Գլխավոր տեղեկություն
Номер
Հ. 845-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.03.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
26.03.2021
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
26.03.2021
Дата вступления в силу
27.03.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

26 մարտի 2021 թ.

Հ. 845-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՐՄԵՆԱԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.26 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N 3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Արմենակ Արմենակյանի անվան հ.26 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի 05.03.2021թ. գրությունը (արձանագրություն հ.4), մանկավարժական խորհրդի 04.03.2021թ. (արձանագրություն հ.4) և ծնողական խորհրդի 04.03.2021թ. (արձանագրություն հ.2) որոշումները, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 19.03.2021թ. 01/09.3/5224-21 գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 24.03.2021թ. հ.12-26796 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Արմենակ Արմենակյանի անվան հ.26 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամների` Ժանետա Արշալույսի Մուրադյանի, Ռաֆաել Գեորգիի Ղազարյանի, Արմինե Էդիկի Հովհաննիսյանի, Սեդա Հարությունի Մկրտչյանի և Գոհարիկ Եգորի Տիգրանյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 112-րդ կետի 3-րդ սյունակում՝ «Մուրադյան Ժանետա Արշալույսի» բառերը փոխարինել «Սարգսյան Անահիտ Գուրգենի» բառերով, «Ղազարյան Ռաֆաել Գեորգիի» բառերը՝ «Բարեղամյան Ռուզաննա Ժորայի» բառերով, 4-րդ սյունակում՝ «Հովհաննիսյան Արմինե Էդիկի» բառերը փոխարինել «Ղազարյան Սրբուհի Տիգրանի» բառերով, «Մկրտչյան Սեդա Հարությունի» բառերը՝ «Պետրոսյան Գոհար Գագիկի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 հատուկ դպրոցի տնօրեն» բառերը փոխարինել ««Երևանի թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն» բառերով, 7-րդ սյունակում՝ «Տիգրանյան Գոհարիկ Եգորի» բառերը փոխարինել «Մինասյան Ռիմա Սերյոժայի» բառերով, 8-րդ սյունակում՝ «Չի աշխատում» բառերը՝ ««Երևանի «Օլիմպոս» կրթահամալիր-ավագ դպրոց», տնօրենի տեղակալ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ