ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 հունվարի 2022 թվականի ք. Երևան |
թիվ 2-Ա |
«ԹԻՄ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՀ N 281 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ԹԻՄ» ՓԲ ընկերության (իրավանախորդ՝ «ԹԻՄ» ՍՊԸ) հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 281 լիցենզիան վերաձևակերպելու մասին 2022 թվականի հունվարի 3-ի հայտը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել «ԹԻՄ» ՓԲ ընկերության հայտը և վերակազմակերպման ու գտնվելու վայրի փոփոխության հիմքով վերաձևակերպել ԿՀ N 281 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹԻՄ» ՓԲ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ |
2022 թ. հունվարի 7 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունվարի 2022 թվական: