18.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2020 թվականի N 1811-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՕՎԱԼ» ՊԼԱՍՏԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՕՎԱԼ» ՊԼԱՍՏԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
19.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 18-ի N 1811-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արժեքը (դրամ) |
1. |
3902100000 |
Պոլիպրոպիլեն |
Պոլիպրոպիլեն առաջնային ձևի, տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, տեսակարար կշիռը՝ 0,9-0,91 գ/սմ3, հալման հոսքի արագությունը՝ միջին 2,5-ից 70 գր/10 ր |
կգ |
3 500 000 |
Իրան, Հրվ․ Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Սաուդյան Արաբիա, Ինդոնեզիա, Չինաստան, Վրաստան, Ուզբեկստան, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս ԱՄԷ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա, Թուրքիա |
2 432 500 000 |
2. |
3901209009 |
Պոլիէթիլեն |
Պոլիէթիլեն առաջնային ձևի, տեսքը՝ գնդիկավոր հատիկներ, բարձր տեսակարար կշռով՝ 0,940-ից բարձր գ/սմ3 |
կգ |
600 000 |
Իրան, Սաուդյան Արաբիա, Քաթար, Ուզբեկստան, Հարավային Կորեա, Թուրքմենստան, Թայվան, Ինդոնեզիա, Չինաստան, Վրաստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Եգիպտոս, ԱՄԷ, Քուվեյթ, Օման, Վիետնամ, Մալայզիա |
396 600 000 |
3. |
3907610000 |
Պոլիէթիլեն-տերեֆտալատ |
Պոլիէթիլեն-տերեֆտալատ/Պոլիմերային հումք/, 0,78մլ/գ կամ ավելի բարձր՝ բնորոշ մածուցիկությամբ |
կգ |
1 200 000 |
Իրան, Չինաստան, Հրվ․ Կորեա, Եգիպտոս, Օման, Թայվան, Թաիլանդ, Ինդոնեզիա, Սաուդյան Արաբիա, Վրաստան, Թուրքիա, Գերմանիա, Նիդերլանդներ, Հնդկաստան, Վիետնամ, Մալայզիա, Ուզբեկստան |
811 200 000 |
|
Ընդամենը |
|
3 640 300 000 |
(հավելվածը փոփ., լրաց. 22.04.21 N 619-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |