Գլխավոր տեղեկություն
Номер
N 817-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.06.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.07.2019
Дата вступления в силу
04.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  

 

27 հունիսի 2019 թվականի N 817-Ա

 

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ և 36-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (որպես լիազոր մարմին) ենթակայության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Երևան քաղաքի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող` 3036.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով և սեփականության իրավունքով իրեն պատկանող 185492.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքով (շենք, շինություններ) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Տիգրան Մեծի 67) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 63962220 դրամ արժեքով՝ 2345 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերից յուրաքանչյուրը՝ 27276 դրամ անվանական արժեքով (այսուհետ՝ գույք), 891 հատ բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց՝ դրանց ձեռքբերման և մարման արդյունքում համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը: Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխության կատարման գրանցումն իրականացնել ընկերության միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող սույն որոշման հավելվածում նշված ընկերությանն ամրացված անշարժ գույքը հետ վերցնել ընկերությունից, միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված, սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի այսուհետ՝ կոմիտե տնօրինությանը:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը (պետական գրանցման համարը՝ 278.120.02636, գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Տիգրան Մեծի 67 Կենտրոն 0010 Երևան, Հայաստան):

4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.

2) ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով մեկական անդամներ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից, իսկ կոմիտեից՝ երկու անդամ (հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար):

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին:

6. Սահմանել, որ`

1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) ընկերության լուծարումից հետո ընկերության մնացած գույքը (անշարժ և շարժական) անհատույց ամրացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

7. Կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1431-Ա որոշման համաձայն ընկերության հետ 2013 թվականի սեպտեմբերի 11-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 49 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 126/0013 և 2017 թվականի մարտի 15-ին կնքված՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծրունի եղբայրների 53 հասցեում գտնվող անշարժ գույքի անհատույց օգտագործման N 18/0017 պայմանագրերը՝ սահմանելով, որ պայմանագրերի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ համատեղ սույն որոշման 2-րդ կետի աշխատանքների ավարտից հետո քառամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն կոմիտեին ամրացված անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. հուլիսի 3

Երևան

    

 

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունիսի 27-ի N 817-Ա որոշման

  

Ց ՈՒ Ց Ա Կ

   

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎԱԾ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

  

NN
ը/կ

Շենքերի և շինությունների անվանումը

Գտնվելու
վայրը

Շահա-գործման տարե-թիվը

Մակե-րեսը
(քառ. մ)

Սկզբնա-կան արժեքը

(դրամ)

Մաշվա-ծությունը

(դրամ)

Հաշվեկշռա-յին արժեքը

 (դրամ)

Հողա-
մասը
(քառ. մ)

Սեփակա-նության իրավունքի գրանցման վկայականը տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը

Վիճակը

Այլ նշումներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

ՀՀ Տավուշի մարզ, Կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղ

ՀՀ Տավուշի մարզ,
ք. Իջևան, Բլբուլյան 94

1976

940,0

     

1504

14.04.2005թ.
Հ. 1150693

բարվոք

 

2.

ՀՀ Վայոց ձորի մարզ, Կրթության ազգային ինստիտուտի Վայոց ձորի մասնաճյուղ

ՀՀ Վայոց ձորի մարզ,
ք. Եղեգնաձոր,
Արսենյան 11

1974

432

       

25.04.2005թ.
Հ.1266723

բարվոք

 

3.

ՀՀ Գեղարքունիքի մարզ, Կրթության ազգային ինստիտուտի Գեղարքունիքի մասնաճյուղ

ՀՀ Գեղարքունիքի
մարզ, ք. Գավառ,
Արծրունի եղբայրների 53

1976

788.0

     

1260

24.03.2017թ.
24032017

հիմնա-
նորոգ-
ման ենթակա

 

4.

ՀՀ Կոտայքի մարզ, Կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղ

ՀՀ Կոտայքի մարզ,
ք.Հրազդան,Կենտրոն թաղամաս, 49

1981

408.92

       

26.09.2013թ.
26092013-0062

բարվոք

 

        

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան