Գլխավոր տեղեկություն
Номер
N 956-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.07.2018
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2018
Дата вступления в силу
17.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հուլիսի 2018 թվականի N 956-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվող Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին մասնակցելու նպատակով 2018 թվականի հուլիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 
2018 թ. հուլիսի 16
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 16-ի N 956
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-9-Ը ՄՈՍԿՎԱ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ս. Պապիկյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար (պատվիրակության ղեկավար)

   

Ա. Պողոսյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Տ. Արզումանյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

   

Գ. Պետրոսյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

   

Ա. Բաբայան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

   

Հ. Գուլյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան