Գլխավոր տեղեկություն
Номер
N 627-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.10.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.10.2020
Дата вступления в силу
11.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2020 թվականի N 627-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող` 15,023,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակներ Հայաստանի և Արցախի համայնքներում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում ՝ 2,004,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Մովսես համայնքի հասարակական այգում սպորտային սարքավորումների պատրաստում և տեղադրում՝ 2,670,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Տավուշի մարզի Պառավաքար համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,534,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասում այգու պարագայի պատրաստում և տեղադրում՝ 347,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արմավիրի մարզի Նոր Արտագերսի համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,350,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արմավիրի մարզի Ջրարբի համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,448,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,577,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արագածոտնի մարզի Նորաշեն համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում՝ 1,482,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

9) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Աբովյան համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստում ՝ 2,099,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

10) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 05501766) 2020 թվականի օգոստոսի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արարատի մարզի Գեղանիստ համայնքի այգու պարագաների պատրաստում և տեղադրում՝ 512,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 10-ի N 627-Ա

որոշման

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ
ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Մանկական խաղահրապարակների տեղադրում

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» բարեգործական կազմակերպություն, 6850 Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ հայաստանյան մասնաճյուղ, ք. Երևան, Վ. Համբարձումյան 2 շ, 37 բն, ՀՎՀՀ՝ 00130776

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

ՀՀ Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձոր համայնք, ՀՀ Կոտայքի մարզ, Ավան Առինջ, Տավուշի մարզ, Պառավաքար, Մովսեսի համայնքներ, Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի և Ջրարբի համայնքներ, ՀՀ Լոռու մարզ, Մարգահովիտ համայնք, ՀՀ Արագածոտն մարզ, Նորաշեն համայնք, ՀՀ Արարատի մարզ, Աբովյան համայնք և Գեղանիստ համայնք, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

15,023,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

ՀՀ Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձոր համայնքի թիվ 5 մանկապարտեզ, ՀՀ Կոտայքի մարզ, Ավան Առինջ 20 փ, 6 տ Ջերմիկ Անկյուն կենտրոն, Տավուշի մարզ, Պառավաքար համայնքի մանկապարտեզ և Մովսեսի համայնք, Արմավիրի մարզ, Նոր Արտագերսի և Ջրարբի համայնքների մանկապարտեզներ, ՀՀ Լոռու մարզ, Մարգահովիտ համայնքի մանկապարտեզ, ՀՀ Արագածոտն մարզ, Նորաշեն համայնքի մանկապարտեզ, ՀՀ Արարատի մարզ, Աբովյան համայնքի մանկապարտեզ և Գեղանիստ համայնքի Ջերմիկ Անկյուն կենտրոն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

20.09.2020 թ - 25.11.2020 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1 փուլ - 20.09.2020 թ. - 25.09.2020 թ. խաղային սարքերի պատվիրում և պատրաստում,
2 փուլ - 26.09.2020 թ. - 30.09.2020 թ. սարքերի տեղադրում,
3 փուլ - 01.10.2020 թ. - 30.10.2020 թ. խաղահրապարակի հանձնումը համայնքին
4 փուլ - 01. 11.2020 թ. - 25.11.2020 թ. ընդունման -հանձնման ակտերի ստորագրում

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Պայմանագրերը կնքված՝ 11․08․2020 թ. և 17․08․2020 թ. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ.» ԲԿ-ի և «Մագնոն» ԲԲԸ-ի միջև - խաղահրապարակների սարքավորումների արժեքը՝ 15.023.000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան