Գլխավոր տեղեկություն
Номер
N 830-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
23.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
23.12.2020
Дата вступления в силу
24.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի N 830-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Կ. Ուլնեցու 64, ՀՎՀՀ` 01009295) իրականացվող` 132,165,476 դրամ ընդհանուր արժողությամբ «Երեխաների կարճաժամկետ ապաստանում և ճգնաժամային միջամտություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

 1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2008 թվականի օգոստոսի 6-ին կնքված N 222226 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 3,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7‑ին կնքված N 013.08.13.0948 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էյ- ի- Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2010 թվականի ապրիլի 9-ին N Ե-1118 պայմանագրում (2018 թվականի նոյեմբերի 27-ի N 9/Ե-1118 համաձայնագիր) նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում` 126,476 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում (հաշվառման քարտ N 7-14-56) նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոն Արմենիա», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2009 թվականի հունիսի 12-ին կնքված N 114371430 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 96,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 023/27/112012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված N 3425591 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 80,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Թամարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03500525) 2016 թվականի նոյեմբերի 29-ին կնքված նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Դավիթ 84» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00833046) 2014 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված հացամթերքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Գրանդ Քենդի» հայ կանադական ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02226764) 2016 թվականի ապրիլի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրվող քաղցրավենիքի և հրուշակեղենի մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

11) «Սիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01282006) 2018 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տնտեսական ապրանքների և սննդամթերքի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

12) «Էվրի դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2019 թվականի հունիսի 6-ին կնքված N J 494-19 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի մատակարարում` 240,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

13) «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02588296) 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված N TLS002/11-20/YVN նամակ համաձայնագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցում` 4,896,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

14) «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00433357) 2020 թվականի հոկտեմբերի 22-ին կնքված N 34 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած աուդիտի ծառայությունների մատուցում` 560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

15) «Պատրոն ՌՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861057) 2013 թվականի հոկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի վերանորոգման, քարթրիջների լիցքավորման կամ մատակարարման ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

16) «Դոքս Քոմպյուտր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 04718853) 2015 թվականի նոյեմբերի 2-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի կամ այլ ապրանքների մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

17) «Լատտե» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01257241) 2019 թվականի նոյեմբերի 6-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մանկական հագուստի, տնտեսական ապրանքների և այլ պարագաների մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

18) «Չիմեգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01848326) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իր կողմից արտադրված կամ գնված ապրանքների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

19) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի հոկտեմբերի 30‑ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 23

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

դեկտեմբերի 23-ի N 830-Ա

որոշման

 

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԱՊԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ»

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

1

Ծրագրի անմիջական նպատակը

ՀՀ ոստիկանության, ԱՍՀՆ և այլ կառույցների կողմից ուղղորդվող, «ԹԵԺ ԳԻԾ» ծառայության ահազանգերի կամ ծնողների, խնամակալների դիմումների, ինչպես նաև անձամբ դիմելու պարագայում բռնության ենթարկված, անապաստան, լքված, կրթությունից և այլ հանրային ծառայություններից դուրս մնացած, ինչպես նաև այլ տրավմատիկ տարաբնույթ իրադարձությունների, մասնավորապես Արցախի պատերազմից և COVID-19-ից տուժած, և ընտանեկան հանգամանքների պատճառով վարքային և հոգեհուզական խնդիրներ ունեցող երեխաների համար «ճգնաժամի միջամտության» ծառայությունների մատուցում։

Ճգնաժամի միջամտությունը իրականացվում է երեք ճանապարհով`

1) Ներկենտրոնային՝ «Երեխաների աջակցության կենտրոն»-ում այդ երեխաների ժամանակավոր ապաստանում, խնդիրների հնարավոր կարգավորում՝ ինտենսիվ բազմամասնագիտական աջակցության միջոցով, ինչը թույլ կտա երեխային անվտանգ ձևով վերամիավորել ընտանիքի հետ կամ դրա անհնարինության դեպքում տեղավորել խնամքի այլընտրանքային տարբերակներում։

Ծրագիրը գործում է ՀՀ ողջ տարածքի, ինչպես նաև Արցախի հանրապետությունից տեղափոխված երեխաների համար։ Ծրագիրը ՀՀ ոստիկանության աջակցությամբ օգնում է նաև արտերկրում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիների՝ վերը նշված իրավիճակների մեջ հայտնվելու հիմքով միջպետական համաձայնագրերի շրջանակներում Հայաստան տեղափոխվող երեխաներին, ինչպես նաև հայազգի կամ օտարազգի՝ առանց ուղեկցման կամ ուղեկցողից առանձնացված և Հայաստան տեղահանված երեխաներին։

2) Ճգնաժամի միջամտություն առանց ապաստանման՝ այն երեխաների համար, ովքեր տուժել են մեկանգամյա կամ բազմակի տրավմաներից, սակայն ունեն ընտանեկան կայուն կապեր և իրենք են այցելում Կենտրոն՝ ծառայություններ ստանալու նպատակով։

3) Արտակենտրոնային՝ (մոբիլ ծառայություններ) ստացված ահազանգերի առնչությամբ սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում դժվար իրավիճակում հայտնված երեխաներին` անմիջապես նրանց ընտանիքում և կոնկրետ համայնքում։ Արտակենտրոնային ծառայությունները մատուցվում են հետևյալ ծրագրերի շրջանակներում՝ «Գործենք միասին հանուն Ծաղկահովիտ համայնքում մանկական աղքատության նվազեցման»՝ Արագածոտնի մարզում, «Ընտանեկան միջավայր և համայնքահեն ծառայություններ Հայաստանի երեխաների համար»՝ Շիրակի, Կոտայքի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի մարզերում, «Աջակցություն տեղահանված երեխաներին»՝ ՀՀ բոլոր մարզերում և Երևանում, «Աղքատության հաղթահարումը՝ ՀՀ Տաուշի մարզում»՝ Տաուշի մարզի Բերդի տարածաշրջանում։

2

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի բարեգործական ծրագրի շրջանակներում նախատեսվող մասնագիտական ծառայությունների մատուցման, սննդամթերքի, հագուստի, գրենական պիտույքների, սանիտարատեխնիկական պարագաների գնման, ընթացիկ վերանորոգման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի ծառայությունների համար ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում:

3

Բարեգործը

Ամերիկայի Հայ օգնության ֆոնդ, Նյու Յորքի գրասենյակ:

4

Ծրագրի կատարողը

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ,
հասցեն` ք. Երևան, Կ. Ուլնեցու փողոց, թիվ 64, ՀՎՀՀ 01009295

5

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Իրականացման վայրը` ք. Երևան և ՀՀ բոլոր մարզեր, Արցախ
Բնագավառը` սոցիալական՝ բազմաբնույթ հոգեբանական, առողջապահական և սոցիալ-մանկավարժական աջակցության տրամադրում։

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 132,165,476 դրամ: Միջոցները ստացվելու են ԱՄՆ-ի ՀՕՖ-ի Նյու Յորքի գրասենյակից:

7

Բարեգործություն ստացողը

Բարձր սոցիալական ռիսկի ներքո գտնող` անապաստան, խնամազուրկ, լքված, բռնությունների զոհ, կրթությունից դուրս մնացած, օրենքի հետ կոնֆլիկտի մեջ գտնվող, վարքային խնդիրներ ունեցող երեխաները և նրանց ընտանիքները, ինչպես նաև Արցախից տեղափոխված երեխաները և նրանց ընտանիքները, որոնք արագ միջամտության և աջակցության կարիք ունեն և Կենտրոն են ուղղորդվում ՀՀ Ոստիկանության անչափահասների բաժանմունքի (գործող պայմանագրի համաձայն), լիազորված նախարարության՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուղեգրող նամակով, ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության մարզային բաժինների, դեպք վարողների, համայնքային սոցիալական աշխատողների ահազանգով, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, ծնողների կողմից, ինչպես նաև իրենց՝ երեխաների ահազանգով:
Շահառուների թիվը.
Ներկենտրոնային ծառայությունների շրջանակներում կսպասարկվի մոտ 300 երեխա և առնվազն 500 ծնող/խնամող կամ խնամողին փոխարինող:
Արտակենտրոնային ծառայությունների շրջանակներում ծառայությունից կօգտվի մոտ 2500 երեխա և ավելի քան 2000 ծնող/խնամող:
Կենտրոնի ծրագրերում ընդգրկված երեխաները/ընտանիքները կստանան իրենց կարիքներին համապատասխան` ԵԱԿՀ-ի կողմից տրամադրվող բոլոր ծառայությունները:
Ակնկալվում է, որ տարվա ընթացքում ծառայություններ կստանան մինչև 4800 շահառուներ:

8

Ծրագրի իրականացման տևողությունը և (կամ սկիզբը, ավարտը

01.01.2021 թ. - 31.12.2021 թ.

9

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցառումների ծավալը

Արագ միջամտության և աջակցության կարիք ունեցող երեխաների սոցիալական, հոգեբանական, բժշկական, սոցիալ-մանկավարժական և մասնագիտական այլ աջակցության, խնամքի և օգնության կազմակերպում` Ապաստանման, Թեժ գիծ, Արտակենտրոնային, Խնամատարության ծառայությունների միջոցով: Այդ երեխաներից` առավել բարձր ռիսկի ներքո և կյանքի ու զարգացման համար վտանգավոր պայմաններում գտնվողները ժամանակավորապես ապաստանվում են Կենտրոնում և ստանում 7/24 հոգածություն, խնամք, պաշտպանություն, սոցիալ-հոգեբանական, առողջապահական, իրավական ծառայություններ, իսկ բարձր ռիսկի ներքո, սակայն պաշտպանության այլ՝ ընտանեկան կամ համայնքային հնարավորություններ ունեցող երեխաները աջակցություն են ստանում անմիջապես իրենց համայնքում և ընտանիքում:
Աջակցությունը ներառում է աշխատանք երեք մակարդակներում՝ անհատականացված աշխատանք երեխայի հետ, ընտանեկան թերապիա՝ ընտանիքի անդամների հետ, համայնքային աշխատանք՝ սոցիալական միջավայրի հետ։ Հոլիստիկ մոտեցմամբ այս աշխատանքը ներառում է երեխայի/ընտանիքի իրավիճակի բազմամասնագիտական գնահատում, անհատական աշխատանքի պլանի ստեղծում, միջամտության պլանի ստեղծում և իրագործում, մոնիթորինգ և վերանայումներ՝ ըստ անհրաժեշտության։
Ծառայությունները մատուցվելու են երեք մոտեցմամբ` ա) անմիջապես Կենտրոնում` 24-ժամյա ապաստանման բ) Կենտրոնում ՝ առանց ապաստանման, գ) արտագնա` անմիջապես երեխայի ընտանիքում:
Ներկենտրոնային ծրագրի շահառու երեխաները ստանում են ծառայությունների ամբողջ փաթեթը` խնամք (հիգիենա, սնունդ), սոցիալ հոգեբանական աջակցություն, առողջապահական (տեղում կամ ստացիոնար բուժ. հաստատությունում), կրթական, մշակութային, մասնագիտական կողմնորոշման աջակցություն, թերապևտիկ ծառայություններ` հաղթահարելու բռնարարքների, լքումների և այլ վնասող վերաբերմունքի պատճառով առաջ եկած տրավմաները: Ճգնաժամային միջամտության շրջանակներում ծառայությունների մատուցումը տևում է միջինը մեկ ամիս, անհրաժեշտության դեպքում` խնդրի յուրահատկություններից և երեխայի/ընտանիքի կարիքներից ելնելով, մինչև 6 ամիս և ավելի՝ համապատասխան հիմնավորմամբ։
Արտակենտրոնային ծառայությունների միջոցով երեխան/ընտանիքը սպասարկվում են տեղում, իրենց ընտանիքում և համայնքում, մասնագետները իրենց աշխատանքը իրականացնում են անմիջապես երեխայի ընտանիքում: Այս դեպքում երեխան ստանում է իր կարիքներին համապատասխան, բոլոր վերը հիշատակված ծառայությունները, բացի ապաստանումից և խնամքի ծառայություններից: Մասնագետները տեղում համախմբում են բոլոր այն կառույցներին և ծառայություններին, որոնք առնչվում են տվյալ ընտանիքի հետ, կազմակերպում դեպքերի քննարկումներ` օգնելու երեխային/ընտանիքին` հաղթահարելու ստեղծված ռիսկային իրավիճակը: Սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով երեխաների ծնողների հետ կապ է պահպանում 3-6 ամիս տևողությամբ` հեռախոսային կամ թերապևտիկ ու տեղեկատվական հանդիպումների միջոցով:
Երեխաները Կենտրոն են ուղղորդվում ՀՀ բոլոր բնակավայրերից, առանց տարածքային սահմանափակումների:
Ծախսերը ներառում են երեխաների խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, առողջապահական, կրթական, օրվա զբաղվածության կազմակերպման, արտակենտրոնային մշակութային և արտադասարանային միջոցառումների կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և այլ տնտեսական, ինչպես նաև խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերն ու սահմանված հարկերը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 2021թ. համար կազմելու է 132,165,476 դրամ, որը ըստ եռամսյակների բաշխվելու է հետևյալ կերպ. առաջին եռամսյակ` 33,041,369 դրամ, երկրորդ եռամսյակ` 33,041,369 դրամ, երրորդ եռամսյակ` 33,041,369 դրամ և չորրորդ եռամսյակ` 33,041,369 դրամ:
Գումարը բաշխվելու է ըստ հետևյալ ծառայությունների և աշխատանքների.
1. Սնունդ 9,000,000 դրամ
2. Բժշկական սպասարկում/դեղորայք( և հագուստի ձեռքբերում 5,000,000 դրամ
3. Կոմունալ ծառայություններ 8,821,476 դրամ
4. Հաշվապահական և աուդիտորական ծառայություն 5,456,000 դրամ
5. Շահառուների սպասարկմանն անհրաժեշտ տրանսպորտային ծառայություն` 4,000,000 դրամ
6. գրասենյակային պիտույքներ 1,000,000 դրամ
7. Շահառուների հետ տարվող խնամքի և սոցիալ-հոգեբանական աշխատանքներ (մասնագետների աշխատավարձ)՝ 80,100,000 դրամ
8. Վարչական աշխատակազմի ծախսեր` 11,742,000 դրամ
9. Մասնագիտական աշխատակազմի վերապատրաստման ծախսեր 3,670,000 դրամ
10. Կապի ծառայություն 876,000 դրամ
11․ Շենքի պահպանման/սպասարկման ծախսեր 2,500,000
Բոլոր վերոնշյալ ծախսերը կատարվելու են «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի շահառու երեխաների համար:

10

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Վերապատրաստման ծառայությունների ձեռքբերում – 3, 70,000 դրամ

Ակնկալում ենք 2021 թ. հունվարի 01-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ԱԱՀ-ից ազատում հետևյալ կազմակերպությունների/ծառայությունների գծով`

1. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղ, պայմանագիր N 222226, կնքված 06.08.2008թ. համաձայնագիր առ 26․08․2015թ,
Պայմանագրի գինը 01.01.2021 թ. - 31.12.2021 թ. համար - 3,500,000 դրամ
2. «Հայ Ռուսգազարդ» ՓԲԸ, ՀՎՀՀ 00046317, 07.07.2013 թ. կնքված պայմանագիր N 013.08.13.0948, պայմանագրի գինը 01.01.2021 թ. - 31.12.2021 թ. համար - 4,000,000 դրամ
3. «Էյ-Ի-Ջի-Սերվիս», ՀՎՀՀ 00930884, 09.04.2010 թ., պայմանագիր N Ե-1118, առ 02.10.2020 թ., համաձայնագիր N 1/Ե-1118, առ 26.10.2020 թ. պայմանագրի գինը 01.01.2021 թ. - 31.12.2021 թ. համար` 121,476 դրամ
4. «Վեոլիա ջուր» ՓԲԸ ք. Երևան, ՀՎՀՀ՝ 02655115, պայմանագիր` կնքված 02.11.2017 թ. պայմանագրի գինը 01.01.2021 թ. - 31.12.2021 թ. համար -1,200,000 դրամ
5. «Վեոն Արմենիա» ՓԲԸ, այսուհետ՝«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, ՀՎՀՀ՝ 02500052, պայմանագիր N 114371430, կնքված՝12.06.2009 թ., պայմանագրի գինը 01.01.2021 թ. - 31.12.2021 թ. համար - 96,000 դրամ
6. «Յուքոմ» ՍՊԸ, ք.Երևան, ՀՎՀՀ՝ 00024873, պայմանագիր N 023/27/112012` կնքված 27.11.2012 թ., կից Հավելված 1-ի համաձայնագիր առ 19․05․2016 թ., պայմանագրի գինը 01.01.2021 թ.-31.12.2021 թ. համար` 700,000 դրամ
7. «Յուքոմ» ՍՊԸ, ք.Երևան, Սայաթ-Նովա 40/1, ՀՎՀՀ՝ 00024873, բաժանորդային պայմանագիր Nօ 3425591` կնքված 10.10.2016 թ., պայմանագրի գինը 01.01.2021 թ. - 31.12.2021 թ. համար 80,000 դրամ
8. «Թամարա» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 03500525, պայմանագիր` կնքված է 29.11.2016 թ․, պայմանագրի գինը 01.01.2021 թ.-31.12.2021 թ. համար 1,500,000 դրամ
9. «Դավիթ 84» ՓԲԸ, ՀՎՀՀ՝ 00833046, պայմանագիր` կնքված 26.11.2014 թ., համաձայնագիր առ 27․11․2018 թ. պայմանագրի գինը 01.01.2021 թ. - 31.12.2021 թ. համար 1,000,000 դրամ
10. «Գրանդ Քենդի» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 02226764, պայմանագիր` կնքված 22.04.2016 թ., պայմանագրի գինը 01.01.2021թ.- 31.12.2021 թ. համար 1,500,000 դրամ
11. «Սիթի» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 01282006, պայմանագիր` կնքված 26.11.2018 թ., պայմանագրի գինը 01.01.2021 թ. -31.12.2021թ. համար 400,000 դրամ
12. «Էվրի դեյ» ՓԲԸ, ՀՎՀՀ՝09104669, պայմանագիր թիվ J 494-19 կնքված 26.06.2019 թ., համաձայնագիր կնքված 08.10.2019 թ., պայմանագրի գինը 01.01.2021 թ.-31.12.2021 թ. համար 240,000 դրամ
Սննդի ձեռքբերում այլ կազմակերպություններից – 4 360 000 դրամ
13. «ՓրայսուոթերհաուսԿուպերս Արմենիա» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 02588296, Հաշվապահական հաշվառման ծառայությունների մատուցման N TLS002/11-20/YVN Նամակ համաձայնագիր, կնքված 04.11.2020 թ, պայմանագրի գինը 01.01.2021թ.-31.12.2021թ. համար 4,896,000 դրամ
14. «Էյվիսի քոնսալթինգ ընդ աուդիտ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 00433357, Աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր N 34 առ 22.10.2020 թ., պայմանագրի գինը 01.01.2021թ.-31.12.2021թ. համար 560,000 դրամ
15. «ՊԱՏՐՈՆ ՌՄ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 00861057, պայմանագիր` կնքված 10.10.2013 թ., կից համաձայնագիր առ 27․11․2018, պայմանագրի գինը 01.01.2021թ.-31.12.2021թ. համար 500,000 դրամ
16. «ԴՈՔՍ ՔՈՄՊՅՈՒՏՐ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 04718853, պայմանագիր` կնքված 02.11.2015 թ., համաձայնագիր կնքված 19․11․2018թ., պայմանագրի գինը 01.01.2021թ.-31.12.2021թ. համար` 500,000 դրամ
17. «ԼԱՏՏԵ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 01257241, պայմանագիր` կնքված 06.11.2019 թ., կից համաձայնագիր առ 13.11.2020թ պայմանագրի գինը 01.01.2021թ.-31.12.2021թ. համար 4,000,000 դրամ
18. «Չիմեգ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 01848326, պայմանագիր` կնքված 22.11.2018 թ., համաձայնագիր կնքված 02.11.2020թ. պայմանագրի գինը 01.01.2021թ.-31.12.2021թ. համար 1,500,000 դրամ
Բժշկական ծառայություններ/դեղորայքի և հագուստի ձեռքբերում այլ կազմակերպություններից – 2,000,000 դրամ
19. «Ֆլեշ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 01808789, պայմանագիր ` կնքված 30.10.2020 թ., պայմանագրի գինը 01.01.2021թ.-31.12.2020թ. համար 800,000 դրամ
Տրանսպորտային ծառայությունների/Վառելիքի ձեռքբերում այլ կազմակերպություններից – 3,200,000 դրամ

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը կկազմեն 21,574,000 դրամ կամ ծրագրի ընդհանուր արժողության 16.3 %-ը: Կազմակերպչական ծախսերը ներառում են կապի ծառայությունների (876, 000 դրամ), հաշվապահական և աուդիտորական ծառայությունների (5,456,000 դրամ), գրասենյակային պիտույքների (1,000,000 դրամ), շինության պահպանման և սպասարկման ծախսեր (2,500,000 դրամ) և վարչական աշխատակազմի աշխատավարձի (11,742,000 դրամ) համար նախատեսված ծախսեր

12

Համագործակցությունը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կառույցների (կազմակերպությունների հետ

ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երեխաների իրավունքների պաշտպանության մարզային բաժիններ, համայնքային Խնամակալության հանձնաժողովներ, միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ և այլն:

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Վերահսկողությունը իրականացվելու է ՀՕՖ-ի Նյու Յորքի և հայաստանյան գրասենյակների, «Երեխաների աջակցության կենտրոն» Հիմնադրամի Խորհրդի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ