ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2018 թվականի N 917-Ա
ԱՎԵՏԻՔ ԷԼՈՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2018 թվականի հուլիսի 6-13-ը ներառյալ:
2. Ավետիք Էլոյանի արձակուրդում գտնվելու ընթացքում քաղաքաշինության կոմիտեի նախագահին կփոխարինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղուլարյանը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հուլիսի 6 Երևան |