Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 176
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.01.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
19.12.2017
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
19.12.2017
Дата вступления в силу
21.01.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 176

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ, ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՁԵՎԱՉԱՓԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսգրքի 325-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 117 որոշմամբ հաստատված՝ մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկման կառուցվածքի և ձևաչափի մեջ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 176 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման պարտավորությունը կատարելու ապահովման չափի հաշվարկման կառուցվածքի ԵՎ ձԵՎաչափի մեջ կատարվող

 

1. 3-րդ աղյուսակում՝

ա) «Տվյալների տիպ» վանդակի մեջ 9.1.6.2, 9.1.11.2 և 9.1.12.3.4.2 դիրքերում «M.SDT.00179» նշագիրը փոխարինել «M.CA.SDT.00409» նշագրով.

բ) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]

գ) «Տվյալների տիպ» վանդակի մեջ 9.1.17.3.2 և 9.1.17.4.3.4.2 դիրքերում «M.SDT.00179» նշագիրը փոխարինել «M.CA.SDT.00409» նշագրով.

դ) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]

ե) «Տվյալների տիպ» վանդակի մեջ 9.1.24.1 դիրքում «Երկարությունը՝ 4» բառերը հանել։

2. 9-րդ աղյուսակում՝

ա) 13 դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«14

M.CA.SDT.00409

MeasureUnitAbbre
viationCodeType

Չափման միավորի պայմանական նշագիրը Ծածկագիր: Տիպը

պայմանանշանների նորմալացված տողը
Նվազ. երկարությունը՝ 1:
Առավ. երկարությունը՝ 13».

 

բ) «Համարը՝ ը/կ» վանդակի մեջ 14-րդ և 15-րդ դիրքերում «14» և «15» թվերը համապատասխանաբար փոխարինել «15» և «16» թվերով։