27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1872-Ա
«ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԹԻՎ 5222-ԱՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2013 թվականի մայիսի 17-ին ստորագրված «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ֆինանսավորման թիվ 5222-ԱՄ համաձայնագրի (այսուհետ` վարկային համաձայնագիր) շրջանակներում ձեռք բերված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների հանձնում-ընդունումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վարկային համաձայնագրի շրջանակներում կորոնավիրուսային հիվանդությանը (COVID-19) արդյունավետ դիմակայելու նպատակով ձեռք բերված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաները՝ յուրաքանչյուրը 11,500,000 դրամ սկզբնական արժեքով, սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ ավտոմեքենաները սեփականության իրավունքով հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:
3. Սահմանել, որ շտապ բժշկական օգնության ավտոմեքենաների գրանցման ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1872-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ
Ապրանքի անվանումը |
Մակնիշը և համառոտ բնութագիրը |
Քանակը |
Նույնականացման համարը |
Միավորի սկզբնական արժեքը (դրամ) |
Արտադրման և ձեռքբերման տարեթիվը |
Շտապ բժշկական օգնության ավտոմեքենա (ներառյալ 1 պատգարակը) |
UAZ-396223-01, A դասի |
11 |
XTT396223M1200184 |
11,500,000 |
2020 թ․ |
XTT396223M1200185 | |||||
XTT396223M1200186 | |||||
XTT396223M1200250 | |||||
XTT396223M1200251 | |||||
XTT396223M1200252 | |||||
XTT396223M1200242 | |||||
XTT396223M1200256 | |||||
XTT396223M1200255 | |||||
XTT396223M1200254 | |||||
XTT396223M1200253 | |||||
Ընդամենը |
11 |
126,500,000 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |