Գլխավոր տեղեկություն
Номер
N 617-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
10.10.2020
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
10.10.2020
Дата вступления в силу
11.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2020 թվականի N 617-Ա

 

«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ «Lotridge Family» հիմնադրամի կողմից, «Նազքոմ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (38 տեղ (422 տուփ), 8,590 կգ ընդհանուր քաշով, 3,601 ԱՄՆ դոլարի համարժեք դրամ արժողությամբ, իսկ փոխադրման ծախսերը կազմել են 7,205 ԱՄՆ դոլար, բեռի և բաշխման ցանկերը համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:

2. «Նազքոմ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. հոկտեմբերի 10

Երևան

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 10-ի N 617-Ա

որոշման

 

ԲԵՌԻ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ

Ապրանքի անվանումը

Քանակը ըստ չափման միավորի

/արկղ/

Բրուտտո

քաշը

/կգ/

Արժեքը

/$/

Շահառուները

Տաք Հագուստ օգտագործած

14 արկղ

2999

1387

 «Երիտասարդներ Առաքելությամբ» հիմնադրամ – 1 արկղ

 Ձորագյուղի գյուղապետարան – 1 արկղ

 Դավթաշեն թաղապետարան – 1 արկղ

 «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ՝ Երևան (3 արկղ), Գյումրի (2 արկղ), Մարալիկ (1 արկղ), Ախուրյան (3 արկղ), Սևան քաղաք (2 արկղ)

Օգտագործված վերարկու

10 արկղ

1517

702

 «Երիտասարդներ Առաքելությամբ» հիմնադրամ – 1 արկղ

 Ձորագյուղի գյուղապետարան – 1 արկղ

 Դավթաշեն թաղապետարան – 1 արկղ

 «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ՝ Երևան (2 արկղ), Գյումրի (1 արկղ), Մարալիկ (1 արկղ), Ախուրյան (2 արկղ), Սևան քաղաք (1 արկղ)

Հիգիենայի պարագա

174 տուփ

1516

498

 ՀՀ աշխատանքի և սոցիալական գործերի նախարարություն – 13 տուփ

 ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամ – 13 տուփ

 Դավթաշեն թաղապետարան – 15 տուփ

 Ձորագյուղի գյուղապետարան – 14 տուփ

 «Երիտասարդներ Առաքելությամբ» հիմնադրամ – 10 տուփ

 «Դասավանդիր, Հայաստան» հասարակական հիմնադրամ – 19 տուփ

 «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ՝ Երևան (29 տուփ), Գյումրի (9 տուփ), Մարալիկ (9 տուփ), Ախուրյան (18 տուփ), Սևան քաղաք (25 տուփ)

Ատամի մածուկ

7 տուփ

119

100

Հիգիենայի պարագայի յուրաքանչյուր փաթեթի հետ բաշխվելու, հիգիենայի պարագաների ցուցակին համապատասխան

Գրենական պիտույք

216 տուփ

2161

714

 ՀՀ աշխատանքի և սոցիալական գործերի նախարարություն – 20 տուփ

 «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ – 20 տուփ

 «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական ՀԿ – 12 տուփ

 «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ – 10 տուփ

 «Դասավանդիր, Հայաստան» հասարակական հիմնադրամ – 16 տուփ

 Դավթաշեն թաղապետարան – 15 տուփ

 Սևան քաղաքի համայնքապետարան – 20 տուփ

 Ձորագյուղի գյուղապետարան – 16 տուփ

 «Երիտասարդներ Առաքելությամբ» հիմնադրամ – 8 տուփ

 Եղվարդի համայնքապետարան – 10 տուփ

 Կանանց աջակցության կենտրոն ՀԿ – 8 տուփ

 «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի շահառուներ՝ Երևան (27 տուփ), Գյումրի (5 տուփ), Մարալիկ (5 տուփ), Ախուրյան (14 տուփ), Սևան քաղաք (10 տուփ)

Սեղաններ

20 սեղան

278

200

«ՆԱԶՔՈՄ» մանկական զարգացման բարեգործական ակումբներ (ոչ շահութաբեր, շաբաթական դրությամբ, զարգացման ծրագիր 6-12 տարեկան երեխաների համար

Գործունեությունները՝ երաժշտություն, դաստիարակչական անձնական զարգացման դասընթացներ, թիմային խաղեր, տրամաբանական զարգացում, օտար լեզվի ուսուցում, էքսկուրսիա, տոնական օրերի նշում, առողջ սննդի մատակարարում):

Ընդամենը

25 արկղ և 397 փոքր տուփ

8590

3601

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան