Գլխավոր տեղեկություն
Номер
N 797-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.12.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.12.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.12.2020
Дата вступления в силу
15.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2020 թվականի N 797-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 746-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Վերականգնում և զարգացում բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական աջակցություն խոցելի խմբին» ծրագրի մասին» N 746-Ա որոշման 2-րդ կետում «286 տեղ, 10,600 կգ» բառերը փոխարինել «մեկ տեղ, 7,160 կգ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱվինՅԱՆ

 

2020 թ. դեկտեմբերի 14

Երևան