Գլխավոր տեղեկություն
Номер
N 948-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.07.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2018
Дата вступления в силу
17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2018 թվականի N 948-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. ՄԱԿ-ի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական նստաշրջանին մասնակցելու համար 2018 թվականի հուլիսի 14-18-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք), ինչպես նաև ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով 2018 թվականի հուլիսի 18-21-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություններ՝ համաձայն համապատասխանաբար NN 1 և 2 հավելվածների:

2. Պատվիրակությունների՝ ԱՄՆ (Նյու Յորք և Վաշինգտոն) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Արարատ Միրզոյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը և Արման Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մարգարիտա Հակոբյանինը, Բաբկեն Տեր Գրիգորյանինը և Հակոբ Արշակյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Խաչիկ Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության հիման վրա:

3. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գյուլազյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Հայկարամ Նահապետյանի՝ հուլիսի 15-18-ը Վաշինգտոն-Նյու Յորք-Վաշինգտոն գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակությունների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք և Վաշինգտոն) մեկնելու հետ կապված հարցերը:

6. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 16

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 16-ի N 948-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ հուլիսի 14-18-Ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք) մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Միրզոյան

- առաջին փոխվարչապետ

 

Զ. Մնացականյան

 

- արտաքին գործերի նախարար

 

Հ. Արշակյան

- տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ

 

Բ. Տեր Գրիգորյան

- սփյուռքի նախարարի տեղակալ

 

Ս. Ավետիսյան

- առաջին փոխվարչապետի խորհրդական

 

Ա. Հովհաննիսյան

- արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար

 

Մ. Հակոբյան

- արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության այլ պետություններում, միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ

 

Է. Գյուլազյան

- Կայուն զարգացման նպատակների նորարարական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հ. Նահապետյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

 

Խ. Ադումյան

- թարգմանիչ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2018 թ.
հուլիսի 16-ի N 948-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻհուլիսի 18-21-Ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ա. Միրզոյան

- առաջին փոխվարչապետ

 

Ս. Ավետիսյան

- առաջին փոխվարչապետի խորհրդական

 

Խ. Ադումյան

- թարգմանիչ (համաձայնությամբ)

 

Հ. Նահապետյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան