Գլխավոր տեղեկություն
Номер
N 582-Ն
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (11.02.2018-01.02.2019)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2018.02.01/3(606) Հոդ.25
Принят
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Дата принятия
27.12.2017
Подписан
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Дата подписания
27.12.2017
Дата вступления в силу
11.02.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 հունվարի 2018 թ.

Պետական գրանցման թիվ 60018022

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

27 դեկտեմբերի 2017 թ.

ք. Երևան

N 582-Ն

ՈՐՈՇՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱՇԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի «ժբ» ենթակետը, 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի N 359-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման հետևյալ սակագները.

1) 110 կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար` 1,46 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 1,75 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) 35 կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար` 3,05 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 3,66 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) 6(10) կՎ լարմամբ սնվող որակավորված սպառողների համար` 6,53 դրամ/կՎտժ` առանց ավելացված արժեքի հարկի և 7,84 դրամ/կՎտժ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի, բաշխման ծառայության մատուցման սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 24-ի N 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 422-Ն որոշման՝

1) վերնագրից հանել «, բաշխման ծառայության մատուցման» բառերը.

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Ռ. Նազարյան