմամբ:

Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների հասանելիության տրամադրումն իրականացվում է թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված կարգով։

Սույն կետի առաջին պարբերության դրույթները չեն կիրառվում մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը հաստատված ստանդարտների ցանկերի առնչությամբ՝ մինչև սույն կարգի 22-36-րդ կետերին համապատասխան դրանցում փոփոխություններ կատարելը։

7. Ստանդարտների ցանկերի նախագծերում ներառված՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները կիրառվում են մինչև համապատասխան միջպետական ստանդարտները մշակելը և ստանդարտների ցանկերում ներառելը։

8. Ստանդարտների ցանկերի նախագծերը մշակելիս մշակողը՝

ա) կատարում է տեխնիկական կանոնակարգի պահանջների վերլուծություն և կազմում տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների (օբյեկտների խմբերի) ցանկ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման յուրաքանչյուր օբյեկտի (օբյեկտների խմբին) ներկայացվող՝ տեխնիկական կանոնակարգով սահմանվող պահանջների ցանկ.

բ) կատարում է ստանդարտների վերլուծություն՝ դրանց կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովելու և տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելիս հետազոտություններ (փորձարկումներ) անցկացնելու հնարավորությունը որոշելու համար՝ հաշվի առնելով սույն կարգի 4-րդ կետում նշված առաջնահերթությունները.

գ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համար սահմանում է ստանդարտներ, որոնց՝ կամավոր հիմունքով կիրառման արդյունքում կարող է ապահովվել տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը.

դ) տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համար սահմանում է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտներ, որոնք կարող են օգտագործվել տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար՝ հաշվի առնելով սույն կարգի 4-րդ կետում նշված առաջնահերթությունները.

ե) սույն կետի «դ» ենթակետով նախատեսված միջպետական ստանդարտների բացակայության դեպքում տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համար սահմանում է անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ և (կամ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներ, որոնք կարող են օգտագործվել տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար։

9. Սույն կարգի 4-րդ կետում նշված ստանդարտները ներառվում են ստանդարտների ցանկերի նախագծերում՝ հետևյալ պայմանների պահպանման դեպքում՝

ա) տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջների պահպանումը պետք է ապահովվի մեկ կամ մի քանի ստանդարտների (ստանդարտի բաժինների, կետերի, ենթակետերի) կիրառման միջոցով:

Այն դեպքում, երբ տեխնիկական կանոնակարգի համապատասխան պահանջների պահպանումն ապահովվել է միջպետական ստանդարտներով (դրանց բաժիններով, կետերով, ենթակետերով), անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները չեն ներառվում ստանդարտների ցանկերի նախագծերում։

Այն դեպքում, երբ բացակայում են սույն կարգի 4-րդ կետի «ա» - «է» ենթակետերում նշված միջպետական ստանդարտները, անդամ պետությունների ստանդարտացման հարցերով լիազորված մարմինների և անդամ պետությունների՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակմանը մասնակցող մարմինների հետ համաձայնեցմամբ, անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներից որոշվում է տեխնիկական կանոնակարգի ընդունման նպատակներին առավել համապատասխանող մեկական ազգային (պետական) ստանդարտ՝ յուրաքանչյուր անդամ պետությունից (առկայության դեպքում)՝ հաշվի առնելով սույն կարգի 4-րդ կետի «ը»-«ժդ» ենթակետերում նշված առաջնահերթությունները։

Ստանդարտների ցանկերի նախագծերում անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներ ներառելիս դրանցում փոփոխությունների կատարումը կամ դրանց չեղարկումն իրականացվում է անդամ պետությունների ստանդարտացման հարցերով լիազորված մարմինների և անդամ պետությունների՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակմանը մասնակցող մարմինների հետ համաձայնեցմամբ.

բ) տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառումը և կատարումը պետք է ապահովվի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններով և մեթոդներով, այդ թվում՝ նմուշառման կանոններով.

գ) իրականացվել է այն ստանդարտների վերլուծությունը, որոնց կիրառման ոլորտը տարածվում է տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների վրա, դրանց կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովելու և տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու հնարավորությունը որոշելու համար.

դ) կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող ստանդարտի պահանջների կատարումը պետք է ապահովվի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդներով, այդ թվում՝ նմուշառման կանոններով:

10. Տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտները, սույն կարգի 9-րդ կետին համապատասխան, ներառվում են ստանդարտների ցանկի նախագծում՝ հետևյալ պահանջները պահպանելու դեպքում՝

ա) ստանդարտները պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառումն ու կատարումը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ դրանում սահմանված պահանջներին համապատասխանության գնահատման իրականացումը.

բ) ստանդարտներում պարունակվող հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները պետք է ապահովեն արդյունքների անհրաժեշտ հավաստիությունն ու չափումների անհրաժեշտ ճշգրտությունը (հայտնաբերման սահմանը (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների որակական մեթոդների համար) և քանակական որոշման սահմանը (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների քանակական մեթոդների համար) պետք է ապահովեն սահմանված ցուցանիշի (բնութագրի) որոշումը՝ անհրաժեշտ ճշգրտությամբ), եթե դա պահանջվում է տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար։

11. Հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները ստանդարտների ցանկի նախագծում ներառվում են համապատասխան միջպետական ստանդարտների և անդամ պետությունների համապատասխան ազգային (պետական) ստանդարտների բացակայության դեպքում կամ դրանց հետ մեկտեղ, եթե դրանք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների վերարտադրելիությունն ապահովող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այլընտրանքային մեթոդներ՝ հետևյալ պահանջները պահպանելու դեպքում՝

ա) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները վկայագրված (վալիդացված) և հաստատված են դրանք ներառելու համար առաջարկած անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, դրանց մասին տեղեկությունները ներառված են անդամ պետությունների՝ չափումների միասնականության ապահովման տեղեկատվական ֆոնդերում (ռեեստրներում, կատալոգներում).

բ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները պետք է ապահովեն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառումն ու կատարումը, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ դրանում սահմանված պահանջներին համապատասխանության գնահատման իրականացումը.

գ) ստանդարտների ցանկի նախագծում ներառվող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների կիրառումը պետք է ապահովի արդյունքների անհրաժեշտ հավաստիությունն ու չափումների անհրաժեշտ ճշգրտությունը (հայտնաբերման սահմանը (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների որակական մեթոդների համար) և քանակական որոշման սահմանը (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների քանակական մեթոդների համար) պետք է ապահովեն սահմանված ցուցանիշի (բնութագրի) որոշումը՝ անհրաժեշտ ճշգրտությամբ).

դ) ապահովված է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների նշված մեթոդիկաների հասանելիությունը՝ սույն կարգի 21-րդ կետին համապատասխան։

12. Այն դեպքում, երբ սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերին համապատասխան՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար ստանդարտների ցանկում ներառվել են մի քանի միջպետական ստանդարտներ, ազգային (պետական) ստանդարտներ և (կամ) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաներ, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների վերարտադրելիությունն ապահովող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների այլընտրանքային մեթոդներ, մշակողը՝ անդամ պետությունների ստանդարտացման հարցերով լիազորված մարմինների և անդամ պետությունների՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակմանը մասնակցող մարմինների հետ համատեղ դրանցից ընտրում է մեկ միջպետական ստանդարտ, ազգային (պետական) ստանդարտ կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկա, որի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդն ապահովում է չափումների առավելագույն ճշգրտությունը՝ ստանդարտների ցանկում ներառված այլ միջպետական ստանդարտների, ազգային (պետական) ստանդարտների կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների օգտագործմամբ ստացված չափումների արդյունքների ճշտության գնահատման համար։ Չափումների առավելագույն ճշգրտություն ունեցող՝ միջպետական ստանդարտի, ազգային (պետական) ստանդարտի կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի մասին տեղեկատվությունը ներկայացվում է ստանդարտների ցանկի 4-րդ սյունակում։

13. Ստանդարտների ցանկերի նախագծերը (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունները) մշակելու, այդ թվում՝ դրանց չափագիտական փորձաքննություն անցկացնելու ֆինանսավորումն իրականացվում է մշակողի կողմից։

14. Հաշվի առնելով անդամ պետությունների ստանդարտացման հարցերով լիազորված մարմինների կարծիքը՝ ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումն ավարտելուց հետո, մշակողը դրանք ուղարկում է Հանձնաժողով՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի առաջին խմբագրության և տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգով նախատեսված փաստաթղթերի փաթեթի հետ միասին:

15. Ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումն ու համաձայնեցումն իրականացվում են տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

Անդամ պետություններում ներպետական համաձայնեցման և կարգավորման ազդեցության գնահատման արդյունքների հիման վրա լրամշակված՝ ստանդարտների ցանկերի նախագծերը քննարկվում են Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի (այսուհետ՝ Խորհրդատվական կոմիտե) նիստում՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի և դրան կից ներկայացվող փաստաթղթերի փաթեթի ուսումնասիրության շրջանակներում՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան:

16. Խորհրդատվական կոմիտեի կողմից ստանդարտների ցանկերի նախագծերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա ընդունվում է դրանք Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացնելու հնարավորության մասին որոշում, որը ձևակերպվում է արձանագրությամբ:

17. Խորհրդատվական կոմիտեի կողմից ստանդարտների ցանկերի նախագծերի ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակողն իրականացնում է դրանց լրամշակումը (անհրաժեշտության դեպքում) և դրանք Հանձնաժողով է ներկայացնում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

ա) ստանդարտների ցանկերի մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը.

բ) ստանդարտների ցանկերի նախագծերի բացատրագիրը.

գ) կարծիքների ամփոփագիրը՝ հանրային քննարկման արդյունքների հիման վրա՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան.

դ) տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների հիման վրա տրված եզրակացությունը կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացությունը՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան.

ե) կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան։

18. Ստանդարտների ցանկերի նախագծերի բացատրագրում նշվում են՝

ա) ստանդարտների ցանկերի նախագծերի ընդունման իրավական հիմքը (Միության իրավունքի կազմում ընդգրկվող միջազգային պայմանագրի կամ Հանձնաժողովի ակտի դրույթը).

բ) ստանդարտների ցանկերի նախագծերի մշակման նպատակները.

գ) այն խնդիրների նկարագրությունը, որոնց լուծմանն է ուղղված ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումը, ինչպես նաև այդ խնդիրների լուծման այլ եղանակների նկարագրությունը.

դ) ստանդարտների ցանկերի նախագծերում ներառված՝ ստանդարտների և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկաների համառոտ բնութագիրը.

ե) ստանդարտների ցանկերի նախագծերում ներառված ստանդարտների՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին համապատասխանության մասին տեղեկատվությունը.

զ) անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները ստանդարտների ցանկերի նախագծերում ներառելու հիմնավորումը.

է) տեխնիկական կանոնակարգի այն դրույթների և տեխնիկական կանոնակարգման այն օբյեկտների մասին տեղեկատվությունը, որոնց համար բացակայում են տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտները.

ը) միջպետական ստանդարտների մշակման, այդ թվում՝ ստանդարտների ցանկերի նախագծերում ներառված՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտներին և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկաներին փոխարինող միջպետական ստանդարտների մշակման վերաբերյալ առաջարկները.

թ) այն անձանց շրջանակը, որոնց շահերի պաշտպանությանն է ուղղված ստանդարտների ցանկերի նախագծերի մշակումը.

ժ) սահմանափակումները, որոնք սահմանվում են ձեռնարկատիրական և այլ գործունեության սուբյեկտների, այլ անձանց համար, որոնց շահերը կշոշափվեն.

ժա) սույն կետի «գ» ենթակետում նշված խնդիրները լուծելու և ստանդարտների ցանկերի նախագծերի մշակման նպատակին հասնելու մեխանիզմը (առաջարկվող կանոնակարգման և լուծվող խնդիրների միջև առկա փոխկապակցվածության նկարագրությունը).

ժբ) ստանդարտների ցանկերի նախագծերի ֆինանսատնտեսական հիմնավորումը, որը պարունակում է ստանդարտների ցանկերի կիրառման տնտեսական էֆեկտի նկարագրությունը, ստանդարտների ցանկերի կիրառման համար անհրաժեշտ՝ Միության բյուջեից կատարվող ծախսերի մեծության գնահատականը.

ժգ) ստանդարտների ցանկերի նախագծերի մասին այլ տեղեկատվություն։

19. Հանձնաժողովը, թիվ 3 հավելվածով սահմանված ցանկի համաձայն, իրականացնում է փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկման համար։

20. Ստանդարտների ցանկերը Հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատվում են ոչ ուշ, քան տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օր առաջ։

21. Ստանդարտների ցանկերում ներառված՝ ազգային (պետական) ստանդարտների կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների կիրառման հնարավորությունը (այդ թվում՝ դրանց տեքստերի հասանելիությունը) անդամ պետության ստանդարտացման հարցերով լիազորված մարմնի կամ նրա կողմից լիազորված կազմակերպության կողմից ապահովվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան (այդ թվում՝ հեղինակային իրավունքի ոլորտում)՝ հաշվի առնելով սույն կարգի թիվ 2 հավելվածը։

Հանձնաժողովն իրականացնում է ստանդարտների ցանկերում ներառված՝ ազգային (պետական) ստանդարտների կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների հրապարակման աղբյուրների մասին տեղեկատվության տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ անդամ պետությունների ստանդարտացման հարցերով լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկությունների հիման վրա։

22. Ստանդարտների ցանկերում փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետությունների առաջարկների հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կատարվող՝ հետևյալի նկատմամբ մոնիթորինգի արդյունքներով՝

համապատասխան ստանդարտների կիրառում, թարմացում ու չեղարկում.

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների՝ այդ տեխնիկական կանոնակարգին համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման)՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ծրագրով (այսուհետ՝ միջպետական ստանդարտների մշակման ծրագիր) նախատեսված միջպետական ստանդարտների ընդունում.

անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան վկայագրված (վալիդացված) և հաստատված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների մասին տեղեկությունների ներառում անդամ պետությունների համապատասխան տեղեկատվական ֆոնդերում.

ընդունված տեխնիկական կանոնակարգի կիրառումը։

Տեխնիկական կանոնակարգում փոփոխությունների կատարման հետ կապված փոփոխությունները ստանդարտների ցանկերում կատարվում են տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան։

23. Տեխնիկական կանոնակարգի պահանջները կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով՝ ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտների, ինչպես նաև անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների կիրառումն անդամ պետությունների տարածքներում դադարեցվում է իրենց օրենսդրությանը համապատասխան՝ ստանդարտների ցանկում նշված՝ դրանց կիրառման ավարտի օրվան հաջորդող օրվանից կամ այդ ստանդարտներն ու մեթոդիկաները ստանդարտների ցանկերից հանելու օրվանից։

24. Անդամ պետությունների՝ սույն կարգի 22-րդ կետում նշված առաջարկները կազմվում են թիվ 4 հավելվածով սահմանված ձևի համաձայն և Հանձնաժողով են ուղարկվում տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ պակաս, քան տարին 1 անգամ, ինչպես նաև Հանձնաժողովի հարցման հիման վրա։

Հանձնաժողովը ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին առաջարկներ (այդ թվում՝ Հանձնաժողովի հարցման հիման վրա ստացված առաջարկներ) ստանալու օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում դրանք ուղարկում է մշակողին՝ այդ առաջարկներն ուսումնասիրելու և ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագիծը նախապատրաստելու համար։

25. Մշակողը ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին առաջարկներն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում նախապատրաստում է ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը, ստանդարտների ցանկերի խմբագրությունը՝ հաշվի առնելով կատարված փոփոխությունները (այսուհետ՝ ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրություն) ու սույն կարգի 18-րդ կետով նախատեսված բացատրագիրը և դրանք ներկայացնում է Հանձնաժողով։

Ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության բացատրագրում՝ սույն կարգի 18-րդ կետով նախատեսված տեղեկատվությունից բացի, նշվում են տեղեկություններ՝ միջպետական ստանդարտների մշակման ծրագրին համապատասխան մշակված և ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության մեջ ներառված միջպետական ստանդարտների վերաբերյալ:

Ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը կարող է պարունակել ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրությունը գործողության մեջ դնելու մասին դրույթներ և (կամ) անցումային դրույթներ (անհրաժեշտության դեպքում)։

26. Այն դեպքում, երբ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների փոխարեն ստանդարտների ցանկերում ներառվում են միջպետական ստանդարտներ, այդ ազգային (պետական) ստանդարտները կամ մեթոդիկաները հանվում են ստանդարտների ցանկերից:

Այն դեպքում, երբ ստանդարտների ցանկերում ներառվում են մշակված և վերջերս ընդունված միջպետական ստանդարտներ կամ ստանդարտների ցանկերում նախկինում ներառված՝ թարմացված միջպետական ստանդարտներ, որոնց կիրառման նպատակով անհրաժեշտ է անցումային շրջան, որի ընթացքում կարող են կիրառվել ինչպես փոխարինված, այնպես էլ դրանց փոխարինող ստանդարտները, համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության մեջ։

Այն դեպքում, երբ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների փոխարեն ստանդարտների ցանկերում ներառվում են մշակված և վերջերս ընդունված միջպետական ստանդարտներ, որոնց կիրառման նպատակով անհրաժեշտ է անցումային շրջան, որի ընթացքում կարող են օգտագործվել ինչպես հետազոտությունների (փորձարկումների) և չափումների փոխարինված մեթոդիկաները, այնպես էլ դրանց փոխարինող ստանդարտները, համապատասխան տեղեկատվությունը ներկայացվում է ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության մեջ։

Անդամ պետությունները ձեռնարկում են ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության մեջ ներառվող միջպետական ստանդարտները միաժամանակ գործողության մեջ դնելն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները։

27. Ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագիծը, ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության նախագիծը և սույն կարգի 25-րդ կետում նշված բացատրագիրը (այսուհետ՝ փաստաթղթերի նախագծեր) մշակողից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 5 օրացուցային օր հետո Հանձնաժողովն իրականացնում է դրանց տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ առնվազն 30 օրացուցային օրվա ընթացքում հանրային քննարկման համար։

28. Միության պաշտոնական կայքում փաստաթղթերի նախագծերն ու բացատրագիրը տեղադրելու օրվանից ոչ ուշ, քան 5 օրացուցային օր հետո Հանձնաժողովը ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության նախագծի հանրային քննարկում անցկացնելու մեկնարկի և այն ավարտելու պլանավորվող ամսաթվի մասին, ինչպես նաև Միության պաշտոնական կայքում փաստաթղթերի նախագծերը տեղադրելու մասին (նշելով ամբողջական էլեկտրոնային հասցեները (հիպերհղումները)) տեղեկացնում է անդամ պետությունների կառավարություններին, անդամ պետությունների ստանդարտացման հարցերով լիազորված մարմիններին, ինչպես նաև հետևյալ անձանց՝

ա) յուրաքանչյուր անդամ պետության գործարար համայնքից համակարգողներ,

բ) անդամ պետությունների գործարար համայնքների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկված այլ անկախ փորձագետներ,

գ) շահագրգիռ այլ անձինք, որոնց նպատակահարմար է ներգրավել ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության նախագծի մշակմանը:

29. Փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները (կարծիքները) (այսուհետ՝ դիտողություններ և առաջարկներ (կարծիքներ)) կարող են անդամ պետությունների և երրորդ պետությունների շահագրգիռ անձանց կողմից Հանձնաժողով ներկայացվել ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության նախագծի հանրային քննարկման անցկացումն ավարտելու պլանավորվող օրվանից ոչ ուշ։

30. Հանձնաժողովն իրականացնում է ժամանակին ստացված դիտողությունների և առաջարկների (կարծիքների) տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ դրանց ստացմանը զուգընթաց, սակայն ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության նախագծի հանրային քննարկումն ավարտվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր հետո։

Դիտողությունների և առաջարկների (կարծիքների) ստացմանը զուգընթաց, սակայն ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության նախագծի հանրային քննարկումն ավարտվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր հետո այդ դիտողությունները և առաջարկները (կարծիքները) Հանձնաժողովի կողմից ուղարկվում են մշակողին՝ թիվ 5 հավելվածով սահմանված ձևի համաձայն դիտողությունների և առաջարկների (կարծիքների) ամփոփ աղյուսակ (այսուհետ՝ ամփոփ աղյուսակ) նախապատրաստելու համար։

31. Հանրային քննարկում անցկացնելու ժամանակահատվածում Հանձնաժողովի կողմից դիտողություններ և առաջարկներ (կարծիքներ) չստանալու դեպքում Հանձնաժողովը հանրային քննարկումն ավարտվելու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օր հետո, Միության պաշտոնական կայքում տեղադրում է համապատասխան տեղեկատվություն։

Հանրային քննարկման ժամանակահատվածում Հանձնաժողովում դիտողություններ և առաջարկներ (կարծիքներ) ստացվելու դեպքում մշակողը՝ Հանձնաժողովի, անդամ պետությունների ստանդարտացման հարցերով լիազորված մարմինների և աշխատանքային խմբի (անհրաժեշտության դեպքում) հետ համատեղ, հանրային քննարկման ավարտվելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում կազմում է ամփոփ աղյուսակ՝ նշելով յուրաքանչյուր դիտողության (առաջարկի, կարծիքի) վերաբերյալ ճշգրտման կամ մերժումը հիմնավորելու մասին տեղեկատվություն, և այն ուղարկում է Հանձնաժողով։

32. Հանձնաժողովն իրականացնում է ամփոփ աղյուսակի տեղադրումը Միության պաշտոնական կայքում՝ Հանձնաժողովում այն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում:

33. Միության պաշտոնական կայքում ամփոփ աղյուսակի տեղադրման օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում մշակողը լրամշակում է փաստաթղթերի նախագծերը և ուղարկում դրանք անդամ պետության՝ չափումների միասնականության ապահովման ոլորտում լիազորված պետական իշխանության մարմին կամ իր պետության օրենսդրությանը համապատասխան չափագիտական փորձաքննություն անցկացնելու համար լիազորված (հայտագրված)՝ անդամ պետության իրավաբանական անձին՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ տեխնիկական կանոնակարգի նախագծի, ստանդարտների ցանկերի նախագծերի չափագիտական փորձաքննության անցկացման կարգին համապատասխան չափագիտական փորձաքննություն անցկացնելու համար կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացություն պատրաստելու համար։

Ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության նախագծի չափագիտական փորձաքննություն անցկացնելու արդյունքներով եզրակացություն կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացություն ստանալու օրվանից 20 օրացուցային օրվա ընթացքում մշակողը լրամշակում է (անհրաժեշտության դեպքում) փաստաթղթերի նախագծերը և չափագիտական փորձաքննություն անցկացնելու արդյունքներով եզրակացության կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացության հետ միասին դրանք ուղարկում է Հանձնաժողով։

Այն դեպքում, երբ ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության նախագծում ներառվում են միայն միջպետական ստանդարտների մշակման ծրագրին համապատասխան մշակված կամ թարմացված միջպետական ստանդարտները, չափագիտական փորձաքննություն չի անցկացվում, և մշակողը Հանձնաժողով է ուղարկում փաստաթղթերի նախագծերը։

Ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի և ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության նախագծի կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան։

34. Հանձնաժողովն իրականացնում է լրամշակման արդյունքներով ներկայացված՝ փաստաթղթերի նախագծերի, ինչպես նաև կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ եզրակացության և ամփոփ աղյուսակի (առկայության դեպքում) քննարկումը Խորհրդատվական կոմիտեի առաջիկա նիստում։

Քննարկման արդյունքներով Խորհրդատվական կոմիտեն ընդունում է ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրության նախագիծը Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացնելու հնարավորության մասին որոշում (այդ թվում՝ փաստաթղթերի նախագծերի լրամշակման պայմանով), որը ձևակերպվում է արձանագրությամբ:

Խորհրդատվական կոմիտեի նիստի արդյունքների հիման վրա փաստաթղթերի նախագծերի լրամշակումը Հանձնաժողովի կողմից իրականացվում է մշակողի, անդամ պետությունների ստանդարտացման հարցերով լիազորված մարմինների և աշխատանքային խմբի (անհրաժեշտության դեպքում) հետ համատեղ՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

35. Տեխնիկական կանոնակարգման հարցերին առնչվող լիազորություններ ունեցող՝ Հանձնաժողովի կոլեգիայի անդամը, սույն կարգի թիվ 3 հավելվածին համապատասխան, ապահովում է փաստաթղթերի փաթեթի պատրաստումը՝ Հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկման համար:

36. Հանձնաժողովն իրավունք ունի պատրաստելու ստանդարտների ցանկերի փոփոխման վերաբերյալ առաջարկներ՝ առանց հանրային քննարկման ընթացակարգեր կատարելու և առանց Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկելու՝ հետևյալ դեպքերում՝

ա) եթե սույն կարգի 22-րդ կետում նշված մոնիթորինգի ընթացքում անդամ պետությունների պետական իշխանության մարմինները հայտնաբերել են ստանդարտների ցանկերում օպերատիվ կերպով փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն, այդ թվում՝ ստանդարտները չեղարկելու կամ տեխնիկական կանոնակարգի պահանջներին դրանց էական անհամապատասխանությունը հայտնաբերելու կապակցությամբ։ Անդամ պետությունների՝ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար լիազորված պետական իշխանության մարմինները նշված առաջարկները ներկայացնում են Հանձնաժողով՝ կցելով ստանդարտների ցանկերում օպերատիվ կերպով փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հիմնավորումն ու չափագիտական փորձաքննության արդյունքները.

բ) ստանդարտների ցանկերում միայն միջպետական ստանդարտների մշակման ծրագրին համապատասխան մշակված կամ թարմացված միջպետական ստանդարտներ ներառելու վերաբերյալ անդամ պետությունների ստանդարտացման հարցերով լիազորված մարմիններից առաջարկները Հանձնաժողովում ստանալու դեպքում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Կամավոր հիմունքով կիրառման

արդյունքում Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի

պահանջների պահպանումն ապահովող

միջազգային ու տարածաշրջանային

(միջպետական) ստանդարտների,

իսկ դրանց բացակայության դեպքում՝

ազգային (պետական) ստանդարտների

ցանկերի և Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի

պահանջները կիրառելու և կատարելու

և տեխնիկական կանոնակարգման

օբյեկտների համապատասխանության

գնահատում իրականացնելու համար

անհրաժեշտ՝ հետազոտությունների

(փորձարկումների) և չափումների կանոններ

ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման

կանոններ պարունակող միջազգային ու

տարածաշրջանային (միջպետական)

ստանդարտների, իսկ դրանց բացակայության

դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների

ցանկերի մշակման և ընդունման կարգի

 

ՁԵՎԵՐ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի

 

(ձև 1)

 

ՑԱՆԿ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների

 

Համարը՝ ը/կ

Տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը

Ստանդարտի նշագիրը և անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

1

     

2

     

n...

     

Ծանոթագրություն. սույն ձևը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ սյունակում նշվում է կամ տեխնիկական կանոնակարգի այն կառուցվածքային տարրը (պարբերությունը, ենթակետը, կետը, հոդվածը, հավելվածը), համապատասխանությունը որին կարող է ապահովվել ստանդարտի պահանջների կատարման միջոցով, կամ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտը կամ օբյեկտների խումբը: Անհրաժեշտության դեպքում կարող են նշվել տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման այդ օբյեկտի կամ օբյեկտների խմբի մասով պահանջներ սահմանող՝ տեխնիկական կանոնակարգի այն կառուցվածքային տարրերը (պարբերությունները, ենթակետերը, կետերը, հոդվածները, հավելվածները), համապատասխանությունը որոնց կարող է ապահովվել ստանդարտների պահանջների կատարման միջոցով.

բ) 3-րդ սյունակում նշվում են ստանդարտի նշագիրն ու անվանումը կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրն ու ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտի կիրառմամբ, ընդ որում՝ ստանդարտների թվարկումը կարող է իրականացվել հետևյալ եղանակներից մեկով՝

տեխնիկական կանոնակարգի յուրաքանչյուր տարրի համար ստանդարտների, այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) անվանումները դասավորվում են դրանց ներառման՝ սահմանված առաջնահերթության կարգով, իսկ տեխնիկական կանոնակարգի մեկ տարրի համար հավասար առաջնահերթությամբ մի քանի ստանդարտների, ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) ներառման դեպքում դրանք դասավորվում են գրանցման համարների աճման կարգով.

այն դեպքում, երբ 2-րդ սյունակում նշվում է տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտը կամ օբյեկտների խումբը, այդ օբյեկտներից յուրաքանչյուրի կամ օբյեկտների խմբի համար 3-րդ սյունակում նշվում են ստանդարտի նշագիրն ու անվանումը կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և ստանդարտի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտի կիրառմամբ՝ դրանց ներառման՝ սահմանված առաջնահերթության կարգով, իսկ օբյեկտներից մեկի կամ օբյեկտների խմբի համար հավասար առաջնահերթությամբ մի քանի ստանդարտներ, ստանդարտների առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր) ներառելու դեպքում դրանք դասավորվում են գրանցման համարների աճման կարգով.

անդամ պետությունների միջպետական և (կամ) ազգային (պետական) ստանդարտների նշագրերի գրանցման համարների աճման կարգով (միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտների հիման վրա մշակված ստանդարտների համար՝ միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտների նշագրերի գրանցման համարների աճման կարգով):

Միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտներին նույնական՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները կարող են դասավորվել առանց գրանցման համարների աճելը հաշվի առնելու (մեկ բլոկով).

գ) 4-րդ սյունակում նշվում են այն ստանդարտի նշագիրն ու անվանումը, որի փոխարեն ընդունվել է փոխարինող ստանդարտը, և անհրաժեշտության դեպքում՝ փոխարինված ստանդարտի կիրառման ավարտի ամսաթիվը (թվային եղանակով. օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով), ընդունված փոխարինող ստանդարտի նշագիրն ու անվանումը:

Անհրաժեշտության դեպքում նշվում է այն անցումային շրջանը սահմանելու մասին տեղեկատվություն, որի ընթացքում կարող են կիրառվել ինչպես փոխարինված ստանդարտը, այնպես էլ դրան փոխարինող ընդունված ստանդարտը:

 

(ձև 2)

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների

 

Համարը՝ ը/կ

Տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը

Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը

Ծանոթագրություն

1

2

3

4

1

     

2

     

n...

     

 

Ծանոթագրություն. սույն ձևը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ սյունակում նշվում է կամ տեխնիկական կանոնակարգի այն կառուցվածքային տարրը (պարբերություն, ենթակետ, կետ, հոդված, հավելված), համապատասխանությունը որին կարող է հաստատվել ստանդարտում (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայում) սահմանված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները կիրառելու միջոցով, կամ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտը կամ օբյեկտների խումբը: Անհրաժեշտության դեպքում կարող են նշվել այդ օբյեկտի կամ օբյեկտների խմբի մասով պահանջներ սահմանող՝ տեխնիկական կանոնակարգի այն կառուցվածքային տարրերը (պարբերություններ, ենթակետեր, կետեր, հոդվածներ, հավելվածներ), համապատասխանությունը որոնց կարող է հաստատվել ստանդարտում (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայում) սահմանված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները կիրառելու միջոցով.

բ) 3-րդ սյունակում նշվում են ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և ստանդարտի կամ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդիկայի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար պետք է կիրառվեն այդ ստանդարտի (մեթոդիկայի) առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր), այլ ոչ թե ստանդարտը (մեթոդիկան) ամբողջությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վկայագրված (վալիդացված) և հաստատված՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների վկայագրման (վալիդացման) վկայականների մասին տեղեկատվությունը, ընդ որում՝ ստանդարտների թվարկումը կարող է իրականացվել հետևյալ եղանակներից մեկով՝

տեխնիկական կանոնակարգի յուրաքանչյուր տարրի համար ստանդարտների, այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի) անվանումները դասավորվում են դրանց ներառման՝ սահմանված առաջնահերթության կարգով, իսկ տեխնիկական կանոնակարգի մեկ տարրի համար հավասար առաջնահերթությամբ մի քանի ստանդարտներ, ստանդարտների առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր) ներառելու դեպքում դրանք դասավորվում են գրանցման համարների աճման կարգով.

այն դեպքում, երբ 2-րդ սյունակում նշվում է տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտը կամ օբյեկտների խումբը, յուրաքանչյուր այդպիսի օբյեկտի կամ օբյեկտների խմբի համար 3-րդ սյունակում նշվում են ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը կամ բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը և ստանդարտի կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի անվանումը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար պետք է կիրառվեն այդ ստանդարտի (մեթոդիկայի) առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր), այլ ոչ թե ստանդարտը (մեթոդիկան) ամբողջությամբ՝ դրանց ներառման սահմանված առաջնահերթության կարգով, իսկ օբյեկտներից մեկի կամ օբյեկտների խմբի համար հավասար առաջնահերթությամբ մի քանի ստանդարտներ, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մի քանի մեթոդիկաներ, ստանդարտների առանձին բաժիններ (կետեր, ենթակետեր) ներառելու դեպքում դրանք դասավորվում են գրանցման համարների աճման կարգով.

միջպետական ստանդարտների, անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների նշագրերի գրանցման համարների աճման կարգով (միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտների հիման վրա մշակված ստանդարտների համար՝ միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտների նշագրերի գրանցման համարների աճման կարգով):

Միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտների հիման վրա ընդունված և համապատասխան միջազգային կամ տարածաշրջանային ստանդարտներին նույնական՝ անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտները կարող են դասավորվել առանց գրանցման համարների աճը հաշվի առնելու (մեկ բլոկով).

գ) 4-րդ սյունակում նշվում են այն ստանդարտի կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը, որի փոխարեն ընդունվել է փոխարինող ստանդարտը, և անհրաժեշտության դեպքում՝ փոխարինված ստանդարտի (մեթոդիկայի) կիրառման ավարտի ամսաթիվը (թվային եղանակով. օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով):

Անհրաժեշտության դեպքում նշվում է տեղեկատվություն այն անցումային շրջանը սահմանելու մասին, որի ընթացքում կարող են կիրառվել ինչպես փոխարինված ստանդարտը (մեթոդիկան), այնպես էլ դրան փոխարինող ընդունված ստանդարտը:

Այն դեպքում, երբ ցանկում ներառվում է չափումների այնպիսի մեթոդիկա (մեթոդ), որը սահմանվել է որպես առավելագույն ճշգրտությամբ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդ, նշվում է տվյալ տեղեկատվությունը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Կամավոր հիմունքով կիրառման

արդյունքում Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի

պահանջների պահպանումն ապահովող

միջազգային ու տարածաշրջանային

(միջպետական) ստանդարտների,

իսկ դրանց բացակայության դեպքում՝

ազգային (պետական) ստանդարտների

ցանկերի և Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի

պահանջները կիրառելու և կատարելու

և տեխնիկական կանոնակարգման

օբյեկտների համապատասխանության

գնահատում իրականացնելու համար

անհրաժեշտ՝ հետազոտությունների

(փորձարկումների) և չափումների կանոններ

ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման

կանոններ պարունակող միջազգային ու

տարածաշրջանային (միջպետական)

ստանդարտների, իսկ դրանց բացակայության

դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների

ցանկերի մշակման և ընդունման կարգի

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում ներառվող (ներառված)՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների հասանելիություն տրամադրելու

 

1. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում (այսուհետ՝ ստանդարտների ցանկ) ներառվող (ներառված)՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների հասանելիություն տրամադրելուն ուղղված աշխատանքների կազմակերպումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման հարցերով լիազորված մարմինների կողմից (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ) կամ այդ մարմինների կողմից՝ նշված մեթոդիկաների տրամադրման (տարածման) համար լիազորված կազմակերպությունների կողմից (այսուհետ՝ լիազորված կազմակերպություն)։

2. Ստանդարտների ցանկերի մշակման փուլում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների իրավատերը տրամադրում է այն լիազորված մարմնին, որի ռեզիդենտն է նա՝

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների ռուսերեն տեքստերը՝ անհատույց հիմունքով.

հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների ուսումնասիրման և ստանդարտների ցանկերում դրանք ներառելու մասին որոշում ընդունելու նպատակով հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների տրամադրման իրավունքի մասով գրավոր թույլտվությունը.

լիցենզային այն պայմանագրի կնքման վերաբերյալ գրավոր համաձայնությունը, որով նախատեսվում է անդամ պետությունների տարածքներում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների տարածման իրավունքի տրամադրումը (ստանդարտների ցանկերում դրանք ներառելու մասին որոշում ընդունելու դեպքում) այն անդամ պետության լիազորված մարմնին կամ լիազորված կազմակերպությանը, որի ռեզիդենտն է նա։

3. Լիազորված մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը փոխանցում է իր անդամ պետության լիազորված կազմակերպությանը։

4. Լիազորված մարմինը կամ լիազորված կազմակերպությունն անհատույց հիմունքով ապահովում է ստանդարտների ցանկում ներառման համար առաջարկվող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների տրամադրումը մշակողին՝ այդ ցանկի մշակման, համաձայնեցման և ուսումնասիրման փուլերում։

5. Ստանդարտների ցանկը հաստատելուց հետո հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների իրավատիրոջ ու այն անդամ պետության լիազորված մարմնի կամ լիազորված կազմակերպության միջև, որի ռեզիդենտն է նա, կնքվում է լիցենզային համաձայնագիր, որով նախատեսվում է հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների տարածման իրավունքի տրամադրումը՝ անդամ պետությունների տարածքներում տեխնիկական կանոնակարգերի պահանջները կատարելու, տեխնիկական կանոնակարգերի տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով աշխատանքներ կատարելիս, ինչպես նաև հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների փոխարինման (չեղարկման) և դրանցում փոփոխությունների կատարման մասին տեղեկատվություն տրամադրելիս ենթալիցենզատուների կողմից դրանց հետագա օգտագործման նպատակով։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Կամավոր հիմունքով կիրառման

արդյունքում Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի

պահանջների պահպանումն ապահովող

միջազգային ու տարածաշրջանային

(միջպետական) ստանդարտների,

իսկ դրանց բացակայության դեպքում՝

ազգային (պետական) ստանդարտների

ցանկերի և Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի

պահանջները կիրառելու և կատարելու

և տեխնիկական կանոնակարգման

օբյեկտների համապատասխանության

գնահատում իրականացնելու համար

անհրաժեշտ՝ հետազոտությունների

(փորձարկումների) և չափումների կանոններ

ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման

կանոններ պարունակող միջազգային ու

տարածաշրջանային (միջպետական)

ստանդարտների, իսկ դրանց բացակայության

դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների

ցանկերի մշակման և ընդունման կարգի

 

ՑԱՆԿ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի նախագծերը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կողմից քննարկման համար փաստաթղթերի

 

1. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի և տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերի (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) մասին (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կոլեգիայի որոշման նախագիծը։

2. Ստանդարտների ցանկերի նախագծերը (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագիծը)։

3. Ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագծի) բացատրագիրը:

4. Տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի հանրային քննարկման արդյունքներով կարծիքների ամփոփագիրը (ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի, կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ստանդարտների ցանկերի խմբագրության և ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագծի) բացատրագրի վերաբերյալ դիտողությունների և առաջարկների (կարծիքների) ամփոփ աղյուսակը)։

5. Տեխնիկական կանոնակարգի նախագծի և ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագծի (անհրաժեշտության դեպքում)) չափագիտական փորձաքննության անցկացման արդյունքների հիման վրա տրված եզրակացությունը կամ չափագիտական փորձաքննություն չպահանջվելու մասին եզրակացությունը՝ տեխնիկական կանոնակարգերի մշակման կարգին համապատասխան։

6. Կարգավորման ազդեցության գնահատման մասին եզրակացությունը։

7. Ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագծի) ֆինանսատնտեսական հիմնավորումը:

8. Ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագծի) մասով աշխատանքի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն պարունակող տեղեկանքը։

9. Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական ու բուսասանիտարական միջոցառումների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագծի) ուսումնասիրության արդյունքներով նյութերը:

10. Ստանդարտների ցանկերի ընդունման (ստանդարտների ցանկերում փոփոխությունների կատարման) մասին Հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխանության մասին եզրակացությունը։

11. Հանձնաժողովի հարցման հիման վրա ներկայացված փաստաթղթերը՝ ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագծի) վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դիրքորոշումների շարադրմամբ (առկայության դեպքում):

12. Ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագծի) վերաբերյալ որոշում ընդունելու համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր և նյութեր:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Կամավոր հիմունքով կիրառման

արդյունքում Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի

պահանջների պահպանումն ապահովող

միջազգային ու տարածաշրջանային

(միջպետական) ստանդարտների,

իսկ դրանց բացակայության դեպքում՝

ազգային (պետական) ստանդարտների

ցանկերի և Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի

պահանջները կիրառելու և կատարելու

և տեխնիկական կանոնակարգման

օբյեկտների համապատասխանության

գնահատում իրականացնելու համար

անհրաժեշտ՝ հետազոտությունների

(փորձարկումների) և չափումների կանոններ

ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման

կանոններ պարունակող միջազգային ու

տարածաշրջանային (միջպետական)

ստանդարտների, իսկ դրանց բացակայության

դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների

ցանկերի մշակման և ընդունման կարգի

 

(ձև)

 

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ

 

Համարը՝ ը/կ

Տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը կամ տեխնիկական կանոնակարգման օբյեկտը

Ստանդարտի, հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի նշագիրն ու անվանումը

Փոխարինող ստանդարտի նշագիրն ու անվանումը

Փոխարինող ստանդարտի կիրառումն սկսելու ամսաթիվը

Ծանոթագրություն

1

2

3

4

5

6

1

         

2

         

n...

         

 

Ծանոթագրություն. սույն ձևը լրացվում է հետևյալ կարգով՝

ա) 2-րդ սյունակում նշվում է կամ տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային տարրը (պարբերությունը, ենթակետը, կետը, հոդվածը, հավելվածը), կամ տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման օբյեկտը կամ օբյեկտների խումբը: Անհրաժեշտության դեպքում կարող են նշվել տեխնիկական կանոնակարգի կառուցվածքային այն տարրերը (պարբերությունները, ենթակետերը, կետերը, հոդվածները, հավելվածները), որոնցով պահանջներ են սահմանվում տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կանոնակարգման այդպիսի օբյեկտի կամ օբյեկտների խմբի նկատմամբ, համապատասխանությունը որին կարող է ապահովվել ստանդարտի (հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի) պահանջների կատարման միջոցով.

բ) 3-րդ սյունակում նշվում են ստանդարտի կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի անվանումը և բաժինների (կետերի, ենթակետերի) նշագիրը, եթե տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտի (մեթոդիկայի) առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտի (մեթոդիկայի) կիրառմամբ, ընդ որում՝ ստանդարտների կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաների թվարկումը կարող է իրականացվել ստանդարտների ցանկերի նախագծերի ձևերի ծանոթագրություններում նշված եղանակներից մեկով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 161 որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերը մշակելու և ընդունելու կարգի թիվ 1 հավելվածի համաձայն.

գ) 5-րդ սյունակում նշվում է փոխարինող ստանդարտի կիրառումն սկսելու ամսաթիվը (թվային եղանակով. օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով).

դ) 6-րդ սյունակում նշվում է փոխարինվող ստանդարտի կամ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկայի կիրառումն ավարտելու ամսաթիվը (թվային եղանակով. օրը՝ արաբական երկու թվանշաններով, ամիսը՝ արաբական երկու թվանշաններով, տարին՝ արաբական չորս թվանշաններով): Անհրաժեշտության դեպքում նշվում է տեղեկատվություն այն անցումային շրջանը սահմանելու մասին, որի ընթացքում կարող են կիրառվել ինչպես փոխարինվող ստանդարտը (մեթոդիկան), այնպես էլ դրան փոխարինող ստանդարտը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 5

Կամավոր հիմունքով կիրառման

արդյունքում Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի

պահանջների պահպանումն ապահովող

միջազգային ու տարածաշրջանային

(միջպետական) ստանդարտների,

իսկ դրանց բացակայության դեպքում՝

ազգային (պետական) ստանդարտների

ցանկերի և Եվրասիական տնտեսական

միության տեխնիկական կանոնակարգի

պահանջները կիրառելու և կատարելու

և տեխնիկական կանոնակարգման

օբյեկտների համապատասխանության

գնահատում իրականացնելու համար

անհրաժեշտ՝ հետազոտությունների

(փորձարկումների) և չափումների կանոններ

ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման

կանոններ պարունակող միջազգային ու

տարածաշրջանային (միջպետական)

ստանդարտների, իսկ դրանց բացակայության

դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների

ցանկերի մշակման և ընդունման կարգի

 

(ձև)

 

ԱՄՓՈՓ ԱՂՅՈՒՍԱԿ

 

կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման նախագծի, կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ստանդարտների ցանկերի խմբագրության և ստանդարտների ցանկերի նախագծերի (ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխությունների նախագծի) բացատրագրի վերաբերյալ դիտողությունների և առաջարկների (կարծիքների)

 

Համարը՝ ը/կ

Ստանդարտների ցանկի արդիականացված խմբագրության դիրքի համարը

Դիտողությունը, առաջարկը (կարծիքը) ներկայացրած կազմակերպության անվանումը, գրության ամսաթիվն ու համարը

Դիտողությունը, առաջարկը (կարծիքը)

Փոփոխությունների մշակման համար լիազորված մարմնի (այդ թվում՝ մշակողի) եզրակացությունը

1

2

3

4

5

I. Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումն ապահովող միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկը

1

       

n...

       

II. Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ` հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ազգային (պետական) ստանդարտների ցանկը

1

       

n...

       
»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: