ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2018 թվականի N 944-Ա
ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ընդունել ի գիտություն, որ անտառային լանդշաֆտների վերականգնման, ինչպես նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում Բոննի մարտահրավերների նախարարական «Կլոր սեղան» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանի` 2018 թվականի հունիսի 20-23-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Գնել Սանոսյանի՝ Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 16 Երևան |