ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 դեկտեմբերի 2017 թվականի N 1573-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1313-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հանդիսացող Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին և մասնակիցներին, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց ԱՊՀ-ի տարածքում «Սիբիր» ավիաընկերություն» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2017 թվականին զեղչ սակագնով կամ անվճար ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների փոխհատուցման նպատակով հատկացնել 4,109.3 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով).
2) Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի կմ 31+500 - կմ 36+000 հատվածի բաժանիչ գոտում 5500 գմ երկարությամբ մետաղյա արգելափակոցներ տեղադրելու նպատակով հատկացնել 132,209.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով) և 785.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով).
3) էներգետիկ ծառայությունների փոխհատուցման նպատակով հատկացնել 3,500.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով), պետական տուրքերի վճարման նպատակով` 1,400.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով), նոր վարչական շենքում գրասենյակային գույքի և համակարգչային սարքավորումների ձեռքբերման նպատակով՝ 20,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման կմ 180+938-կմ 181+381 հատվածի հիմնանորոգման ու ջրահեռացման ապահովման և Տ-1-21, Մ-3-Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի Քուչակ գյուղի տարածքում 850 մետր երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնել 2017 թվականին՝ հաջորդ բյուջետային տարում վճարումն իրականացնելու պայմանով:
4. Սահմանել, որ սույն որոշման N 8 հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջները:
5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում ապահովել սույն որոշման N 8 հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված հաշվետվություններն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 8 Երևան |