ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2018 թվականի N 184-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումները կազմակերպելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր՝ ծախսերի ֆինանսավորումը նախատեսելով Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. փետրվարի 27 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. փետրվարի 27-ի N 184-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՄԱՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ն. Սարգսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Սամուելյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ա. Ղուլարյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ |
Կ. Արեյան |
- Երևանի քաղաքապետի առաջին տեղակա (համաձայնությամբ) |
Տ. Բարսեղյան |
- Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ) |
Մ. Գրիգորյան |
-«Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Մինասյան |
- «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Ս. Օհանյան |
- «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Գալստյան |
- Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ) |
Ա. Եսայան |
- ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի մամլո քարտուղար |
Ա. Տեր-Մինասյան |
- «Ա. Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան- ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Թամանյան |
- Ալ. Թամանյանի թոռը (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Ստեփանյան |