ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2018 թ. |
թիվ 82-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՈՅՈՒՂԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 177-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կոյուղու աշխատանքի մասին» Ձև 1-կոյուղի (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կոյուղու աշխատանքի մասին» Ձև 1-կոյուղի (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ամփոփ հաշվետվություն կոյուղու աշխատանքի մասին» Ձև թիվ 1-կոյուղի պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 177-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1 |
1. Կոյուղու սարքավորումների առկայությունը և աշխատանքի հիմնական ցուցանիշները
Սպա-սարկ-վող բնա-կավայ-րերի քանա-կը, միավոր |
Գլխա-վոր կոլեկ-տորնե-րի քա-նակը, միավոր |
Միագիծ երկարությունը, կմ |
Մաքրող սարքա-վորում-ների սահ-մանված հզորու-թյունը, հազ. խոր. մ/օր |
Կոյուղու աշխատանքի հիմնական ցուցանիշները, հազ. խոր. մետր/տարի | |||||||||||
գլխա-վոր կոլեկ-տորի |
կոյուղու փողո-ցային ցանցի |
որից` կարիք ունեն փոխ-վելու |
միջթա-ղային, միջբա-կային ցանցերի |
բաց թողնված հոսքա-ջրեր, ընդամենը |
այդ թվում` ընդունված այլ կոյու-ղիների համա-կարգերից |
մաքրող սարքավորումներով բաց թողնված հոսքաջրեր |
առանց մաքրման |
հեռաց-ված հոսքա-ջրերի քանակը այլ կոյուղի-ներում |
վթար-ների քանակը կոյուղու համա-կար-գում, միավոր | ||||||
ընդամենը |
այդ թվում` | ||||||||||||||
չափորոշի-չային մաքրված (կենսաբա-նական մաքրում) |
ոչ բավարար մաքրված | ||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
ք. Երևան |
|||||||||||||||
Արագածոտնի |
|||||||||||||||
ք. Աշտարակ |
|||||||||||||||
ք. Թալին |
|||||||||||||||
ք. Ապարան |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Արարատի |
|||||||||||||||
ք. Արարատ |
|||||||||||||||
ք. Վեդի |
|||||||||||||||
ք. Արտաշատ |
|||||||||||||||
ք. Մասիս |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Արմավիրի |
|||||||||||||||
ք. Արմավիր |
|||||||||||||||
ք. Մեծամոր |
|||||||||||||||
ք. Էջմիածին |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Գեղարքունիքի |
|||||||||||||||
ք. Գավառ |
|||||||||||||||
ք. Ճամբարակ |
|||||||||||||||
ք. Մարտունի |
|||||||||||||||
ք. Սևան |
|||||||||||||||
ք. Վարդենիս |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Լոռվա |
|||||||||||||||
ք. Վանաձոր |
|||||||||||||||
ք. Ալավերդի |
|||||||||||||||
ք. Ախթալա |
|||||||||||||||
ք. Թումանյան |
|||||||||||||||
ք. Շամլուղ |
|||||||||||||||
ք. Սպիտակ |
|||||||||||||||
ք. Ստեփանավան |
|||||||||||||||
ք. Տաշիր |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Կոտայքի |
|||||||||||||||
ք. Աբովյան |
|||||||||||||||
ք. Բյուրեղավան |
|||||||||||||||
ք. Հրազդան |
|||||||||||||||
ք. Չարենցավան |
|||||||||||||||
ք. Ծաղկաձոր |
|||||||||||||||
ք. Եղվարդ |
|||||||||||||||
ք. Նոր Հաճն |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Շիրակի |
|||||||||||||||
ք. Գյումրի |
|||||||||||||||
ք. Մարալիկ |
|||||||||||||||
ք. Արթիկ |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Սյունիքի |
|||||||||||||||
ք. Գորիս |
|||||||||||||||
ք. Կապան |
|||||||||||||||
ք. Քաջարան |
|||||||||||||||
ք. Մեղրի |
|||||||||||||||
ք. Ագարակ |
|||||||||||||||
ք. Սիսիան |
|||||||||||||||
ք. Դաստակերտ |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Վայոց ձորի |
|||||||||||||||
ք. Եղեգնաձոր |
|||||||||||||||
ք. Վայք |
|||||||||||||||
ք. Ջերմուկ |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Տավուշի |
|||||||||||||||
ք. Իջևան |
|||||||||||||||
ք. Նոյեմբերյան |
|||||||||||||||
ք. Այրում |
|||||||||||||||
ք. Բերդ |
|||||||||||||||
ք. Դիլիջան |
|||||||||||||||
ք. Այրում |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
|||||||||||||||
Ընդամենը |
|||||||||||||||
այդ թվում` |
|||||||||||||||
քաղաքային բնակավայրերում |
|||||||||||||||
գյուղական վայրերում |
2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
հազ. դրամ |
Կոյուղու և կոյուղու ցան-ցերի արտա- դրական կարողություն-ների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը |
Մուտքեր, ընդամենը |
այդ թվում` |
Ջրահեռացումից և կեղտաջրերի մաքրումից տարիների ընթացքում գոյացած պարտքերը |
որից` | |||||||
բյուջեից |
կեղտաջրերի բաց թողումից ստացված մուտքեր |
նվիրա-տվությունից |
այլ մուտքեր |
ընդամենը |
հաշվետու տարում |
ընդամենը |
հաշվետու տարում | ||||
ընդամենը |
որից` բնակչու թյունից | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
ք. Երևան |
|||||||||||
Արագածոտն |
|||||||||||
Արարատ |
|||||||||||
Արմավիր |
|||||||||||
Գեղարքունիք |
|||||||||||
Լոռի |
|||||||||||
Կոտայք |
|||||||||||
Շիրակ |
|||||||||||
Սյունիք |
|||||||||||
Վայոց ձոր |
|||||||||||
Տավուշ |
|||||||||||
Ընդամենը |
Ծախսեր, ընդամենը |
այդ թվում` | ||||||
նյութական |
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
գործուղման |
աշխատավարձ և դրան հավա-սարեցված վճարումներ |
հիմնավերա-նորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման |
այլ ծախսեր | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
ք. Երևան |
|||||||
Արագածոտն |
|||||||
Արարատ |
|||||||
Արմավիր |
|||||||
Գեղարքունիք |
|||||||
Լոռի |
|||||||
Կոտայք |
|||||||
Շիրակ |
|||||||
Սյունիք |
|||||||
Վայոց ձոր |
|||||||
Տավուշ |
|||||||
Ընդամենը |
Ղեկավար՝ |
_______________ |
___________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
_______________ |
___________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »__________20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ԿՈՅՈՒՂԻ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Կոյուղու աշխատանքի մասին» Ձև 1-կոյուղի (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
4. Հաշվետվություն չեն ներկայացնում, եթե իրականացնում են.
1) միայն տեխնիկական հոսքաջրերի հեռացում,
2) միայն մթնոլորտային տեղումների (առանձին կոյուղիներ) հեռացում:
5. Հաշվետվության առաջին բաժինը լրացվում է ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երկրորդ բաժինն` ըստ հանրապետության և մարզերի:
6. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
7. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԿՈՅՈՒՂՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
8. Սյունակ 2-ում բերվում է սպասարկվող բնակավայրերի քանակը, սյունակ 3-ում` գլխավոր կոլեկտորների:
9. Սյունակ 4-ում բերվում է գլխավոր կոլեկտորի միագիծ երկարությունը տարեվերջին: Եթե գլխավոր կոլեկտորը բաղկացած է մի քանի խողովակային գծերից, ապա ցույց է տրվում բոլոր խողովակների գծերի երկարությունների հանրագումարը` ներառյալ խողովակների այն մասը, որոնք տեղադրված են բնակավայրերի տարածքից դուրս:
10. Սյունակ 5-ում բերվում է կոյուղու փողոցային ցանցի միագիծ երկարությունը, ներառյալ հավաքովի և շրջանային կոլեկտորները (առանց գլխավոր կոլեկտորների և միացումների):
11. Սյունակ 7-ում բերվում է միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը: Միջթաղային է համարվում այն ցանցը, որը տեղադրված է միջթաղային անցումների երկարությամբ, իսկ միջբակային է համարվում այն ցանցը, որը տեղադրված է տնատիրության տարածքում, ինչպես նաև կոյուղու այն խողովակաշարը, որը նախատեսված է տնատիրությունը կոյուղու փողոցային ցանցին միացնելու համար:
12. Սյունակ 8-ում բերվում է կեղտաջրեր մաքրող սարքավորումների բաց թողնման սահմանված հզորությունը, որը որոշվում է մաքրող սարքավորումների լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատելու և կեղտաջրերի մաքրման սահմանված պահանջների պահպանման պայմաններում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքրող սարքավորումներով անցած կեղտաջրերի քանակով:
13. Եթե կոյուղին ունի մի քանի տարածքային մաքրող սարքավորումներ, ապա հաշվետվությունում անհրաժեշտ է ցույց տալ բոլոր մաքրող սարքավորումների բաց թողնման գումարային հզորությունը:
14. Սյունակ 9-ում բերվում է կոյուղի բաց թողնված կեղտաջրերի քանակը: Հաշվետու տարում կոյուղի բաց թողնված կեղտաջրերի փաստացի քանակությունը որոշվում է բաժանորդների կողմից ներկայացված հաշիվներով: Բաժանորդից հեռացված կեղտաջրերի քանակության հաշվառման հիմքերի բացակայության դեպքում, կեղտաջրերի քանակը ընդունում են հավասար ջրմուղով ստացված ջրի քանակությանը: Եթե բաժանորդն ունի ջրամատակարարման այլ աղբյուրներ (սեփական ջրամբար, աղբյուր և այլն), ապա կոյուղի բաց թողնված կեղտաջրերի քանակությունը որոշվում է բաժանորդի կողմից փաստացի ստացած ջրի ծավալով (չափիչ սարքերի, պոմպերի արտադրողականությամբ, տեխնոլոգիական կարիքների համար օգտագործված ջրով և այլն), կամ հեռացվող կեղտաջրերի քանակի փաստացի չափումներով:
15. Սյունակ 10-ում կոյուղի բաց թողնված կեղտաջրերի ընդհանուր քանակից առանձնացվում է կեղտաջրերի այն քանակը, որոնք ընդունվել են կոյուղու առանձին ցանցերից:
16. Սյունակ 11-ում բերվում է կոյուղու մաքրող սարքավորումներով բաց թողնված կեղտաջրերի քանակությունը, որը որոշվում է այդ սարքավորումների վրա տեղադրված չափիչ սարքերի տվյալներով: Եթե կեղտաջրերի մաքրումը կատարվում է միայն կոշտ պարզեցմամբ (կեղտաջրերն անցկացվում են ցանցերի կամ ցանցապատերի միջով), ապա այդ կեղտաջրերը «մաքրող սարքավորումներով բաց թողնված կեղտաջրեր» ցուցանիշի մեջ չեն հաշվառվում:
17. Սյունակ 12-ում մաքրվող կեղտաջրերի ամբողջ քանակությունից առանձնացվում է չափորոշիչային մաքրված (կենսաբանական մաքրում անցած) կեղտաջրերը, իսկ սյունակ 13-ում` ոչ բավարար մաքրվածը:
18. Սյունակ 14-ում բերվում է առանց մաքրման հեռացված կեղտաջրերի ծավալը:
19. Սյունակ 15-ում բերվում է կոյուղու առանձին ցանցերում հեռացված կեղտաջրերի քանակությունը:
20. Կոյուղու համակարգում հաշվետու տարվա ընթացքում տեղի ունեցած վթարների քանակը բերվում է սյունակ 16-ում:
III. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
21. Սյունակ 2-ում բերվում է կոյուղու և կոյուղու ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:
22. Սյունակ 3-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է մուտքեր բյուջեից (սյունակ 4), կեղտաջրերի բաց թողումից ստացված մուտքեր (սյ. 5), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 7) և այլ մուտքեր (սյունակ 8): Սյունակ 5-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 6):
23. Ջրահեռացումից և կեղտաջրերի մաքրումից տարիների ընթացքում գոյացած պարտքերը բերվում են սյունակ 9-ում, որից` հաշվետու տարում գոյացածը` սյունակ 10-ում: Այդ թվում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար սյունակ 11-ում և սյունակ 12-ում:
24. Ընդհանուր ծախսերից (սյունակ 2) առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 3-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը.
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 4-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն.
3) «գործուղման ծախսեր» սյունակ 5-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները.
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 6-ում բերվում են ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ ներառվում են նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները.
5) Կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը բերվում են սյունակ 7-ում.
6) սույն հրահանգի 24-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 8-ում: