ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2017 թվականի N 995-Ն
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Գաբրիելյան |
2017 թ. օգոստոսի 18 Երևան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են քրեակատարողական ծառայողներին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք (այսուհետ` զենք) հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարաբերությունները:
2. Քրեակատարողական ծառայողին (այսուհետ՝ ծառայող) պահելու և կրելու իրավունքով հատկացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հաշվեցուցակային ատրճանակ:
3. Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ՝ զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև՝ զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:
4. Քրեակատարողական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է նրանց ծառայողական պարտականությունների կատարմանն անցնելու պահից: Քրեակատարողական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է հատուկ ուսուցում անցնելուց հետո: Քրեակատարողական ծառայության առաջատար, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է հատուկ ուսուցում և ստուգում անցնելուց հետո:
5. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի կողմից:
6. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
II. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. Հատուկ ուսուցում անցած՝ քրեակատարողական ծառայության առաջատար, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգումն անցնելուց հետո:
8. Քրեակատարողական ծառայության առաջատար, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին զենք հատկացնելու համար հիմք է ծառայողի զեկուցագիրը՝ համաձայն N 1 ձևի, ուղղված քրեակատարողական վարչության պետին՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում՝ ստորաբաժանման ղեկավարի, իսկ քրեակատարողական հիմնարկներում՝ քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությամբ:
9. Ստուգումն անցած ծառայողի զեկուցագիրը և ստուգումների անցկացման համար քրեակատարողական վարչության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը՝ համաձայն N 3 ձևի, ներկայացվում են տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու մարմնին (անձին)՝ զենքը տվյալ ծառայողին հատկացնելու համար: Հանձնաժողովի եզրակացությունը գրանցվում է հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանում՝ համաձայն N 2 ձևի:
10. Հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանը վարում է հանձնաժողովի քարտուղարը:
III. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
11. Պահելու և կրելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:
12. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի համազգեստին (հագուստին):
13. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ և այլն):
14. Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:
15. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:
16. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:
17. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքն ի պահ է հանձնում քրեակատարողական հիմնարկի կամ մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:
18. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև համապատասխան հարմարանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է`
1) ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` ծառայողի՝ ծառայության մեջ գտնվելու ժամանակ.
2) տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.
3) սպառազինության համար պատասխանատու մարմնի (անձի) կողմից` տարեկան մեկ անգամ.
4) համապատասխան հրամանով` ենթակա ստորաբաժանումներ գործուղված քրեակատարողական ծառայության կենտրոնական ապարատի սպառազինության համար պատասխանատու մարմնի (անձի) կողմից.
5) շարային ստուգատես անցկացնելու ժամանակ` ստուգատես անցկացնող անձի կողմից:
19. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու (պահեստազոր տեղափոխվելու) դեպքերում ծառայողը պարտավոր է զենքը հանձնել ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու մարմին (անձին) կամ հերթապահ մաս:
20. Ծառայողն ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում քրեակատարողական հիմնարկի զինանոց:
21. Ծառայողը պարտավոր է զենքը հանձնել, եթե`
1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները՝ ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ.
2) ժամանակավորապես դադարեցվել են ծառայողի ծառայողական լիազորությունները.
3) ծառայողն ազատվել է քրեակատարողական ծառայությունից.
4) ծառայողին արգելվել է զենք կրել` բժշկական եզրակացությամբ:
22. Ստորաբաժանման հերթապահ մաս հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի և հատուկ միջոցների հանձնման և ընդունման գրքում:
23. Զենքը գործադրելու կամ օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` զենքը վերանորոգելու, կորած զենքը որոնելու համար:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Սարգսյան |
Ձև N 1
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
քրեակատարողական վարչության պետ
_______________________________
_______________________________
(կոչումը, անունը, ազգանունը)
Զ Ե Կ ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Խնդրում եմ Ձեր թույլտվությունը` պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք ստանալու նպատակով հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգում անցնելու համար:
Հաշվեցուցակային զենքը պահելու անվտանգության պայմաններն աշխատավայրում և բնակության վայրում ապահովում եմ:
Տեղյակ եմ զենքի անօրինական գործադրման (կիրառման) կամ օգտագործման հետևանքների մասին:
________________________________
(պաշտոնը, կոչումը)
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
_____ _______________ 20 թ.
«Միջնորդում եմ
հատկացնել հաշվեցուցակային զենք»
_______________________________________
(քրեակատարողական ծառայության կենտրոնական
մարմնում` ստորաբաժանման, իսկ
քրեակատարողական հիմնարկում` քրեակատարողական
հիմնարկի պետի պաշտոնը, կոչումը)
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
____ _______________ 20 թ.
Ձև N 2
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN |
Եզրակացությունը տալու ամսաթիվը |
Կոչումը, ազգանունը, անունը |
Ծառայությունը, պաշտոնը |
1 |
2 |
3 |
4 |
Ձև N 3
«Թույլատրում եմ
հատկացնել հաշվեցուցակային զենք»
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
քրեակատարողական վարչության պետ
_______________________________
(կոչումը, անունը, ազգանունը)
___________________
(ստորագրությունը)
____ _______________ 20 թ.
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N _______
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության
______________________________________________
(ստորաբաժանման, ծառայության անվանումը)
__________________________________________________________
(պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)
հաշվեցուցակային զենք հատկացնելու վերաբերյալ
Հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգումն անցել է:
Հանձնաժողովը որոշեց |
______________________________________-ին հատկացնել (անունը, ազգանունը) |
__________________________________________________________________________:
(նշվում է` պահելու և կրելու իրավունքով)
Հանձնաժողովի նախագահ | ____________________________
(պաշտոնը, հատուկ կոչումը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի նախագահի տեղակալ | ____________________________
(պաշտոնը, հատուկ կոչումը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի անդամներ | ____________________________
(պաշտոնը, հատուկ կոչումը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |
Հանձնաժողովի քարտուղար | ____________________________
(պաշտոնը, հատուկ կոչումը) | |
__________________ (ստորագրությունը) |
__________________ (անունը, ազգանունը) |