ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1447-Ա
ԶԱՐԵՀ ՋՈՆ ՍԻՆԱՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2019 թվականի հոկտեմբերի 15-20-ը ներառյալ և հոկտեմբերի 25-27-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Լոս Անջելես) Ամերիկայի հայ ազգային կոմիտեի տարեկան համաժողովին մասնակցելու և գործող հայկական համայնքային կառույցների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպելու, կատարած աշխատանքներին և համայնքային խնդիրներին ծանոթանալու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:
2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Լոս Անջելես) գործուղման օրապահիկի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված սփյուռքի բնագավառում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ ծրագրի արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ք. Լոս Անջելես) գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հոկտեմբերի 10 Երևան |